13:44 27.05.2020
Ուժեղ քամու պատճառած վնասները Գյումրիի հիմնականում հին բնակֆոնդում է։ Շիրակացի 66 շենքի 1000 քառակուսի մետր մակերեսով տանիքի 100 քառակուսի մետրը քամին ամբողջությամբ քշել է։ 6 մուտք ունեցող շենքի մի մասի բնակարանները պաշտպանված չեն տեղումներից։
Իսկ հետևանքները պարզ երևում են վերևի հարկերի տներում։ Ուժեղ քամուն հաջորդած մի քանի օրերին տեղացած անձրևները հասցրել են վնասել 5-րդ հարկի բնակարանները։
Վերևի հարկի հատակին ամաններ են շարել, որ ներքևի հարկի ապրող հարևանի առաստաղին ջուր չհասնի։ Ուժեղ քամին շենքի տանիքի փայտյա կոնստրուկցիաներն էլ է վնասել, իսկ պոկված բարակ թիթեղների մի մասն արդեն պիտանի չէ օգտագործման համար։ Բնակիչներն ու համատիրության աշխատողները տանիքը փակելու ժամանակավոր լուծում են գտել։ 100 քառակուսի մետր վնասված հատվածի վերանորոգման ֆինանսական չափը հաշվարկել են մոտ 7 մլն դրամ։
Նույն վիճակում են նաև Մսի կոմբինատ թաղամասի 5 հարկանիների բնակիչները: Թաղամասի հին բնակֆոնդի այս շենքը «Կենտրոն» համատիրության սպասարկման տարածքում է։ Քաղաքի բնակֆոնդի մեծ մասը այս համատիրությունն է սպասարկում` շուրջ 230 շենք, կեսից ավելին տարբեր աստիճանի վթարայնության են, մի մասի տանիքները գտնվում են վատ վիճակում։
«Կենտրոն» համատիրության սպասարկման տիրույթում գտնվող շենքերին պատճառված վնասի չափերը դեռ ճշտվում են, իսկ ընդհանուր առմամբ Գյումրիի բնակֆոնդին հասցված վնասի նախնական գնահատումը կազմել է 15 մլն դրամ։
Նախնական ամփոփ տվյալները SHANTNEWS.am-ին ներկայացրել է Գյումրիի քաղաքապետի տեղակալ Հայկ Սուլթանյանը։ Գյումրիի բյուջեից հատկացումը տանիքների վերանորոգման համար լինելու է ընդամենը 2 մլն դրամ, որն էլ կբավականացնի միայն Շիրակացի 66 և Մսի կոմբինատ թաղամասի 1-ին շենքերի տանիքները նորոգելուն:
Իսկ քամու պատճառած մյուս վնասների հետևանքները վերացրել են համապատասխան հանրային ծառայությունները, որոնց համար տեղական բյուջեից գումարներ չեն նախատեսվել:
Քամին կանաչ տարածքներն էլ է վնասել մի քանի հատվածներում՝ Կենտրոնական զբոսայգու հաստաբուն ծառը քամին արմատախիլ էր արել ասֆալտաշերտի հետ։
23:59 03.08.2025
«Երևան» երիտասարդական նվագախումբը ներկայացրել է Հայաստանը Բեռլինի «Կոնցերտհաուս» համերգասրահում«Երևան» երիտասարդական նվագախումբը՝ մաեստրո Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ ներկայացրեց Հայաստանը և Երևանը Բեռլինի «Կոնցերտհաուս» համերգասրահում՝ «Երիտասարդ եվրոպական դասականներ» փառատոնում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: «Նվագախումբը ստեղծվել և ամբողջությամբ աջակցություն է ստանում Երևանի քաղաքապետարանի կողմից, և մեր քաղաքը կանգնած է այս հաջողության հիմքում՝ սկսած գաղափարի ծնունդից մինչև բեմ դուրս գալու իրական […] ...
23:41 03.08.2025
Սպիտակ քաղաքի և Լեռնանցք բնակավայրի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներՕգոստոսի 4-ին՝ ժամը 10:00-ից մինչև 17:00-ն ընկած ժամանակահատվածում, Լոռու մարզի Սպիտակ քաղաքի և Լեռնանցք բնակավայրի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ: Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...
23:28 03.08.2025
Երևանում կայացավ համաշխարհային փոփ աստղ Ջենիֆեր Լոպեսի մենահամերգըԵրևանում կայացել է համաշխարհային փոփ աստղ Ջենիֆեր Լոպեսի մենահամերգը, որը տեղի է ունեցել Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում։ Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից: Լոպեսը երևանյան հանդիսատեսին ներկայացրել է հին ու սիրված հիթերը, ինչպես նաև իր վերջին ալբոմի նոր ստեղծագործությունները՝ պարային կատարումներով և հատուկ լուսաձայնային էֆեկտների ուղեկցությամբ։ Ի թիվս բազմահազար հանդիսատեսի՝ համաշխարհային աստղի երևանյան համերգին […] ...
23:20 03.08.2025
Հրդեհ Լուկաշին գյուղում․ կանխվել է հրդեհի տարածումը դեպի մեղվի փեթակներՕգոստոսի 3-ին` ժամը 16:52-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Լուկաշին գյուղի Անդրանիկի փողոցում այրվում է մեղվանոց։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է չբնակեցված քարե շինությունում (մոտ 30 քմ)։ Հրդեհը մեկուսացվել է՝ ժամը 17:15-ին, մարվել՝ 18:39-ին: Այրվել […] ...
23:10 03.08.2025
Ավստրալիայում առատ ձյուն է տեղացելԱվելի քան 40 տարվա ընթացքում Ավստրալիայում առաջին անգամ առատ ձյուն է տեղացել: Ձյան առատ տեղումները հազվադեպ են Ավստրալիայի համար: Ձյունը քաոս է առաջացրել մի շարք շրջաններում՝ էլեկտրաէներգիայի անջատումներ, ճանապարհներին բազմաթիվ վթարներ։ Փրկարարական ծառայությունները խնդրում են բնակչությանը զերծ մնալ տեղաշարժվելուց մերկասառույցի և փոթորկային քամիների պատճառով։ ...
23:00 03.08.2025
Իրանը պլանավորում է եռապատկել Պակիստանի հետ առևտուրըԻրանը պլանավորում է եռապատկել Պակիստանի հետ իր առևտուրը՝ 3 միլիարդ դոլարից հասցնելով 10 միլիարդ դոլարի, հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ Կիրակի օրը Փեզեշքիանը Պակիստան կատարած այցի ընթացքում հանդիպել է Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆի հետ։ «Բարեբախտաբար, կան լուրջ համատեղ ջանքեր՝ բոլոր ոլորտներում հարաբերությունները խորացնելու և համագործակցությունը ընդլայնելու համար։ Ես խորապես համոզված եմ, որ մենք կկարողանանք […] ...