Ինչ բնակարաններ է ձեռք բերել Մամեդյարովի որդին Նյու Յորքում. «Ամերիկյան հետազոտությունների հայկական կենտրոնի» հետազոտությունը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
16 06 2025
  • $
    383.23
  • RUBLE
    4.82
  • 440.91
WEATHER
+27.09 oC

Ինչ բնակարաններ է ձեռք բերել Մամեդյարովի որդին Նյու Յորքում. «Ամերիկյան հետազոտությունների հայկական կենտրոնի» հետազոտությունը

13:02 02.06.2020

«Ամերիկյան հետազոտությունների հայկական կենտրոնը» ներկայացրել է իր հետաքննության արդյունքներն այն մասին, թե ինչ բնակարաններ է ձեռք բերել Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի որդին Նյու Յորքում:

«2020 մայիսի վերջին ադրբեջանական մամուլում տեղեկություն էր հրապարակել առ այն, որ Ադրբեջանի ԱԳ նախարարի որդին՝ Էմին Մամեդյարովը, 2015թ. երկու բնակարան է ձեռք բերել Նյու Յորքում: Մեր առավել խոր ուսումնասիրությունները թույլ տվեցին պարզել մի քանի կարևոր մանրամասներ:

Մամեդյարովի ձեռք բերած բնակարանները գտնվում են «Թրամփ» անունը կրող և նրա ընկերության կողմից սպասարկվող մանհեթենյան շքեղ շենքում, որի հասցեն է 250 Riverside Boulevard, Manhattan, NY: 2015թ. Թրամփը դեռևս բիզնես նախագծեր ուներ Ադրբեջանում, և երկրի իշխանությունները փորձում էին սերտ կապեր հաստատել ԱՄՆ նախագահի թեկնածու Թրամփի և նրա ընտանիքի հետ: Չմոռանանք, որ Բաքվում կառուցվում էր «Թրամփ թաուերը», որի շինարարական աշխատանքներին եկել էր հետևելու Իվանկա Թրամփը։

Հատկանշական է, որ Ադրբեջանի ԱԳ նախարարը առանձնապես ոչինչ չշահեց այս գործարքով, քանի որ Թրամփը փակեց իր բիզնեսն Ադրբեջանում նախագահի պաշտոնը ստանձնելուց անմիջապես հետո: Իսկ 2019թ. «Թրամփ» անունը կրող շենքի բնակիչների 74 տոկոսը քվեարկեցին շենքի վրայից Թրամփի անունը հեռացնելու օգտին (հետաքրքիր է՝ ինչպես է քվեարկել Մամեդյարովը): Չնայած սպասարկումը դեռևս Թրամփի կազմակերպությունն է իրականացնում, սակայն այս որոշումը շենքի բնակիչների համար կարող էր արժենալ մինչև 1մլն դոլար, որը պետք է վճարվի Թրամփին (Մամեդյարովը նույնպես վճարելու է):

Եվ այսպես, Մամեդյարովի որդին ձեռք է բերել 2 բնակարան պենտհաուսում, որոնք գտնվում են կողք-կողքի, PH2K և PH3K համարներով: Բնակարաններից մեկն արժեցել է 2,05 մլն, մյուսը՝ 2,2 մլն դոլար: Գործարքը կատարվել է կամ կանխիկով, կամ փոխանցումով, քանի որ որևէ տեսակի վարկ չի ձևակերպվել Էմինի անունով: Մեկ այլ հետաքրքիր հանգամանք, Մամեդյարովի որդին՝ Էմինը, գրանցված է 250 East Houston Street #6D, Manhattan, NY հասցեում գտնվող բնակարանում, որը, հավանաբար, կրկին իրեն է պատկանում: Այդ բնակարանի արժեքը կազմում է 989,894 դոլար:

Ներկայացնում ենք գործարքի մանրամասները պարունակող փաստաթղթի լուսանկարը, շենքի լուսանկարը՝ արված 2018թ, ինչպես նաև ձեռք բերված բնակարանի ֆոտոլուսանկարները»,- նշված է կենտրոնի ֆեյսբուքյան գրառման մեջ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Դուշանբեում տեղի է ունեցել ԱՊՀ անդամ պետությունների ԱԳՆ-ների իրավաբանական ծառայությունների ղեկավարների խորհրդակցական կոմիտեի 38-րդ նիստը

15:40 16.06.2025

Դուշանբեում տեղի է ունեցել ԱՊՀ անդամ պետությունների ԱԳՆ-ների իրավաբանական ծառայությունների ղեկավարների խորհրդակցական կոմիտեի 38-րդ նիստը

Հունիսի 11-ին Դուշանբեում Տաջիկստանի Հանրապետության նախագահությամբ տեղի է ունեցել ԱՊՀ անդամ պետությունների արտաքին գործերի նախարարությունների իրավաբանական ծառայությունների ղեկավարների խորհրդակցական կոմիտեի 38-րդ նիստը, որին մասնակցել են Հայաստանի Հանրապետության, Բելառուսի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության, Ղրղզստանի Հանրապետության, Տաջիկստանի Հանրապետության, Ուզբեկստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության ԱԳՆ պատվիրակությունները և ԱՊՀ գործադիր կոմիտեի ներկայացուցիչները: Հայկական կողմը ներկայացնում էր ՀՀ ԱԳ նախարարության միջազգային պայմանագրերի […] ...

Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Էրդողանի հետ

15:30 16.06.2025

Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Էրդողանի հետ

Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են Իսրայելի և Իրանի միջև հակամարտությունը, հայտնում է Թուրքիայի ղեկավարի գրասենյակը։ «Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Զրույցի ընթացքում քննարկվել են Իսրայելի և Իրանի միջև հակամարտությունը, երկկողմ հարաբերությունները և տարածաշրջանային հարցեր», – […] ...

Հեռախոսազրույց են ունեցել Թուրքիայի և Իրանի նախագահները

15:21 16.06.2025

Հեռախոսազրույց են ունեցել Թուրքիայի և Իրանի նախագահները

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ: Քննարկվել է Իսրայելի և Իրանի միջև հակամարտությունը, ինչպես նաև տարածաշրջանային և համաշխարհային խնդիրներ: Թուրքիայի նախագահը նշել է, որ Իսրայել-Իրան հակամարտության վերաբերյալ բանակցություններ է վարել մի շարք առաջնորդների հետ: Նա ընդգծել է, որ Թուրքիան պատրաստ է ստանձնել միջնորդի դեր՝ հակամարտությունն անհապաղ դադարեցնելու և […] ...

ՀՀ պատվիրակությունը մասնակցում է Փարիզում բացված Միջազգային ավիատիեզերական ցուցահանդեսին

15:14 16.06.2025

ՀՀ պատվիրակությունը մասնակցում է Փարիզում բացված Միջազգային ավիատիեզերական ցուցահանդեսին

ՀՀ պատվիրակությունը մասնակցում է Փարիզի Լե Բուրժե օդանավակայանում բացված Միջազգային ավիատիեզերական 55-րդ ցուցահանդեսին։ Այս մասին հայտնում են Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունից: Ցուցահանդեսին մասնակցությունը հնարավորություն է ընձեռում բացահայտել ռազմավարական նշանակության այս կարևոր ուղղությամբ Հայաստան-Ֆրանսիա համագործակցության հետագա խորացման նոր հեռանկարներ։ ...

Կանգառը վնասած վարորդին ու բեռնատարը Վեդիի ոստիկանները հայտնաբերել են

15:08 16.06.2025

Կանգառը վնասած վարորդին ու բեռնատարը Վեդիի ոստիկանները հայտնաբերել են

Հունիսի 4-ին Համայնքային ոստիկանության Վեդիի բաժին տեղեկություն էր ստացվել, որ հունիսի 3-ի լույս 4-ի գիշերը Տափերական գյուղի Արամ Խաչատրյան և Հ-8 կենտրոնական փողոցների հատման վայրում գտնվող գազալցակայանի հարակից տարածքում տեղադրված կանգառը դեռևս չպարզված վարորդի կողմից ավտոմեքենայով վնասվել է։ Նախնական տվյալներով՝ պատճառվել է 700 հազար դրամից ավելի վնաս։ Նախաձեռնվել էր քրեական վարույթ։ Համայնքային ոստիկանության Վեդիի բաժնի […] ...

SHANTNEWS

15:00 16.06.2025

SHANTNEWS

BACK_TO_TOP