Գյումրիի Ժողգործիքների պետական նվագախմբի նոր շենքի հիմնանորոգումը մեկնարկել է – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
03 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+27.26 oC

Գյումրիի Ժողգործիքների պետական նվագախմբի նոր շենքի հիմնանորոգումը մեկնարկել է

18:22 30.05.2020

Գյումրիի նախկին «Վան» առողջարանի երբեմնի կանաչապատ տարածքից ոչինչ չի մնացել: Այն ամբողջությամբ ճահիճներով ու կեղտաջրերով է ողողված։ Այն, ինչ հիշեցնում է նախկին առողջարանը, 30 տարի փակ մնացած շենքն է՝ 3 փոքր քոթեջներով։ Ընդամենը մեկ ամիս է, որ ակտիվ շինարարություն է ընթանում, շենքը այսուհետ Ժողգործիքների պետական նվագախմբին է պատկանում։

Կառույցը 3-րդ աստիճանի վթարայնության է, բայց մասնագիտական ուսումնասիրությամբ ու եզրակացությամբ հիմնային կոնստրուկցիաներն ամուր են, միայն վերանորոգում է հարկավոր:

Շենքի վթարայնության աստիճանի փոփոխության վրա ազդել է տարածքով հոսող Ղորղոբա գետակը, որի ջրերը տարիներ շարունակ լվացել են  հիմքերը։ Ջրահեռացման ցանց տարածքում չկա։ 8 ամիս պահանջվեց, որ նախագծային ու այլ փաստաթղթային փոփոխություններից հետո նորի կառուցումը ներառվի նախագծում։

Առողջարանի շենքից համամեմատաբար լավ պահպանված է աջակողմյան լողավազանի, շոգեբաղնիքների ու խորովածանոցի հատվածը, որը  կառույցի 3 մասնաշենքերից մեկն է։

Բայց այս մասնաշենքում վերանորոգումներ չեն կատարվի, չեն վերանորոգվի նաև շենքի հարևանությամբ գտնվող 3 քոթեջները։ Նախագծում դրանք ներառված չեն, բայց Գյումրիի Ժողգործիքների նվագախմբին են պատկանում: Շիրակի մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետը «Շանթ» ՀԸ եթերում պարզաբանել է,  թե ինչու այդ մասնաշենքը չի ընդգրկվել  նախագծում։

«Շենքը բավական մեծ է նվագախմբի համար, այդքան մեծ տարածք անհրաժեշտ չէ, կարիք չկա այդ հատվածը վերանորոգել ու չօգտագործել: Հետագայում եթե նվագախումբը կմեծանա, կընդլայնվի, անհրաժեշտ լինի, կարելի է վերանորոգել»,- ասել է Ալբերտ Մարգարյանը։

Նվագախումբը ապագայի նոր նախագծեր ունի, մեկն էլ վերաբերում է հենց չվերանորոգվող մասնաշենքին, որի խնդիրը նվագախումբը  հնարավորության դեպքում կկարգավորի բարերարների միջոցով։ Նույն տարբերակով լուծմանն են հակված 3 քոթեջները վերանորոգելու հարցում։

«Գիտեք, մենք ինչքան հյուրեր ենք ունենում, մշտապես գումար ենք ծախսում հյուրանոցային սենյակների համար, հետագայում եթե գտնենք բարերարներ, կվերանորոգենք քոթեջները, որպեսզի մեր հյուրերը 1 օր շուտ գան ու այստեղ մնան»,- ասել է Գյումրիի Ժողգործիքների պետական նվագախմբի գեղարվեստական ղեկավար Կարեն Մայիլյանը։

Ըստ նախագծի՝ երկհարկանի շենքի երկրորդ հարկը կվերածվի համերգային մեծ դահլիճի, կունենան փորձասենյակներ, ինչպես նաև դասասենյակներ՝  աշակերտներին ընդունելու համար։

Շինարարության մեկնարկի ժամկետները նախագծային փոփոխությունների, հետո էլ արտակարգ դրության պայմանների պատճառով ուշացել են 2 ամսով, բայց ավարտի ժամկետները չեն փոխվել:

Սեպտեմբերին նախատեսված է շենքը հանձնել նվագախմբին, որը այս ընթացքում փոքր խմբերով շարունակելու է փորձերը տնակային տարածքում։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

«Երևան» երիտասարդական նվագախումբը ներկայացրել է Հայաստանը Բեռլինի «Կոնցերտհաուս» համերգասրահում

23:59 03.08.2025

«Երևան» երիտասարդական նվագախումբը ներկայացրել է Հայաստանը Բեռլինի «Կոնցերտհաուս» համերգասրահում

«Երևան» երիտասարդական նվագախումբը՝ մաեստրո Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ ներկայացրեց Հայաստանը և Երևանը Բեռլինի «Կոնցերտհաուս» համերգասրահում՝ «Երիտասարդ եվրոպական դասականներ» փառատոնում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: «Նվագախումբը ստեղծվել և ամբողջությամբ աջակցություն է ստանում Երևանի քաղաքապետարանի կողմից, և մեր քաղաքը կանգնած է այս հաջողության հիմքում՝ սկսած գաղափարի ծնունդից մինչև բեմ դուրս գալու իրական […] ...

Սպիտակ քաղաքի և Լեռնանցք բնակավայրի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

23:41 03.08.2025

Սպիտակ քաղաքի և Լեռնանցք բնակավայրի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

Օգոստոսի 4-ին՝ ժամը 10:00-ից մինչև 17:00-ն ընկած ժամանակահատվածում, Լոռու մարզի Սպիտակ քաղաքի և Լեռնանցք բնակավայրի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ: Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...

Երևանում կայացավ համաշխարհային փոփ աստղ Ջենիֆեր Լոպեսի մենահամերգը

23:28 03.08.2025

Երևանում կայացավ համաշխարհային փոփ աստղ Ջենիֆեր Լոպեսի մենահամերգը

Երևանում կայացել է համաշխարհային փոփ աստղ Ջենիֆեր Լոպեսի մենահամերգը, որը տեղի է ունեցել Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում։ Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից: Լոպեսը երևանյան հանդիսատեսին ներկայացրել է հին ու սիրված հիթերը, ինչպես նաև իր վերջին ալբոմի նոր ստեղծագործությունները՝ պարային կատարումներով և հատուկ լուսաձայնային էֆեկտների ուղեկցությամբ։ Ի թիվս բազմահազար հանդիսատեսի՝ համաշխարհային աստղի երևանյան համերգին […] ...

Հրդեհ Լուկաշին գյուղում․ կանխվել է հրդեհի տարածումը դեպի մեղվի փեթակներ

23:20 03.08.2025

Հրդեհ Լուկաշին գյուղում․ կանխվել է հրդեհի տարածումը դեպի մեղվի փեթակներ

Օգոստոսի 3-ին` ժամը 16:52-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Լուկաշին գյուղի Անդրանիկի փողոցում այրվում է մեղվանոց։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է չբնակեցված քարե շինությունում (մոտ 30 քմ)։ Հրդեհը մեկուսացվել է՝ ժամը 17:15-ին, մարվել՝ 18:39-ին: Այրվել […] ...

Ավստրալիայում առատ ձյուն է տեղացել

23:10 03.08.2025

Ավստրալիայում առատ ձյուն է տեղացել

Ավելի քան 40 տարվա ընթացքում Ավստրալիայում առաջին անգամ առատ ձյուն է տեղացել: Ձյան առատ տեղումները հազվադեպ են Ավստրալիայի համար: Ձյունը քաոս է առաջացրել մի շարք շրջաններում՝ էլեկտրաէներգիայի անջատումներ, ճանապարհներին բազմաթիվ վթարներ։ Փրկարարական ծառայությունները խնդրում են բնակչությանը զերծ մնալ տեղաշարժվելուց մերկասառույցի և փոթորկային քամիների պատճառով։ ...

Իրանը պլանավորում է եռապատկել Պակիստանի հետ առևտուրը

23:00 03.08.2025

Իրանը պլանավորում է եռապատկել Պակիստանի հետ առևտուրը

Իրանը պլանավորում է եռապատկել Պակիստանի հետ իր առևտուրը՝ 3 միլիարդ դոլարից հասցնելով 10 միլիարդ դոլարի, հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ Կիրակի օրը Փեզեշքիանը Պակիստան կատարած այցի ընթացքում հանդիպել է Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆի հետ։ «Բարեբախտաբար, կան լուրջ համատեղ ջանքեր՝ բոլոր ոլորտներում հարաբերությունները խորացնելու և համագործակցությունը ընդլայնելու համար։ Ես խորապես համոզված եմ, որ մենք կկարողանանք […] ...

BACK_TO_TOP