Պարտադիրի երանգը չէ մարդկանց վախեցնում, կա վստահության խնդիր. Վահագն Համբարձումյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+38.09 oC

Պարտադիրի երանգը չէ մարդկանց վախեցնում, կա վստահության խնդիր. Վահագն Համբարձումյան

14:58 13.06.2018

«Ես համոզված եմ, որ պարտադիրի երանգը չէ մարդկանց ավելի շատ վախեցնում, այլ խնդիր կա: Այստեղ վստահության հարցն է և՛ կառավարության, և՛ միջազգային կառույցների նկատմամբ: Այսօրվա գործող կառավարությունն ավելի մեծ վստահություն ունի, սա արդեն խնդիր է փոխում»,- նման կարծիք է այսօր հայտնել ՊԵԿ Եկամուտների վարչարարության բարեփոխումների հասարակական խորհրդի անդամ Վահագն Համբարձումյանը՝ խոսելով պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգից:

Բանախոսը նաև համեմետական է անցկացրել ԱՊՊԱ-ի հետ:

«ԱՊՊ-ի դեմ ևս մեծ դժգոհության ալիք բարձրացավ, բայց մարդիկ առաջին հաճույքը զգացին հենց առաջին վթարի ժամանակ, երբ մեքենայից իջան ու հասկացան, որ գումար չեն վճարելու: Պարտադիր բաղադրիչը կլինի՞, թե՞ սերունդների համերաշխությունը, մի բան լավ գիտեմ, որ մարդ իրավունք ունի կենսաթոշակի»,- ասաց Համբարձումյանը:

200 հազար քաղաքացիներ արդեն իսկ վճարումներ կատարել են, իսկ 80 հազարը կմիանա հուլիսի 1-ից: Մասնագետը նշեց, որ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի սկզբնական շրջանում կար հակասահմանադրական տարր, սակայն այն հարմարեցվեց Սահմանադրությանը և տվյալ վճարը «կենսաթոշակային սոցիալական վճար» անվանվեց՝ դառնալով պարտադիր վճար:

Կառավարությունը 2.5 տոկոսով նվազեցրել է ֆինանսական բեռը քաղաքացիների համար: Այժմ քաղաքացիները կվճարեն 2.5 տոկոսը, իսկ 7.5 տոկոսը կֆինանսավորվի պետության կողմից: Այս փոփոխությունը բյուջեի համար տարեկան կարժենա 12-15 մլրդ դրամ:

Թե որքան կտևի այս մեղմացումը, նույն նախագծում չկան հստակ ժամկետներ, ինչը, ըստ Համբարձումյանի, օրենքի թերությունն է: Օրենքի փոփոխության մեջ միայն նշված է, որ մեղմացումը կտևի մինչև Հարկային օրենսգրքով եկամտային հարկի համարժեք կարգավորումը նախատեսելը:

Ինչ վերաբերում է եկամտային հարկի նվազեցմանը, ապա այն այլևս ներառված չէ Հարկային օրենսգրքի նախագծում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Արդյո՞ք տուրիզմը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը. Հեռանկար բանավեճ

15:16 02.08.2025

Արդյո՞ք տուրիզմը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը. Հեռանկար բանավեճ

Մասնագետները համարում են, որ տուրիզմի ոլորտը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը։ Ի՞նչ է արվում, որ դա իրականություն դառնա։ Արդյո՞ք մեր երկիրն ի վիճակի է տարեկան 3 միլիոն զբոսաշրջիկ գրավել։ Եղած ենթակառուցվածքը թույլ կտա՞ ապահովել մատուցվող ծառայությունների այն որակը, որի դեպքում զբոսաշրջիկները Հայաստանում տարեկան 3 մլրդ դոլար կթողնեն։ Այս թեմաների մասին իրենց կարծիքն են […] ...

SHANTNEWS

15:00 02.08.2025

SHANTNEWS

Հաստատվել է ԱԱ-2026 խմբային փուլի վիճակահանության օրն ու վայրը

14:51 02.08.2025

Հաստատվել է ԱԱ-2026 խմբային փուլի վիճակահանության օրն ու վայրը

Ֆուտբոլի աշխարհի 2026 թ. առաջնության խմբային փուլի վիճակահանությունը կկայանա 2025 թ. դեկտեմբերի 5-ին։ Այս մասին գրում է ESPN-ը։ Վիճակահանությունը տեղի կուեննա ԱՄՆ-ի Լաս Վեգաս քաղաքում։ Ամենայն հավանականությամբ այն կանցկացվի 17 հազար հանդիսական տեղավորող հանրահայտ «Սֆեր» օվալաձև շենքի դահլիճում։ Վիճակահանության ընթացքում կձևավորվի խմբերի նախնական տեսքը, քանի որ այդ պահին դեռ հայտնի չեն լինի մրցաշարի բոլոր մասնակիցները։ […] ...

ՆԳՆ աշխատակիցները կատարելագործում են պետական գնումներում մասնագիտական կարողություններն ու հմտությունները

14:34 02.08.2025

ՆԳՆ աշխատակիցները կատարելագործում են պետական գնումներում մասնագիտական կարողություններն ու հմտությունները

Հուլիսի 16-ին ՆԳ նախարարության գլխավոր քարտուղարի տեղակալ Խաչատուր Իգիթյանը հանդիպել է գնման գործընթացում ներգրավված ՆԳՆ պատասխանատու ստորաբաժանումների ներկայացուցիչների հետ։ Քննարկվել են ընթացիկ գործընթացների արդյունավետության բարձրացմանն ուղղված հարցեր, վերհանվել ոլորտին վերաբերելի խնդիրները, ներառյալ՝ պետական գնումների գործընթացում ՆԳՆ տարբեր ստորաբաժանումների ծառայողների կարողությունների զարգացման հնարավորությունները։ Մասնակիցները կիսվել են կարծիքներով ու մտահոգություններով, արել առաջարկություններ, որոնք կդիտարկվեն հետագա աշխատանքներն իրականացնելիս։ […] ...

Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը

14:17 02.08.2025

Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը

Հանրապետության տարածքում օգոստոսի 2-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Օգոստոսի 3-7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ արևմտյան 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20մ/վ արագությամբ։ Օգոստոսի 2-7-ին երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն էապես […] ...

«Միլանն» 9 գնդակ է ուղարկել ավստրալական թիմի դարպասը

14:00 02.08.2025

«Միլանն» 9 գնդակ է ուղարկել ավստրալական թիմի դարպասը

Իտալական «Միլանն» Ավստրալիայում ընկերական հանդիպում է անցկացրել տեղի «Փերթ Գլորի» թիմի հետ, որի դարպասն ուղարկել է 9 գնդակ: Ալեգրիի գլխավորած թիմը առաջին կեսում խփել է 5, երկրորդ կեսում՝ 4 գնդակը, իսկ սեփական դարպասը պահել անառիկ: «Միլանը» երկրորդ խաղակեսն անցկացրել է ամբողջությամբ այլ կազմով: ...

BACK_TO_TOP