18:04 04.06.2020
Առանց սահմանափակումների ռեժիմի, բայց անվտանգության նորմերի խստացված պահանջների կատարման հսկողությունը շարունակվում է։ Այսօր էլ Գյումրիի քաղաքապետարանի առևտրի և սպասարկումների բաժնի մասնագետները քաղաքապետի տեղակալի հետ շրջել են կենտրոնական շուկայում և բացօթյա առևտրի կետերում։ Այցը նախազգուշական էր, իսկ պարետատան որոշումների կատարման բազմաթիվ խախտումներ են արձանագրել շուկայում և շուկայի հարակից տարածքների առևտրի տաղավարներում։
Գյումրիի քաղաքապետարանի հարևանությամբ՝ Շահումյան փողոցին կից գործող բացօթյա առևտրի կետերն են, որոնք հասնում են մինչև կենտրոնական շուկա։ Կողք կողքի, հազիվ մեկ մետր հեռավորության վրա հարմարեցված տաղավարներում մթերք են վաճառում։ Կարանտինի ընթացքում ու հիմա էլ փողոցային առևտուրը չդադարեցվեց, իսկ ռիսկերը նման տարածքներում մեծ են։ Պարետատան սահմանած պահանջները՝ պարտադիր դիմակ ու ձեռնոց կրել, բոլոր վաճառականներին չէ, որ սթափեցրել է։
Հորդորն ու նախազգուշացումը տվյալ դեպքում անօգուտ եղավ: Առանց ձեռնոցի, դիմակի, ինչպես նաև սանիտարահիգիենիկ նորմերի բացակայության պայմաններում է աշխատում մեծ մասը: Մի քանի ժամ նույն տեղում կանգնած առևտուր են նայում, նույն վայրում սնվում։
Պատասխանատուների անսպասելի ներկայանալը ոմանց ստիպեց շատ արագ ձեռնոց ու դիմակ դնել։
Շահումյան փողոցին հարող տարածքը, սակայն, իր վաճառակետերի խիտ լինելով չի համեմատվի կենտրոնական շուկայի հայտնի Լաչինի միջանցքի հետ, որտեղ առևտրական ու գնորդ պահանջված հեռավորության մասին խոսելն ավելորդ է։
Կենտրոնական շուկայի տարածքը երկու կողմերից շրջապատված է բացօթյա առևտրի տաղավարներով։ Խոսքն արդեն Հաղթանակի պողոտային հարող առևտրի մասին է, որը կանոնակարգել կամ արգելել տեղական իշխանություններին ու ոստիկանությանը չի հաջողվում:
Փակ շուկա, որպես այդպիսին, երկաթե անգարում գործում է, որտեղ տեղափոխվել վաճառականները չեն համաձայնում, պատճառները վաղուց են ասել՝ հատկացվող տաղավարները փոքր են, օրական վճարը՝ թանկ։
Փողոցային առևտրի ու գյուղմթերքի շուկայում կանոնների պահպանման բազմաթիվ թերություններ արձանագրեցին։ Այս ստուգայցը նախազգուշական էր, բոլորին խախտումները վերացնելու հորդոր եղավ. չվերացնելու դեպքում մեկ օրով առևտուրն արգելելու որոշումից բացի, վարչական տույժերի կդիմեն։
12:11 03.08.2025
Մահացել է The Rolling Stones խմբի երաժիշտ Ֆլակո ԽիմենեսըԱմերիկացի կատարող և The Rolling Stones խմբի անդամ Լեոնարդո «Ֆլակո» Խիմենեսը մահացել է 87 տարեկան հասակում: Այս մասին հաղորդում է The National World-ը։ Հրապարակման մեջ նշվում է, որ երաժիշտը մահացել է հուլիսի 31-ին՝ ընտանիքի շրջապատում: Մահը վրա է հասել հոսպիտալացումից ընդամենը մի քանի ամիս անց։ Խիմենեսը «Ֆլակո» մականունը ստացել է իր նիհարության պատճառով: Իր կարիերայի […] ...
11:56 03.08.2025
Տեր Շտեգենն ակումբի լեգենդ է, և նրան պետք է հարգել․ Գավի«Բարսելոնայի» կիսապաշտպան Գավին RAC1-ի հետ զրույցում անդրադարձել է դարպասապահ և թիմի ավագ Մարկ-Անդրե տեր Շտեգենի շուրջ ստեղծված իրավիճակին: Գերմանացի դարպասապահը կորցրել է տեղը մեկնարկային կազմում, իսկ օրեր առաջ ենթարկվել է մեջքի վիրահատության, որի պատճառով բաց կթողնի 3-4 ամիս։ Ակումբի ղեկավարությունը դժգոհ է Տեր Շտեգենից և, ըստ լուրերի, ցանկանում է զրկել նրան ավագի թևկապից։ «Մարկը թիմի […] ...
11:42 03.08.2025
Հուլիս ամսին Գեղարքունիքի մարզում ծնվել է 115 երեխա2025 թվականի հուլիս ամսին Գեղարքունիքի մարզի ծննդօգնություն իրականացնող առողջապահական հիմնարկներում ծնվել է 115 երեխա, որից 68-ը՝ տղա, 47-ը՝ աղջիկ: Այս մասին հայտնել են Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմից: 115 երեխաներից 24-ը ծնվել են Գավառի բժշկական կենտրոնում, 43-ը՝ Մարտունու ծննդատանը, 26-ը՝ Սևանի բժշկական կենտրոնում, 18-ը՝ Վարդենիսի բժշկական կենտրոնում, 4-ը՝ Ճամբարակի առողջության կենտրոնում։ ...
11:22 03.08.2025
Գյումրիում փրկարարները կանխել են քաղաքացու ինքնասպանության փորձըՕգոստոսի 2-ին, ժամը 20։16-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին ցանկանում է ինքնասպանություն գործել Շիրակի մարզի Գյումրի քաղաքում․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Պարույր Սևակի փողոցի շենքերից մեկի շքամուտքում քաղաքացին ցանկանում է ինքնասպանություն գործել: Փրկարարները կանխել […] ...
11:08 03.08.2025
Թուրքիայում ուժեղ անձրևներից հեղեղվել են տներ, ստորգետնյա անցումներԹուրքիայի հարավարևմտյան Դենիզլի քաղաքում տեղացած ուժեղ անձրևների հետևանքով տներ, աշխատավայրեր և ստորգետնյա անցումներ են հեղեղվել, հաղորդել է TRT Haber հեռուստաալիքը։ «Քաղաքի կենտրոնում երեկոյան ժամերին սկսված տեղատարափ անձրևը բացասաբար է ազդել առօրյա կյանքի և տրանսպորտի վրա։ Տեղատարափ անձրևի հետևանքով YSE և Ֆաթիհ ստորգետնյա անցումները լցվել են ջրով։ Անցորդների և փրկարարների օգնությամբ փրկվել են ստորգետնյա անցումում մնացած […] ...
10:59 03.08.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...