14:20 26.05.2020
Քարուքանդ ճանապարհը Աշոցքից «Արփի լիճ» ազգային պարկ է տանում, ճանապարհի դժվարություններն մի կողմ եմ մնում, երբ բացվում է Հայաստանի հյուսիսի բնության առաջին տեսարանը։ Ազգային պարկի գոտիներից Ախուրյանի կիրճն է, որտեղ լեռնային սառը քամին անգամ գարնան վերջին խստաշունչ ձմեռ է հիշեցնում:
Իր ջրային պաշարներով Հայաստանում երկրորդ լիճն համարվող Արփին, որը բնական լճից վերածվեց արհեստական խոշոր ջրամբարի, 105 մլն խորանարդ մետր ծավալի ջուր է կուտակում: Երբեմնի ծավալն այժմ չկա, որքան էլ տարածաշրջանը ձյունառատ ու անձրևային լինի: Անցած տարի լճի ջուրը «մեռյալ ծավալի» իջեցվեց՝ մինչև 5 մլն խորանարդի. ջրթողի պատճառն էլ ոչ թե ոռոգման սեզոնն էր, այլ ավելի շատ վթարային պատվարի նորոգումը։ Վերականգման աշխատանքները 6 ամսվա ընթացքում դեռ թերի կատարված են մնում։
«Պատվարի աշխատանքների վերաբերյալ տեղեկություն ունենք, որ արտաքին ճաքերը լցված են, արտաքին հատվածում խնդիրներ չունենք, մնացել են շլյուզների ներքին հատվածների վերանորոգման աշխատանքները, մենք հույս ունենք, որ դա էլ այս տարի կավարտեն։ Ջրային ռեսուրսները բավականին ավելացել են, 38 մլն խորանարդ մետր ծավալ կա հիմա, մենք հույս ունենք, որ էլի կավելանա, քանի որ մեզ մոտ սարերի ձյունը դեռ լրիվ չի հալվել»,- ասել է «Արփի լիճ» ազգային պարկի տնօրեն Մուշեղ Մուրադյանը։
Այժմ «մեռյալից» ջրի ծավալը հասել է 38 մլն խորանարդ մետրի։ Ջրային այս ծավալը բավարար է կենդանական աշխարհի գոյության և պահպանման համար: Լճում ապրում է 11 տեսակի ձուկ: Այժմ սիրողական ձկնորսության թույլատրելի ժամանակահատվածն է, լճի ափին ձկնորսներն իրենց սիրելի զբաղմունքն ունեն:
Գաղտնի մուտք գործել ազգային պարկի տարածք անհնար է։ Ամբողջը տեսահսկվում է: Տեսանկարահանման ձայնագրությունների սենյակում՝ մեծ էկրանին պարկի գոտիների և՛ անտառային, և՛ ջրային հատվածներում կենդանիների ու թռչունների տեղաշարժն է երևում:
Արփի լճի տարածքը համարվում է որորի ամենամեծ գաղութն աշխարհում։ Ազգային պարկի տարածքը եզակի հանդիպող կենդանիների, թռչունների բնակատեղի է: Այստեղ ապրող 198 տեսակի թռչուններից 93-ը գրանցված է Կարմիր գրքում։ Արգելոցի թռչնադիտարկման կետերը ֆիքսել են հազվագյուտ թռչունների, որոնցից մի քանիսը արգելոցի կղզյակների ժամանակավոր բնակիչներ են, օրինակ՝ հազվագյուտ սև արագիլները։
Ախուրյանի կիրճի հատվածն ազգային պարկի արգելոցներից մեկն է, որտեղ սոճիների ու դեկորատիվ ծառատեսակների կողքին նորերն են տնկում: Այս տարածքում նոր անտառաշերտ է ստեղծվում՝ պարկի անտառային հատվածը ընդլայնելով ևս 1 հեկտարով:
Ազգային պարկի աշխատակիցները նոր ծառատեսակներ չեն տնկում, տեղի կլիմային հարմարված սոճիների ու բարդիների տնկիներ են, որոնց համար նպաստավոր է հենց լճի ափամերձ հատվածը: Ախուրյանի կիրճը, Արտենիս լճի հարակից տարածքը չեն միայն այն տեղամասերը, որտեղ ծառատնկման աշխատանքներ են իրականացվում։ Ազգային պարկի վարչական տարածքում՝ Արփի լճից ոչ հեռու, ևս անտառածածկույթը կավելանա։
Նախատեսվում է այս տարի պարկի անտառային շերտն ընդլայնել երկու հեկտարով։
«Արփի լիճ» ազգային պարկն իր հրաշալի բնությամբ ու կենդանական բազմազանությամբ գրավիչ է ոչ միայն տեղացիներիս համար։ Միայն թե համավարակի այս պայմաններում դրսից հյուրեր հիմա չեն ունենում։ Բացի դրանից, գյուղական և էկոտուրիզմը զարգացնելու համար շատ ենթակառուցվածքներ թերի են, և ամենակարևորներից՝ ազգային պարկ տանող ճանապարհի 16 կմ-ը շատ վատ վիճակում է, գրեթե անանցանելի։
12:55 17.06.2025
Աշտարակի համայնքային ոստիկանները Օհանավանում հայտնաբերել են ինքնաձիգ ու փամփուշտներՀամայնքային ոստիկանության Աշտարակի բաժնում ստացվել էր օպերատիվ տեղեկություն, որ Օհանավան գյուղի մի բնակիչ ու նրա որդին տանն ապօրինի պահում են ինքնաձիգ: Հունիսի 12-ի առավոտյան 48-ամյա հայրն ու 23-ամյա որդին ձերբակալվեցին և տեղափոխվեցին բաժին: Հայրը խոստովանեց, որ հացատանն ունի մասնատած ինքնաձիգ ու փամփուշտներ, իսկ որդին հայտնեց, որ ամիսներ առաջ տեսել է հրազենը, և հայրն ասել է, […] ...
12:49 17.06.2025
Ավարտվել է 2020 թվականին Երևանում տեղի ունեցած զանգվածային անկարգություններին մասնակցած ևս 10 անձի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունըՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում շարունակվում է 2020 թվականի նոյեմբերի 10-ին Երևան քաղաքում կազմակերպված զանգվածային անկարգությունների վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունը: Կատարված բազմաթիվ քննչական և վարութային այլ գործողությունների արդյունքում հիմնավորվել է, որ Հ․Ս-ն, Ս․Հ-ն, Ն․Մ-ն, Ա․Ջ-ն, Շ.Կ-ն, Ե.Ս-ն, Գ.Ղ-ն, Հ.Զ-ն, Մ.Ա-ն, Ս.Մ-ն 2020 թվականի նոյեմբերի […] ...
12:42 17.06.2025
Կենտրոնականի ոստիկանները ձերբակալել են մարմնական վնասվածք պատճառած երիտասարդինՀիվանդանոցից ստացվել էր հաղորդում, որ հունիսի 9-ի կեսգիշերին «ստորին ծնոտի կոտրվածք» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 48-ամյա մի տղամարդ: Նա հայտնել էր, թե վնասվածքը ստացել է տանն ընկնելու հետևանքով։ Համայնքային ոստիկանության Կենտրոնական բաժնից մեկնել էր օպերատիվ խումբ: Միջոցառումների արդյունքում պարզվել էր, որ մայրաքաղաքի Իսրայելյան փողոցում անձնական հարցերի շուրջ ծագած վիճաբանության ընթացքում նրան հարվածներ է հասցրել Ռուսթավելու […] ...
12:35 17.06.2025
ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղարը հանդիպել է Ֆրանսիայի պատվավոր հյուպատոսի հետՀունիսի 17-ին ՀՀ արտաքին գործերի նախարարության գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանը ընդունել է Գորիսում Ֆրանսիայի պատվավոր հյուպատոս Կարմեն Ափունցին: Հանդիպմանը Դավիթ Կարապետյանը շնորհավորել է Կարմեն Ափունցին՝ պատվո հյուպատոսի պաշտոնում նշանակվելու կապակցության, երկուստեք կարևորվել է Սյունիքում Ֆրանսիայի պատվավոր հյուպատոսի գրասենյակի բացումը: ՀՀ ԱԳ նախարարության գլխավոր քարտուղարը ընդգծել է ապակենտրոնացված համագործակցության կարևորությունը երկկողմ հարաբերությունների զարգացման համատեքստում: Քննարկվել են […] ...
12:27 17.06.2025
Արարատի մարզի Գոռավան բնակավայրի նախկին համայնքապետը ձևական աճուրդ-վաճառքների միջոցով իր և մերձավորների անվամբ գրանցել է սեփականության և վարձակալության իրավունքներԱրարատի մարզի Գոռավան բնակավայրի նախկին ղեկավարը 33 դեպքերով կազմակերպել և անցկացրել է Գոռավանում գտնվող հողատարածքների ձևական աճուրդ-վաճառքներ և մրցույթներ՝ իր, իր ընտանիքի անդամների և մերձավորների անվամբ գրանցելով նույն բնակավայրում գտնվող 543 հա հողատարածքների սեփականության և վարձակալության իրավունքները: Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում պարզվել է, որ Ա.Բ.-ն, 2006 թվականի հոկտեմբերի 1-ից 2021 թվականի դեկտեմբերի 17-ը […] ...
12:20 17.06.2025
Արագածոտնի մարզի Նոր Եդեսիա և Արագածոտն բնակավայրերում գործարկվելու են էլեկտրական շչակներՀունիսի 18-ին՝ ժամը 10:30-ից մինչև 11:00-ն ընկած ժամանակահատվածում, Արագածոտնի մարզի Նոր Եդեսիա, ժամը 11:30-ից մինչև 12:00-ը՝ Արագածոտն բնակավայրերում անցկացվելու են «Ազդարարում, տարհանում, պատսպարում» թեմայով ուսումնական վարժանքներ, որոնց ընթացքում գործարկվելու են էլեկտրական շչակներ։ Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...