Գոռ Աբրահամյանը՝ դատախազությունում հաստիքների ավելացման անհրաժեշտության, պատճառների և հիմքերի մասին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
16 06 2025
  • $
    383.23
  • RUBLE
    4.82
  • 440.91
WEATHER
+19.09 oC

Գոռ Աբրահամյանը՝ դատախազությունում հաստիքների ավելացման անհրաժեշտության, պատճառների և հիմքերի մասին

13:24 03.06.2020

ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ անդրադառնալով դատախազությունում հաստիքների ավելացման անհրաժեշտությանը, պատճառներին և հիմքերին:

«ՀՀ վարչապետի 2018թ. հունիսի 11-ի N 706-Ա որոշմամբ ՀՀ դատախազությունում հաստիքների առավելագույն թիվ է սահմանվել 653-ը, որոնցից դատախազների համար նախատեսվել է 351-ը, իսկ մնացածը՝ ՀՀ դատախազության օժանդակ մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումների պետական ծառայողների և տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց համար:

Ներկայումս քրեական գործերի քանակի աննախադեպ շարունակական աճով պայմանավորված՝ գործ ունենք դատախազների աննախադեպ գերծանրաբեռնվածության հետ:

Պետք է հաշվի առնել, որ 2008թ. ի վեր դատախազական հաստիքների փաստացի աճ գրեթե տեղի չի ունեցել: Եթե 2008թ. նախատեսված է եղել դատախազական 337 հաստիք, ապա 2019թ. մայիսի 15-ի դրությամբ՝ 351 հաստիք:
Ընդ որում, 2008-2020 թթ. ընթացքում տեղի է ունեցել քննիչների թվաքանակի որոշակի ավելացում՝ 138 հաստիքով կամ շուրջ 19,5 %-ով, մինչդեռ նույն այդ ընթացքում դատախազների հաստիքներն ավելացել են ընդամենը 14-ով կամ 4,1 %-ով: Այսինքն՝ անհամաչափորեն աճել է դատախազների ծանրաբեռնվածությունը:

Բերեմ մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ դատախազական հսկողության գործառույթին վերաբերող ընդամենը մեկ վիճակագրական համեմատություն:
Եթե 2008թ. ընթացքում դատախազական հսկողություն և դատավարական ղեկավարում է իրականացվել 20.329 նյութի նախապատրաստման և 16.593 քրեական գործի հետաքննության և նախաքննության օրինականության նկատմամբ, 2019թ. դատախազական հսկողություն և դատավարական ղեկավարում է իրականացվել 58290 նյութի նախապատրաստման (աճը՝ 27.961 նյութ կամ շուրջ 137%) և 35.168 քրեական գործով մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ (աճը՝ 18575 գործ կամ շուրջ 112 %): Այսինքն՝ եթե 2008թ. ընթացքում քրեական գործերի նկատմամբ դատավարական ղեկավարում իրականացնող դատախազների տարեկան ծանրաբեռնվածությունը միջինում կազմել է 49,2 գործ, ապա 2019թ. ընթացքում՝ 130,7 գործ:

Բայց ինչպես գիտենք, մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողությունը դատախազության գործառույթներից միայն մեկն է: Ընդհանուր պատկերն առավել ամբողջական դարձնելու համար նշեմ մյուս գործառույթների հետ կապված այլ տվյալներ ևս:

Օրինակ՝ միայն առաջին ատյանի դատարանում քննված գործերի քանակը, որոնցով դատախազները պաշտպանում են մեղադրանքը, 2008թ համեմատությամբ 2020թ. մայիսի 15-ի դրությամբ աճել է 66%-ով: Իսկ օրինակ 2015թ. համեմատությամբ հետաքննության մարմնի աշխատակցի, քննիչի, դատախազի, օպերատիվ-հետախուզական գործողություններ իրականացնող մարմինների որոշումների և գործողությունների օրինական և հիմնավոր չլինելու դեմ դատարան ներկայացված բողոքների քննությանը դատախազների մասնակցության ծավալն ավելացել է 125%-ով, պատժի կրումից պայմանական վաղաժամկետ ազատելու վերաբերյալ քննարկված միջնորդությունների քանակը՝ 80.6%-ով, պատիժը փոփոխելու, պատժի կրումը հետաձգելու կամ պատժի կրումից ազատելու քննարկված միջնորդությունների քանակը՝ 184%-ով:

Բացի վերոնշյալը, չպետք է մոռանալ, որ արդեն իսկ ուժի մեջ է մտել «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» ՀՀ օրենքը և հարակից օրենքները, որոնց համաձայն ՀՀ դատախազությանը վերապահվել են ապօրինի գույքի բռնագանձման հետ կապված մի շարք լիազորություններ: Դրանց իրականացման նպատակով ՀՀ գլխավոր դատախազությունում ստեղծվում է առանձին ստորաբաժանում՝ բաղկացած 5 դատախազներից, ստորաբաժանման ղեկավարից, ինչպես նաև նախատեսվում է ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի առանձին հաստիք՝ այդ ստորաբաժանման աշխատանքները համակարգելու նպատակով: Սրանով պայմանավորված ևս անհրաժեշտ է ավելացնել ՀՀ դատախազության համակարգի հաստիքների թիվը՝ դրանում ներառելով ոչ միայն դատախազների, այլ նաև ստորաբաժանմանն աջակցող մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանման աշխատակիցների, փորձագետների, օժանդակող անձնակազմի հաստիքները՝ ընդհանուր առմամբ շուրջ 15 հաստիք:

Հարկ է նշել նաև, որ հաշվի առնվել նաև միջազգային փորձը: Մասնավորապես՝ ԵԽ անդամ մի քանի պետություններում 100,000 բնակչին բաժին ընկնող դատախազների թվաքանակի համեմատական դիտարկումը վկայում է, որ 2016թ. 100,000 բնակչին բաժին ընկնող դատախազների թվաքանակը, օրինակ ՌԴ-ում կազմել է 25, Լատվիայում՝ 23, Լիտվայում՝ 24, Բուլղարիայում՝ 21, Մոլդովայում՝ 19, Սլովակիայում՝ 17, Լեհաստանում՝ 15, իսկ Հայաստանում՝ շուրջ 11 դատախազ:

Եվ ըստ կատարված ուսումնասիրության, քննիչների թվաքանակի աճի հետ համադրությամբ, առկա էր դատախազության համակարգում դատախազների թիվն 65 դատախազով և ինչպես նաև ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործառույթներ իրականացնող ստորաբաժանման աշխատանքներին օժանդակող 8 աշխատակիցներով (ընդհանուր՝ 73 հաստիքով) ավելացնելու հրատապ անհրաժեշտություն, ինչով և պայմանավորված էր ՀՀ վարչապետի կողմից համապատասխան որոշման կայացումը»,- ասված է գրառման մեջ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Նեթանյահուն պնդում է, թե Իրանը ցանկանում էր սպանել Թրամփին միջուկային ծրագրի պատճառով

09:25 16.06.2025

Նեթանյահուն պնդում է, թե Իրանը ցանկանում էր սպանել Թրամփին միջուկային ծրագրի պատճառով

Թեհրանը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին համարում է իր գլխավոր թշնամին և պլանավորել է սպանել նրան, քանի որ ամերիկացի առաջնորդը դեմ է Իրանի միջուկային ծրագրին: Այս հայտարարությունն արել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն: «Իրանը փորձել է սպանել Թրամփին իրենց լիազորված ուժերի միջոցով։ Այո՛, նրանք ուզում են սպանել նրան։ Նա նրանց թիվ մեկ թշնամին է, նա վճռական […] ...

Իրանի վրա Իսրայելի երեք հարձակումների հետևանքով զոհվել է ավելի քան 70 կին և երեխա

09:00 16.06.2025

Իրանի վրա Իսրայելի երեք հարձակումների հետևանքով զոհվել է ավելի քան 70 կին և երեխա

Իրանի վրա Իսրայելի կողմից իրականացված երեք հարձակումների հետևանքով զոհվել է ավելի քան 70 կին և երեխա, հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային։ «Իր քարոզչության մեջ Իսրայելի ագրեսոր ռեժիմը ձևացնում է, թե իր հարձակումները կատարվում են ճշգրիտ և առանց բնակելի տարածքների վրա հարձակվելու, սակայն ճշմարտությունն այլ է։ Ավելի քան 70 կին և երեխա […] ...

Իրանի միջուկային օբյեկտում ստորգետնյա ցնցումներ են գրանցվել

08:30 16.06.2025

Իրանի միջուկային օբյեկտում ստորգետնյա ցնցումներ են գրանցվել

2.5 մագնիտուդով ցնցումներ են գրանցվել Իրանի կենտրոնական մասում գտնվող Ղոմ նահանգում՝ Ֆորդոյի միջուկային օբյեկտի տարածքում, հայտնում է Իրանի սեյսմոլոգիական կենտրոնը։ Տեղեկատվությունը հայտնվել է կենտրոնի պաշտոնական կայքում։ Ստորգետնյա ցնցումները գրանցվել են հունիսի 15-ին՝ տեղական ժամանակով ժամը 23:35-ին, գետնի տակ 10 կիլոմետր խորության վրա։ ...

ԵՄ-ն կոչ է արել թույլ չտալ Իրանին միջուկային զենք ձեռք բերել

23:59 15.06.2025

ԵՄ-ն կոչ է արել թույլ չտալ Իրանին միջուկային զենք ձեռք բերել

ԵՄ արտաքին գործերի նախարար Կայա Կալասը հայտարարել է ԵՄ դիրքորոշումը, որ Իրանին չպետք է թույլատրվի ձեռք բերել միջուկային զենք: «ԵՄ-ն ուշադիր հետևում է Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակին և իր խորը մտահոգությունն է հայտնում վտանգավոր սրման վերաբերյալ, որը սպառնում է անկայունացնել ամբողջ Մերձավոր Արևելքը։ ԵՄ-ն միշտ հստակ է եղել, որ Իրանին չպետք է թույլատրվի ձեռք բերել […] ...

Իսրայելը հարվածել է Իրանի արտաքին գործերի նախարարության շենքերից մեկին

23:30 15.06.2025

Իսրայելը հարվածել է Իրանի արտաքին գործերի նախարարության շենքերից մեկին

Իսրայելը հարվածել է Իրանի արտաքին գործերի նախարարության շենքերից մեկին, վիրավորվել են մի քանի քաղաքացիական անձինք, այդ թվում՝ դիվանագետներ, հայտարարել է Իրանի արտաքին գործերի փոխնախարար Սաիդ Խատիբզադեն։ «Իսրայելի ռեժիմը դաժան հարձակում է գործել Իրանի արտաքին գործերի նախարարության շենքերից մեկի վրա, որը գտնվում է Թեհրանում։ Այս հարձակման հետևանքով վիրավորվել են մի քանի քաղաքացիական անձինք, այդ թվում՝ իմ […] ...

Գատուզոն դարձել է Իտալիայի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչը

23:15 15.06.2025

Գատուզոն դարձել է Իտալիայի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչը

2006 թվականի աշխարհի չեմպիոն Ջենարո Գատուզոն նշանակվել է Իտալիայի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ: Այս մասին հայտնել է ազգային հավաքականի մամուլի ծառայությունը: Ավելի վաղ Լուչիանո Սպալետին հայտարարել է Իտալիայի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից հեռանալու մասին, որը նա գլխավորում էր 2023 թվականից։ «Գատուզոն իտալական ֆուտբոլի խորհրդանիշ է, ազգային հավաքականի համազգեստը նրա համար երկրորդ մաշկի պես […] ...

BACK_TO_TOP