ԱՄՆ ՊՆ նախարարը չի աջակցում Թրամփի կողմից «խռովությունների դեմ պայքարի մասին» օրենքի կիրառումը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
06 05 2024
  • $
    387.92
  • RUBLE
    4.26
  • 417.83
WEATHER
+17.09 oC

ԱՄՆ ՊՆ նախարարը չի աջակցում Թրամփի կողմից «խռովությունների դեմ պայքարի մասին» օրենքի կիրառումը

20:32 04.06.2020

Միացյալ Նահանգների պաշտպանության նախարար Մարկ Էսպերը հայտարարել է, որ չի աջակցում նախագահ Դոնալդ Թրամփի՝ բանակային ստորաբաժանումները քաղաքներում տիրող անկարգությունները զսպելու նպատակով օգտագործելու գաղափարը:

«Միշտ հավատացել և շարունակում եմ հավատալ, որ ազգային գվարդիայի ծառայողները ամենից շատ հարմար են օգտագործելու այս իրավիճակներում քաղաքացիական իշխանություններին ներքին աջակցություն ցուցաբերելու համար: Սա ասում եմ, ոչ միայն որպես պաշտպանության նախարար, այլև որպես նախկին զինվոր և ազգային գվարդիայի նախկին ծառայող: Կարգուկանոն հաստատելու նպատակով գործող բանակային ստորաբաժանումների օգտագործումը պետք է դիտարկվի որպես հնարավոր վերջին տարբերակ, այն էլ ամենահրատապ և անհետաձգելի իրավիճակներում: Մենք այժմ նման իրավիճակ չունենք, ուստի ես չեմ աջակցում «խռովությունների դեմ պայքարի մասին» օրենքի կիրառումը»,- ասել Մարկ Էսպերը:

Ավելի վաղ նախագահ Դոնալդ Թրամփը,  անդրադառնալով երկրում տեղի ունեցող անկարգություններին, սպառնացել էր բանակ մտցնել այնտեղ, որտեղ տեղական իշխանությունները հրաժարվում են գործի դնել Ազգային գվարդիան։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարը ժամանել է Իրան՝ մասնակցելու միջուկային խորհրդաժողովին

16:28 06.05.2024

ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարը ժամանել է Իրան՝ մասնակցելու միջուկային խորհրդաժողովին

Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին ժամանել է Իրան՝ մասնակցելու միջուկային միջազգային խորհրդաժողովին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է IRNA գործակալությունը։ Ատոմային էներգիայի 30-րդ ազգային և առաջին միջազգային խորհրդաժողովը տեղի կունենա 2024 թվականի մայիսի 6-ից մինչև 8-ը՝ Իրանի Սպահան քաղաքում։ Նախատեսվում է, որ միջոցառման շրջանակում Գրոսին բանակցություններ կվարի Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության […] ...

Ֆրանսիայի դեսպանն այցելել է ՌԴ ԱԳՆ

16:16 06.05.2024

Ֆրանսիայի դեսպանն այցելել է ՌԴ ԱԳՆ

Ռուսաստանում Ֆրանսիայի դեսպան Պիեռ Լևին երկուշաբթի այցելել է ՌԴ ԱԳՆ, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ի թղթակիցը։ Ֆրանսիացի դիվանագետը հրաժարվել է պատասխանել լրագրողների հարցերին։ Ավելի վաղ Ռուսաստանի Դաշնությունում Մեծ Բրիտանիայի դեսպանն էր կանչվել ՌԴ ԱԳՆ, նա մոտ 30 րոպե անցկացրել է նախարարությունում և չի պատասխանել լրատվամիջոցների հարցերին։ ...

Չուկոտկայում 5,5 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

16:12 06.05.2024

Չուկոտկայում 5,5 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

Չուկոտկայում 5,5 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել, հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն: Երկրաշարժը գրանցվել է տեղական ժամանակով 11.11-ին՝ Էգվեկինոտ գյուղից 169 կիլոմետր դեպի հյուսիս։ Երկրաշարժի օջախը գտնվել է 10 կիլոմետր խորության վրա։ Զոհերի կամ ավերածությունների մասին տեղեկություններ չկան։ ...

Լեհաստանը մտադիր չէ զորքեր ուղարկել Ուկրաինա

15:27 06.05.2024

Լեհաստանը մտադիր չէ զորքեր ուղարկել Ուկրաինա

Լեհաստանը չի պատրաստվում զորքեր ուղարկել Ուկրաինա։ Այս մասին հայտարարել է հանրապետության ազգային պաշտպանության նախարար Վլադիսլավ Կոսինյակ-Կամիշը։ «Լեհաստանը չի պատրաստվում և չի ուղարկի լեհական զորքեր Ուկրաինա», – նշել է նա TVP Info-ով հեռարձակված մամուլի ասուլիսում։ ...

Բելգորոդի շրջանի վրա ԱԹՍ-ի հարձակման հետևանքով տուժածների թվում կան երեխաներ

14:48 06.05.2024

Բելգորոդի շրջանի վրա ԱԹՍ-ի հարձակման հետևանքով տուժածների թվում կան երեխաներ

Բելգորոդի շրջանում անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով տուժածների թիվը հասել է 42-ի, նրանցից երեքը երեխաներ են։ Այս մասին հայտարարել է ՌԴ առողջապահության նախարարի օգնական Ալեքսեյ Կուզնեցովը։ «Ըստ օպերատիվ տվյալների՝ Բելգորոդի շրջանում անօդաչու թռչող սարքերի օգտագործմամբ ուկրաինացի ազգայնականների հարձակման հետևանքով տուժել է 42 մարդ, այդ թվում՝ երեք երեխա»,- ասել է Կուզնեցովը։ ...

Սի Ծինփինը ԵՄ-ին կոչ է արել խորացնել ռազմավարական համագործակցությունը Չինաստանի հետ

14:04 06.05.2024

Սի Ծինփինը ԵՄ-ին կոչ է արել խորացնել ռազմավարական համագործակցությունը Չինաստանի հետ

Չինաստանը և ԵՄ-ն պետք է խորացնեն ռազմավարական համագործակցությունը և ամրապնդեն փոխադարձ վստահությունը, հայտարարել է Չինաստանի նախագահ Սի Ծինփինը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի հետ եռակողմ հանդիպման ժամանակ։ «Չինաստանը և ԵՄ-ն պետք է հաստատակամորեն հավատարիմ մնան գործընկերության դիրքորոշմանը, երկխոսությանը և համագործակցությանը, խորացնեն ռազմավարական համագործակցությունը, խթանեն ռազմավարական փոխադարձ վստահությունը», – Չինաստանի […] ...

BACK_TO_TOP