Պարտավորվում ենք ապահովել հայոց պետության ամուր պաշտպանունակությունը. Արմեն Գրիգորյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
07 07 2025
  • $
    384.26
  • RUBLE
    4.88
  • 452.58
WEATHER
+27.09 oC

Պարտավորվում ենք ապահովել հայոց պետության ամուր պաշտպանունակությունը. Արմեն Գրիգորյան

17:17 28.05.2020

ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Սիրելի հայրենակիցներ

Այսօր Հանրապետության տոնի առթիվ այցելել եմ Ապարանի «Վերածնունդ» հուշահամալիր և ծաղիկներ եմ խոնարհել ու հարգանքի տուրք մատուցել Բաշ-Ապարանի հերոսամարտում իրենց կյանքը զոհաբերած հերոսների հիշատակին։

Իր վճռական ու անկոտրում կամքի շնորհիվ հայ ժողովուրդն ապրելու, արարելու և պետականության հարատևությունը ապահովելու իր իրավունքը ևս մեկ անգամ հաղթական կերպով արձանագրել է Մայիսյան հերոսամարտերի ընթացքում։

Մայիսյան հերոսամարտերում հայ ժողովրդի զավակները մարտական հմտությամբ ու հերոսական սխրանքներով հարստացրեցին մեր փառավոր մարտական ավանդույթները, որոնք դարձան մեր նորօրյա արցախյան ազատագրական պայքարի հիմքը՝ ընդմիշտ ուղեկցելով սերունդներին:

Մայիսյան հերոսամարտերի պատգամն ունենալով որպես շարժիչ ուժ՝ մենք պարտավորվում ենք ապահովել հայոց պետականության շարունակականությունը, պետության ամուր պաշտպանունակությունը, հաստատուն ու ժողովրդավար հիմքերի վրա նրա զարգացումն ու հզորացումը։

Փառք Հայաստանի Հանրապետությանը, հավերժ փառք հաղթանակած հայ ժողովրդին»։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Անցած 3 օրում գրանցվել է 52 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 68-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ

13:04 07.07.2025

Անցած 3 օրում գրանցվել է 52 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 68-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ

Բացահայտվել է 193 հանցագործություն, որոնցից 2-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ 27 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու, 23 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման, 20 դեպք՝ հոգեկան ներգործության, 17 դեպք՝ ֆիզիկական ներգործության, 11 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, 9 դեպք՝ անձնական ունեցվածքի գողության, 8 դեպք՝ խուլիգանության, 7 […] ...

Հայտնաբերվեց յոթ փաթեթ կոկաին ու մեթամֆետամին․ տղամարդը կալանավորվել է

12:56 07.07.2025

Հայտնաբերվեց յոթ փաթեթ կոկաին ու մեթամֆետամին․ տղամարդը կալանավորվել է

Քրեական ոստիկանության Թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները հերթական օպերատիվ տեղեկությունն իրացրին հունիսի 23-ին: Մայրաքաղաքի Եղիշե Թադևոսյան և Բագրատունյաց փողոցների խաչմերուկում, թմրանյութ ապօրինի պահելու և իրացնելու կասկածանքով, նրանք ձերբակալեցին և Համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժին տեղափոխեցին 42-ամյա տղամարդու: Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվեց 7 փաթեթ։ Ձերբակալվածն ընդունեց, որ իր մոտ եղած փաթեթներում թմրանյութ է, 6-ում` ընդհանուր […] ...

Օդի ջերմաստիճանը հուլիսի 8-12-ին աստիճանաբար կբարձրանա՝ 6-9 աստիճանով

12:48 07.07.2025

Օդի ջերմաստիճանը հուլիսի 8-12-ին աստիճանաբար կբարձրանա՝ 6-9 աստիճանով

Երևանում հուլիսի 7-ի ցերեկը, 8-ին, 11-12-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հուլիսի 9-10-ին երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ և երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 18-20 մ/վ արագությամբ։ Մարզերում հուլիսի 7-ի ցերեկը, 9-10-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ […] ...

Գողոնը հայտնաբերվեց նկուղի խուզարկությամբ. Աշտարակի ոստիկանների բացահայտումը

12:40 07.07.2025

Գողոնը հայտնաբերվեց նկուղի խուզարկությամբ. Աշտարակի ոստիկանների բացահայտումը

Հուլիսի 1-ին` ժամը 12.20-ին, Համայքային ոստիկանության Աշտարակի բաժնում մի քաղաքացի տվել է հաղորդում, ըստ որի` հունիսի 28-ին Ոսկեվազ գյուղում քրոջ որդու ամուսնական արարողությունների ընթացքում ինքը նկատել է, որ պայուսակը մոտը չէ: Տաքսի մեքենայով պայուսակը հասցրել են Ոսկեվազ, սակայն միջոցառումից հետո նկատել է, որ գողացել են պայուսակում եղած երկու հազար ամերիկյան և երեք հազար ավստրալական դոլարները: […] ...

Հունիսի 30-ից հուլիսի 6-ի ագրոօդերևութաբանական տեղեկատվությունը

12:32 07.07.2025

Հունիսի 30-ից հուլիսի 6-ի ագրոօդերևութաբանական տեղեկատվությունը

Շաբաթվա ընթացքում շարունակվել է մշակաբույսերի հասունացումը և դաշտային աշխատանքները։ Այս մասին հայտնում է<«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը։ ​ Հովտային շրջաններում ավարտվել է աշնանացան ցորենի բերքահավաքը, շարունակվել է պտղատուների հասունացումը և բերքահավաքը, սկսվել է բանջարանոցային մշակաբույսերի հասունացումը, կատարվել է խոտաբույսերի երկրորդ հունձ։ Նախալեռնային շրջաններում աշնանացան ցորենը դեռ շարունակվել է գտնվել մոմային հասունացման փուլում, սկսվել է եգիպտացորենի […] ...

Երևանի պարեկները գողություն պահին երկու երիտասարդի են ձերբակալել

12:24 07.07.2025

Երևանի պարեկները գողություն պահին երկու երիտասարդի են ձերբակալել

Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի 2-րդ վաշտի պարեկները հուլիսի 3-ի գիշերը՝ ժամը 2-ի սահմաններում, Գարեգին Նժդեհի փողոցում ձերբակալել և Համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժին են ներկայացրել Այնթապ գյուղի՝ 24-ամյա և Երևանի՝ 30-ամյա երկու բնակչի: Ձեռնարկված միջոցառումներով պարզվել է, որ 30-ամյա երիտասարդը գողացել է նշված փողոցում կայանված «Մերսեդեսի» պահեստային անվադողի պատյանը, որը պետք է տեղափոխեին […] ...

BACK_TO_TOP