Հայկական երկու պետությունների բարձրաստիճան հրամկազմը ճշգրտել է համագործակցության հետագա խորացման առաջնահերթ ուղղությունները – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
15 06 2025
  • $
    383.23
  • RUBLE
    4.82
  • 440.91
WEATHER
+25.09 oC

Հայկական երկու պետությունների բարձրաստիճան հրամկազմը ճշգրտել է համագործակցության հետագա խորացման առաջնահերթ ուղղությունները

15:33 04.06.2020

Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության վերջին շրջանի ռազմատենչ ու տարածաշրջանային կայունությունը խաթարելուն միտված հայտարարություններին զուգահեռ, հայկական երկու պետությունների զինված ուժերը շարունակում են ամբողջ թափով կյանքի կոչել այն բոլոր գործընթացները, որոնք նախատեսված են համագործակցության պլանով և նպատակ ունեն էլ ավելի կատարելագործել հակառակորդին զսպելու մեխանիզմները: Այս համատեքստում իրականացված ու շարունակվող աշխատանքներին ծանոթանալու նպատակով, հունիսի 3-ին աշխատանքային այցով ՊԲ է ժամանել ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը:

ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Ջալալ Հարությունյանի ուղեկցությամբ, Արտակ Դավթյանը հետևել է հարավային ուղղությամբ իրականացվող ինժեներական ամրաշինական աշխատանքների ընթացքին, անձնակազմի կենցաղային պայմանների բարելավման, մարտական հերթապահություն կրող ստորաբաժանումները համալրած կրակային նոր միջոցների կիրառման առանձնահատկություններին, եղել զրահատանկային զորամասերից մեկի ճամբարային հավաքների շրջանում:

Աշխատանքային այցի ժամանակ, հայկական երկու պետությունների բարձրաստիճան հրամկազմը նաև ճշգրտել է համագործակցության հետագա խորացման առաջնահերթ ուղղությունները:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Արթիկ համայնքում գրանվել է ուժեղ պտտահողմ

10:52 15.06.2025

Արթիկ համայնքում գրանվել է ուժեղ պտտահողմ

Երեկ` ժամը 19:00-ի սահմաններում, Արթիկ համայնքում գրանցվել է ուժեղ պտտահողմ։ Ուժեղ պտտահողմը նախնական տվյալներով Արթիկ քաղաքում, Մեծ Մանթաշ, Գետափ, Արևշատ, Նոր Կյանք, Անուշավան, Հոռոմ, Պեմզաշեն գյուղերում վնասել է բնակելի շենքերի, տների, հասարակական և գյուղատնտեսական շինությունների տանիքներ, ջերմոցային տնտեսություններ, էլեկտրահաղորդման գծեր։ Արթիկ համայնքի ղեկավար Անան Ոսկանյանը, ոլորտային պատասխանատուների հետ տեղում անմիջապես ծանոթանալով պատճառված նախնական վնասներին, հանձնարարել […] ...

Թել Ավիվի մոտակայքում իրանական հարձակման հետևանքով զոհերի թիվը հասել է վեցի

10:33 15.06.2025

Թել Ավիվի մոտակայքում իրանական հարձակման հետևանքով զոհերի թիվը հասել է վեցի

Իսրայելի Բատ Յամ քաղաքում Թել Ավիվի մոտակայքում իրանական հարձակման հետևանքով զոհերի թիվը հասել է վեցի, հաղորդում է իսրայելական I24 հեռուստաալիքը։ Ավելի վաղ Ynet պորտալը, հղում անելով Իսրայելի շտապօգնության ծառայությանը, հայտնել էր չորս զոհի մասին։ «Բաթ Յամում զոհերի թիվը հասել է վեցի, այն բանից հետո, երբ փլատակներից դուրս են բերել ևս երկու դիակ», – ասվում է […] ...

Հնդկաստանում ուղղաթիռ է կործանվել. կան զոհեր

10:12 15.06.2025

Հնդկաստանում ուղղաթիռ է կործանվել. կան զոհեր

Կիրակի օրը Հնդկաստանի Ուտտարախանդ նահանգում ուղղաթիռ է կործանվել, որի հետևանքով զոհվել է յոթ մարդ, այդ թվում՝ երկու տարեկան երեխա, հայտնում է News18 հեռուստաալիքը։ Հեռուստաալիքի տվյալներով՝ ողբերգությունը տեղի է ունեցել կիրակի առավոտյան։ Ինքնաթիռում եղել է վեց ուղևոր և մեկ օդաչու։ ...

Դևիդ Բեքհեմն ասպետի կոչում է ստացել

10:00 15.06.2025

Դևիդ Բեքհեմն ասպետի կոչում է ստացել

Լեգենդար ֆուտբոլիստ Դևիդ Բեքհեմը ֆուտբոլային կարիերայի և բարեգործական գործունեության համար Մեծ Բրիտանիայի արքա Կառլ Երրորդի կողմից ասպետի կոչում է ստացել։ Այս մասին հայտնում է Անգլիայի Պրեմիեր լիգայի մամուլի ծառայությունը։ Այժմ Բեքհեմը կունենա նաև «Սըր» տիտղոսը, իսկ կինը` Վիկտորյան «Լեդի»։ Բեքհեմի` ասպետի կոչում ստանալուց հետո «Մանչեսթեր Յունայթեդը» «Սըր Դևիդ» անունով մարզաշապիկ է հրապարակել։ Նախկին կիսապաշտպանը կարիերայի […] ...

Լարսը բաց է

00:30 15.06.2025

Լարսը բաց է

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Այս մասին հայտնել են ՀՀ ՆԳՆ ՓԾ-ից: ...

Իրանը հրթիռներ է արձակում Իսրայելի ուղղությամբ

00:18 15.06.2025

Իրանը հրթիռներ է արձակում Իսրայելի ուղղությամբ

Իրանի զինված ուժերը բալիստիկ հրթիռների նոր ալիք են արձակել Իսրայելի ուղղությամբ, հաղորդում է Mehr լրատվական գործակալությունը։ Ըստ գործակալության՝ արձակումն իրականացվել է Թեհրանից, Սպահանից, Ղոմից, Շիրազից և Քերմանշահից։ Մանրամասները՝ տեսանյութում: ...

BACK_TO_TOP