14:02 03.06.2020
Ատելության խոսքը խնդիր է ոչ միայն Հայաստանի համար: Սոցիալական մեդիաների առաջացումը և աշխարհի բնակչության մեծ մասի ցանց մտնելը բերել է ատելության խոսքի աճի: Տրամաբանական է, որովհետև ասպարեզ են դուրս եկել անկիրթ և անդաստիարակ մարդիկ, որ մինչ այդ չունեին հանրային խոսքի հնարավորություն: Այսօր` հունիսի 3-ին, առցանց ասուլիսի ժամանակ անդրադառնալով Հայաստանում ատելության խոսքի տարածմանը, ասաց մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը:
Ատելության խոսքը կամ դրա քարոզն այսօր չի կարգավորվում օրենսդրությամբ, ուստի սոցիալական մեդիայում, որտեղ այսօր ատելության խոսքը մեծ չափերի է հասնում, ապահովագրված է պատժից:
Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի հանձնաժողովի շրջանակում ատելության խոսքի դեմ պայքարին ուղղված ՀՀ օրենսդրության բարեփոխման շուրջ քննարկումների նպատակով աշխատանքային խումբ է ստեղծվել, որը գործելու է մինչև տարեվերջ: Աշխատանքային խումբը պետք է առաջարկի ատելության խոսքի դեմ օրենսդրական պայքարի գործուն մեխանիզմներ, թեպետ կարծիքներն այստեղ կիսվում են` ատելության խոսքի քրեականացումը կարո՞ղ է պայքարել այդ երևույթի դեմ, թե՞ դա բավարար չէ: Թեմայի շուրջ քննարկմանը մասնակցել են մեդիափորձագետներ ու քաղաքական գործիչներ:
«Օրենսդրական լուծումները թույլ են տալիս ինչ-որ լուծում ստանալ, բայց հիմնական լուծում չեն: Զրոյացնել այդ ատելության խոսքը հնարավոր չէ: Պետք է ողջամիտ նվազեցման գնանք, չլինենք ուտոպիստ ու պատկերացնենք, որ բոլորը իրար հետ կխոսեն «շնորհակալություն», «արդյոք», «ահավասիկ» բառերով, չիˊ լինելու այդպես: Պետք է նաև տարբերենք այդ խոսքը: Ատելության խոսքն այն չէ, որ մի «քխ» բառ է ասում մի ֆեյք էջ, որն իրենից բան չի ներկայացնում, ատելության խոսքը ավելի շուտ վերաբերում է հանրային անձերին: Այն մարդիկ, որոնք ինչ-որ չափով օրինակ են հասարակության մյուս հատվածի համար, իրենք են այդ խոսքի ձևավորողը՝ խոսք տարածելով կամ համարելով կյանքի նորմա: Դրա դեմ է պետք է պայքարել»,- ասաց Սամվել Մարտիրոսյանը:
Նա նաև նշեց, որ այդ օրենքը չպետք է վերաբերվի ամեն մի տնային տնտեսուհու, ով «Ֆեյսբուքում» թույն ու թարախ է տարածում:
«Կան սոցիալական ցանցեր, որոնք պետք է մոտիվացիա ունենան կարգավորելու: Լինելով տեխնիկական ընկերություն, ինժեներական հսկայական պոտենցիալ ունեցող, պետք է կարգավորումներ գտնեն և այստեղ հանգում ենք այն դիլեմային, որ այդ սոցցանցերը շահագրգիռ չեն մոդերացիա անելու: Նրանք շահագրգռություն չունեն մաքրելու հերյուրանքը, ատելության խոսքը, որովհետև սոցցանցի ալգորիթմը այնպես է աշխատում, որ ինչքան շատ մեկնաբանություն, հակադիր մտքեր լինեն, ինչքան շատ նոր մարդիկ գրավեն, մասնակցեն քննարկմանը, այդքան ազդեցությունը բարձրանում է, իսկ երբ ցանկացած մարդ իր տարածքում փորձում է կոռեկտ քննարկում կազմակերպել, նրա ազդեցությունը ընկնում է: Այստեղ է, որ կա անելիք»,- ասաց լրագրող, բլոգեր, ՏՏ և մեդիա ոլորտի խորհրդատու Արթուր Պապյանը:
Նա նաև նշեց, որ գուցե տարբեր երկրներ պետք է համախմբվեն, որ սոցիալական ցանցերը իրենց ալգորիթմերում ավելի շատ տեղ հատկացնեն որակյալ կոնտենտին:
«Ատելության խոսքը պետք է քրեականացնել, բայց ինքը ունի կոնկրետ չափանիշներ, ինչը ենթադրում է, որ այն պետք է լինի հրապարակային, պետք է լինեն ուղղված կոնկրետ խոցելի խմբերի, կոնկրետ խոցելի հատկանիշներով: Մեր խնդիրն այն է, որ մարդու արժանապատվությունը պաշտպանված լինի: Պարզ է, որ պաշտոնյան ավելի պաշտպանված է, քան հասարակ քաղաքացին: Սրա հետ մեկտեղ, օրենսդրական կարգավորումները մեծ մասամբ պետք է բերեն մշակույթային ու կրթական փոփոխության»,- նշեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Սոս Ավետիսյանը:
Եվրոպական մի շարք պետություններում ատելության խոսքը քրեականացված է: Օրինակ՝ Բելգիայում, Դանիայում, Մեծ Բրիտանիայում, Իռլանդիայում և մի շարք այլ պետություններում, ատելության, բռնության ու խտրականության խոսքը համարվում են քրեական հանցագործություններ:
Մանրամասները՝ տեսանյութում:
09:25 16.06.2025
Նեթանյահուն պնդում է, թե Իրանը ցանկանում էր սպանել Թրամփին միջուկային ծրագրի պատճառովԹեհրանը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին համարում է իր գլխավոր թշնամին և պլանավորել է սպանել նրան, քանի որ ամերիկացի առաջնորդը դեմ է Իրանի միջուկային ծրագրին: Այս հայտարարությունն արել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն: «Իրանը փորձել է սպանել Թրամփին իրենց լիազորված ուժերի միջոցով։ Այո՛, նրանք ուզում են սպանել նրան։ Նա նրանց թիվ մեկ թշնամին է, նա վճռական […] ...
09:00 16.06.2025
Իրանի վրա Իսրայելի երեք հարձակումների հետևանքով զոհվել է ավելի քան 70 կին և երեխաԻրանի վրա Իսրայելի կողմից իրականացված երեք հարձակումների հետևանքով զոհվել է ավելի քան 70 կին և երեխա, հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային։ «Իր քարոզչության մեջ Իսրայելի ագրեսոր ռեժիմը ձևացնում է, թե իր հարձակումները կատարվում են ճշգրիտ և առանց բնակելի տարածքների վրա հարձակվելու, սակայն ճշմարտությունն այլ է։ Ավելի քան 70 կին և երեխա […] ...
08:30 16.06.2025
Իրանի միջուկային օբյեկտում ստորգետնյա ցնցումներ են գրանցվել2.5 մագնիտուդով ցնցումներ են գրանցվել Իրանի կենտրոնական մասում գտնվող Ղոմ նահանգում՝ Ֆորդոյի միջուկային օբյեկտի տարածքում, հայտնում է Իրանի սեյսմոլոգիական կենտրոնը։ Տեղեկատվությունը հայտնվել է կենտրոնի պաշտոնական կայքում։ Ստորգետնյա ցնցումները գրանցվել են հունիսի 15-ին՝ տեղական ժամանակով ժամը 23:35-ին, գետնի տակ 10 կիլոմետր խորության վրա։ ...
23:59 15.06.2025
ԵՄ-ն կոչ է արել թույլ չտալ Իրանին միջուկային զենք ձեռք բերելԵՄ արտաքին գործերի նախարար Կայա Կալասը հայտարարել է ԵՄ դիրքորոշումը, որ Իրանին չպետք է թույլատրվի ձեռք բերել միջուկային զենք: «ԵՄ-ն ուշադիր հետևում է Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակին և իր խորը մտահոգությունն է հայտնում վտանգավոր սրման վերաբերյալ, որը սպառնում է անկայունացնել ամբողջ Մերձավոր Արևելքը։ ԵՄ-ն միշտ հստակ է եղել, որ Իրանին չպետք է թույլատրվի ձեռք բերել […] ...
23:30 15.06.2025
Իսրայելը հարվածել է Իրանի արտաքին գործերի նախարարության շենքերից մեկինԻսրայելը հարվածել է Իրանի արտաքին գործերի նախարարության շենքերից մեկին, վիրավորվել են մի քանի քաղաքացիական անձինք, այդ թվում՝ դիվանագետներ, հայտարարել է Իրանի արտաքին գործերի փոխնախարար Սաիդ Խատիբզադեն։ «Իսրայելի ռեժիմը դաժան հարձակում է գործել Իրանի արտաքին գործերի նախարարության շենքերից մեկի վրա, որը գտնվում է Թեհրանում։ Այս հարձակման հետևանքով վիրավորվել են մի քանի քաղաքացիական անձինք, այդ թվում՝ իմ […] ...
23:15 15.06.2025
Գատուզոն դարձել է Իտալիայի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչը2006 թվականի աշխարհի չեմպիոն Ջենարո Գատուզոն նշանակվել է Իտալիայի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ: Այս մասին հայտնել է ազգային հավաքականի մամուլի ծառայությունը: Ավելի վաղ Լուչիանո Սպալետին հայտարարել է Իտալիայի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից հեռանալու մասին, որը նա գլխավորում էր 2023 թվականից։ «Գատուզոն իտալական ֆուտբոլի խորհրդանիշ է, ազգային հավաքականի համազգեստը նրա համար երկրորդ մաշկի պես […] ...