16:33 05.06.2020
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շնորհակալություն է հայտնել Իրանին՝ ԱՄՆ քաղաքացուն ազատ արձակելու համար և նշել, թե Իրանի հետ հնարավոր է գործարք անել: Նա այդ մասին գրել է թվիթերյան էջում՝ անդրադառնալով Իրանում ամերիկյան ռազմածովային ուժերի վետերան Մայքլ Ուայթի՝ բանտից ազատ արձակմանը:
So great to have Michael home. Just arrived. Very exciting. Thank you to Iran. Don’t wait until after U.S. Election to make the Big deal. I’m going to win. You’ll make a better deal now! https://t.co/OGJU2VWBWq
— Donald J. Trump (@realDonaldTrump) June 5, 2020
«Ինչ հրաշալի է, որ Մայքլը տանն է: Հենց նոր է ժամանել: Շատ հուզիչ է: Շնորհակալություն Իրանին: Չեմ համբերում ԱՄՆ ընտրություններից հետո գործարք կնքելուն: Ես պատրաստվում եմ հաղթել: Դուք ամենալավ գործարքը կկնքեք»,- գրել է Թրամփը:
Ուայթն Իրանում ձերբակալվել էր 2018 թվականի ամռանը: Ամերիկյան ԶԼՄ-ների պնդմամբ՝ նա այդ երկիր էր գնացել ընկերուհուն այցի: Ամերիկացուն մեղադրել էին Իրանի ազգային անվտանգությանը սպառնացող գործողությունների համար: Նրան դատապարտել էին 13 տարվա ազատազրկման: Մարտին տեղեկացվել էր, որ Ուայթը ժամանակավորապես ազատվել է կալանքից՝ բժշկական ստուգման համար:
Իսկ այսօր արդեն Թրամփը հայտնել է, որ Ուայթն Իրանում ազատվելուց հետո այժմ գտնվում է Ցյուրիխում: Շուտով ամերիկյան ինքնաթիռով ԱՄՆ կվերադառնա: Թրամփը նաև հայտնել է, որ իր՝ նախագահ դառնալուց ի վեր ԱՄՆ -ն վերադարձրել է ավելի քան 40 ամերիկացի գերիների ու ձերբակալվածների:
00:30 07.08.2025
NYT. Թրամփը նախատեսում է հաջորդ շաբաթ հանդիպել Պուտինի հետ00:09 07.08.2025
Լուսակունք գյուղում բռնկված հրդեհը մարվել է00:30 07.08.2025
NYT. Թրամփը նախատեսում է հաջորդ շաբաթ հանդիպել Պուտինի հետԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հաջորդ շաբաթ նախատեսում է անձնական հանդիպում ունենալ իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ, իսկ դրանից անմիջապես հետո՝ եռակողմ հանդիպում Վլադիմիր Զելենսկու հետ։ Այս մասին հաղորդում է The New York Times-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։ Ըստ թերթի՝ Թրամփը իր ծրագրերը բացահայտել է չորեքշաբթի օրը եվրոպացի առաջնորդների հետ հեռախոսազրույցի ժամանակ։ Սպիտակ տան ղեկավարից, […] ...
00:18 07.08.2025
Հայ շախմատիստների արդյունքները «Batumi Municipality Cup-2025» միջազգային մրցաշարում 7 խաղափուլից հետոՎրաստանի Բաթումի քաղաքում անցկացվող «Batumi Municipality Cup-2025» շախմատի միջազգային մրցաշարի ավարտին մնացել է 2 խաղափուլ: Այս մասին հայտնել են Հայաստանի շախմատի ֆեդարացիայից: 7 խաղափուլից հետո «A» խմբում միանձնյա առաջատարն է միջազգային վարպետ Ռոբերտ Փիլիպոսյանը, ով ունի 6 միավոր։ «B» խմբում 5.5 միավորով առաջատարների շարքում են Արարատ Ստեփանյանը, Արտուշ Ավագյանը և Վարդան Մելքոնյանը: «C» խմբում 6.5 […] ...
00:09 07.08.2025
Լուսակունք գյուղում բռնկված հրդեհը մարվել էՕգոստոսի 6-ին, ժամը 18։40-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լուսակունք գյուղի դպրոցի մոտակայքում այրվում է կուտակած անասնակեր։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Լուսակունք գյուղի 1-ին փողոցի տներից մեկի բակում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 19։15-ին, […] ...
23:59 06.08.2025
Երևանի յուրաքանչյուր վարչական շրջան պետք է ունենա հարմարավետ և բարեկարգ բակային միջավայր. ԱվինյանԵրևանի յուրաքանչյուր վարչական շրջան, անկախ տարածքից և բնակիչների թվից, պետք է ունենա հարմարավետ և բարեկարգ բակային միջավայր ՝ կանաչապատ գոտիներով և հանգստի հարմարավետ պայմաններով: Այս մասին Ֆոյսբուքի իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: «Նուբարաշենում շարունակվում են բակերի բարեկարգման աշխատանքները։ Կկառուցվեն զրուցարաններ, հանգստի գոտիներ և կստեղծվեն ժամանակակից պայմաններ՝ երևանցիների առօրյան հարմարավետ դարձնելու համար»,-գրել է […] ...
23:57 06.08.2025
Զախարյանը կրկին անհատական ծրագրով է մարզվում«Ռեալ Սոսյեդադի» կիսապաշտպան Արսեն Զախարյանը կրկին անհատական ծրագրով է մարզվում, հայտնում է Sport24-ը։ «Զախարյանը դեռ պատրաստ չէ, և այսօր նա ընդհանուր խմբից առանձին է մարզվել։ Տեսնենք` պատրաստ կլինի՞ շաբաթ «Բորնմութի» դեմ կայանալիք խաղին, թե՞ ոչ»,- ասել է ակումբի մամուլի քարտուղար Յոն Անդեր Մունդուատեն։ Հուլիսի 28-ին նշվեց, որ Ռուսաստանի ազգային հավաքականի հայ կիսապաշտպանն ապաքինվել է վիրուսից […] ...
23:55 06.08.2025
«Scania» բեռնատարը, որը բարձված էր 24 տոննա սենդվիչ-բլոկներով, Վերին Խոտանան ճանապարհին կողաշրջվել էՕգոստոսի 6-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։Ժամը 13:20-ի սահմաններում Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի, 57-ամյա Գաբալու Հոսենգոլը, իր վարած «Scania» մակնիշի բեռնատարով, Վերին Խոտանան շրջանցող ավտոճանապարհին կողաշրջվել է։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան։ Օպերատիվորեն ժամանել են ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Սյունիքի մարզային փրկարարական վարչության և […] ...