«Հիմա էս կնի՞կն ա կարևոր դատավոր, թե՞ բանը». Սեյրան Սարոյանն՝ Արա Բաբլոյանին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+34.09 oC

«Հիմա էս կնի՞կն ա կարևոր դատավոր, թե՞ բանը». Սեյրան Սարոյանն՝ Արա Բաբլոյանին

10:43 13.06.2018

ԱԺ-ում քննարկվում է «Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի 2017 թվականի գործունեության մասին» հաղորդումը: Հանձնաժողովի նախագահին հարց ուղղեց ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Խոսրով Հարությունյանը: Նա ասաց, որ ինքն օգտվում է ինտերակտիվ հեռուստատեսային ծառայությունների հնարավորություններից և շատ դժգոհ է, քանի որ արդեն 4-րդ օրն է՝ որևէ հեռարձակում չկա: Պատգամավորը հանձնաժողովի նախագահ Գագիկ Բունիաթյանից հետաքրքրվեց՝ նման դեպքերում իրենք որևէ գործառույթ ունե՞ն կարգի հրավիրելու համար:

«Մյուս հարցս կոնցեպտուալ է: Հեռուստաընկերությունների եթերի լիցենզիան տրամադրվում է ժամկետով: Պատկերացրեք, հեռուստաընկերությունը ներդրումներ է կատարում, ձևավորում է իր լսարանը և 10 տարի, 5 տարի հետ դնում ենք մրցույթի, նա դուրս է մնում: Ի՞նչ խնդիր ենք լուծում, նրա լսարանը կա, պահանջարկված է, որևէ խախտում չի կատարում: Ինչո՞ւ պիտի վերալիցենզավորվի»,- հարցրեց Հարությունյանը:

Այդ պահին նիստերի դահլիճում խառնաշփոթ իրավիճակ էր: Պատգամավորներն այլ հարց էին քննարկում: Արա Բաբլոյանը մյուս պատգամավորներին կոչ արեց այլ հարցերը դրսում քննարկել: Տեղից արձագանքեց ՀՀԿ խմբակցության անդամ Սեյրան Սարոյանը:

«Հիմա էս կնի՞կն ա կարևոր դատավոր, թե՞ բանը»,- ասաց պատգամավորը:

Նշենք, որ խոսքը ՍԴ անդամի թեկնածու Ելիզավետա Դանիելյանի մասին է:

Ի պատասխան Սարոյանի՝ Բաբլոյանը նշեց, թե Բունիաթյանը պիտի պատասխանի, չեն կարողանում լսել:

Այնուհետև խորհրդարանականները փոքր-ինչ հանդարտվեցին, և Բունիաթյանը պատասխանեց Խոսրով Հարությունյանի հարցերին:

«Պարո´ն Հարությունյան, կաբելայինների գործունեությունն էլ է մեր տիրույթում, այսօր գործում է 58  կաբելային հեռուստաընկերություն, բնական է՝ բոլորի գործունեության մասին տեղյակ չեմ, բայց եթե կոնկրետ խնդիր կա, կասեք, մենք կճշտենք, խոսքը խոշորների մասին չէ՝ կարծում եմ:

Ինչ վերաբերում է երկրորդ հարցին. լիցենզիաների ժամկետներն օրենքով սահմանված կարգ են: Ընդհանրապես հեռահաղորդակցությունն այնքան արագ է զարգանում, որ կաբելային ծառայությունների, հեռուստատեսության դասական հեռարձակումները թույլ են տալիս հեռուստաընկերություններին գործել տարբեր հարթակներում: Եթե հեռուստաընկերությունները փորձում են` հնարավորություն կունենան տարբեր հարթակներում շարունակել իրենց գործունեությունը»,- ասաց Բունիաթյանը:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Տեխնոլոգիական էկոհամակարգի զարգացման ռազմավարական ուղիները. Forbes ամսագրում հրապարակվել է Մխիթար Հայրապետյանի հոդվածը

13:14 02.08.2025

Տեխնոլոգիական էկոհամակարգի զարգացման ռազմավարական ուղիները. Forbes ամսագրում հրապարակվել է Մխիթար Հայրապետյանի հոդվածը

Օգոստոսի 1-ին հեղինակավոր Forbes ամսագրում հրապարակվել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանի հեղինակած հոդվածը, որը ներկայացնում է զարգացող կիսահաղորդչային և արհեստական բանականության հաբեր մուտք գործելու կարևորությունն ու ռազմավարական ուղիները։ Հոդվածում Մխիթար Հայրապետյանը խորը վերլուծությամբ ներկայացնում է այն մարտահրավերներն ու հնարավորությունները, որոնք ծառանում են զարգացող երկրներում տեխնոլոգիական ներդրումների իրականացման ճանապարհին։ Ըստ նախարարի՝ ներդրումային որոշումներ […] ...

Սելարայանի գեղեցիկ գոլն ու «Բելգրանոյի» հաղթանակը․ Արգենտինայի գավաթ

13:00 02.08.2025

Սելարայանի գեղեցիկ գոլն ու «Բելգրանոյի» հաղթանակը․ Արգենտինայի գավաթ

Արգենտինայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակչում «Բելգրանոն» 2-0 հաշվով հաղթել է «Ինդեպենդյենտեին»։ «Բելգրանոյից» ամբողջ հանդիպմանը մասնակցել է թիմ ավագ, Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Լուկաս Սելարայանը, որը նաև գեղեցիկ գոլի հեղինակ է դարձել 71-րդ րոպեին։ Սելարայանը ճանաչվել է հանդիպման լավագույն ֆուտբոլիստ։ Սելարայանի թիմը դուրս է եկել քառորդ եզրափակիչ, որտեղ կմրցի «Աթլետիկո Տուկուման» – «Նյուելս Օլդ Բոյս» զույգի […] ...

Արմավիրի համայնքային ոստիկաններին տեսնելով` երիտասարդը դիմեց փախուստի. նրա ձեռքին եղած կիսաչոր կանեփը կշռում էր մոտ 12 կիլոգրամ

12:49 02.08.2025

Արմավիրի համայնքային ոստիկաններին տեսնելով` երիտասարդը դիմեց փախուստի. նրա ձեռքին եղած կիսաչոր կանեփը կշռում էր մոտ 12 կիլոգրամ

Համայնքային ոստիկանության Արմավիրի բաժնում ստացվել էր օպերատիվ տեղեկություն, որ Արևիկ գյուղի բնակչ 53-ամյա մի տղամարդ հողամասում աճեցնում է կանեփ ու նաև ապօրինի պահում է թմրամիջոց։ Տեղեկությունը ստուգվեց հուլիսի 30-ին: Մինչ համայնքային ոստիկանները կհասնեին սեփականաշնորհված հողամաս` ճանապարհին նկատեցին մի երիտասարդի, որը կանեփի բույսեր ձեռքին վազում էր։ Ժամը 14.35-ին նա ձերբակալվեց և տեղափոխվեց բաժին: Պարզվեց, որ փախչողը […] ...

Երևանի քրեական ոստիկանները հայտնաբերել են հետախուզվողի․ խափանման միջոցը կալանք

12:40 02.08.2025

Երևանի քրեական ոստիկանները հայտնաբերել են հետախուզվողի․ խափանման միջոցը կալանք

Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների դեմ պայքարի բաժնի ծառայողները հետախուզվողի թաքնվելու վայրի վերաբերյալ ստացած օպերատիվ տեղեկությունն իրացրին հուլիսի 31-ի առավոտյան: Ժամը 10-ին Կոմիտասի պողոտայում հայտնաբերվեց և վարչություն տեղափոխվեց մայրաքաղաքի Մամիկոնյանց փողոցի բնակիչ 40-ամյա տղամարդ։ Նա հուլիսի 23-ից հետախուզվում էր զենքի կամ նախապես պատրաստված կամ հարմարեցված առարկայի գործադրմամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու […] ...

Թուրքիայում ձերբակալվել են ահաբեկչական հարձակումներ նախապատրաստելու մեջ կասկածվող անձինք

12:39 02.08.2025

Թուրքիայում ձերբակալվել են ահաբեկչական հարձակումներ նախապատրաստելու մեջ կասկածվող անձինք

Թուրքիայի իրավապահ մարմինները երկրի հյուսիս-արևմուտքում գտնվող Բուրսայում ձերբակալել են չորս անձանց, որոնք կասկածվում են հանրապետությունում ահաբեկչական հարձակումներ նախապատրաստելու մեջ, հաղորդում է կառավարամետ «Türkiye» թերթը։ Ըստ տեղեկությունների՝ իրավապահ մարմինների աշխատակիցները Բուրսա նահանգի մուտքի մոտ կանգնեցրել են կասկածելի մեքենա, և ուղևորներից առգրավվել է երկու ձեռքի նռնակ։ «Կազմակերպված հանցագործության դեմ պայքարի բյուրոյի կողմից անցկացված հետաքննության ընթացքում պարզվել է, […] ...

Իրավապահները Տափերական գյուղում հայտնաբերել են հրացաններ

12:35 02.08.2025

Իրավապահները Տափերական գյուղում հայտնաբերել են հրացաններ

Քրեական վարույթի շրջանակում, դատարանի որոշմամբ, հուլիսի 30-ին Քրեական ոստիկանության Արարատի մարզային վարչության և Արարատի մարզային քննչական վարչության ծառայողները խուզարկել են Արարատի մարզի Տափերական գյուղի բնակիչ 27-ամյա երիտասարդի տունը՝ հայտնաբերելով երկու հրացան։ Պարզվել է, որ դրանք տարիներ առաջ երիտասարդի հայրն է բերել Լեռնային Ղարաբաղից։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։ ...

BACK_TO_TOP