13:00 06.06.2020
Համաճարակային իրավիճակից առաջ Գյումրիում հյուրատներ, վաճառասրահներ կառուցելու առաջարկություններով շատերն էին դիմել: Անհատները, տեղի ու արտերկրում ապրող ներդրողները հետաքրքված էին մասնավորապես պատմական կենտրոնի հին շենքերի վերականգնմամբ, բայց ամեն բան փոխեցին սահմանափակումները. ցանկությունները թեև ուժի մեջ են, բայց հնարավորությունները սպասեցնել են տալիս։
Անցած տարեվերջին բյուջեի ու համայնքային ծրագրերի կատարողականների ամփոփման ժամանակ քաղաքապետարանն ուներ կանխատեսումներ, որ 2020 թվականին, փողոցաշինության լայնածավալ նախագծերից բացի, Գյումրին ունենալու է մասնավոր կառուցապատման տեղաշարժ։
Առաջարկություններին դեռևս ընթացք չի տրվում ոչ միայն փաստաթղթային անավարտ ձևակերպումների, այլև համավարակի պատճառով առաջ եկած տնտեսական խնդիրների պատճառով։
Նախորդ տարի Գյումրիում մասնավոր շինարարության 25 ծրագիր է հաստատվել համապատասխան շինթույլտվություններով։ Ներկայացված նախագծերի թիվն այս տարի կիսով չափ նվազել է: Մասնավոր կառուցապատման 10 ծրագրի շինարարության մեկնարկի փաստաթղթեր են օրինականացվել, որոնք էլ ոչ մեծ ծավալի են։
«Կումայրի» պատմական միջուկում վերակառուցման մեկ ծրագիր է մեկնարկի սպասում։ Խոսքը Աբովյան փողոցի նախկին դատախազության շենքի մասին է։ Արգելոցի տարածքում գտնվող պատմական շենքը նախկին սեփականատիրոջից անցել է մեկ այլ ներդրողի։ Մինչև սեփականատիրոջ և քաղաքապետարանի ձեռքում կլինեն շինթույլտվության փաստաթղթերը, տարածքի բարեկարգումն արդեն սկսել են: Շենքը, առանց արտաքին տեսքի ձևափոխությունների, բայց ներքին ենթակառուցվածքների փոփոխություններով, դառնալու է սպասարկման կենտրոն։
Վերջին երեք տարիներին Գյումրիի պատմական հին շենքերի հանդեպ հետաքրքրությունները այս ոլորտից են։ Հին ճարտարապետությունից ու կենտրոնից հեռու ակտիվ աշխատանքի ևս մեկ շինհրապարակ է քաղաքի երբեմնի հյուրընկալ վայրերից մեկը՝ նախկին «Շիրակ» հյուրանոցը, որը ևս հավակնում է դառնալ մեծ կենտրոն։
2018թ. մեկնարկած կապիտալ նորոգումների զգալի մասն ավարտին է մոտենում։ Սա մարզի հաստատված այն ներդրումային ծրագրերից մեկն է, որի համար կառավարությունը 1 մլրդ դրամ է հատկացրել: Նախկին հյուրանոցի արտաքին տեսքից ու գունային առանձնահատկություններից միայն պահպանվել ու վերականգնվել է արժեքավոր շինությունը՝ Ֆերդինանդ Առաքելյանի «Հյուրընկալություն» որմնաքանդակը։
Նախորդ տարվանից շարունակվող կառուցապատումների ավարտի ժամկետներից շեղումներ հավանաբար չեն լինի, քանի որ շինարարության ընթացքի դժվար ու աշխատատար մասն ավարտել են։
Քաղաքաշինության բաժնի համար խնդիր են մնում այն նախագծերը, որոնք ունեն շինթույլտվություններ, բայց աշխատանքների մեկնարկի ժամկետներն անորոշ են, իսկ այդպիսի փաթեթեները մեկ տասնյակի են հասնում։
12:11 03.08.2025
Մահացել է The Rolling Stones խմբի երաժիշտ Ֆլակո ԽիմենեսըԱմերիկացի կատարող և The Rolling Stones խմբի անդամ Լեոնարդո «Ֆլակո» Խիմենեսը մահացել է 87 տարեկան հասակում: Այս մասին հաղորդում է The National World-ը։ Հրապարակման մեջ նշվում է, որ երաժիշտը մահացել է հուլիսի 31-ին՝ ընտանիքի շրջապատում: Մահը վրա է հասել հոսպիտալացումից ընդամենը մի քանի ամիս անց։ Խիմենեսը «Ֆլակո» մականունը ստացել է իր նիհարության պատճառով: Իր կարիերայի […] ...
11:56 03.08.2025
Տեր Շտեգենն ակումբի լեգենդ է, և նրան պետք է հարգել․ Գավի«Բարսելոնայի» կիսապաշտպան Գավին RAC1-ի հետ զրույցում անդրադարձել է դարպասապահ և թիմի ավագ Մարկ-Անդրե տեր Շտեգենի շուրջ ստեղծված իրավիճակին: Գերմանացի դարպասապահը կորցրել է տեղը մեկնարկային կազմում, իսկ օրեր առաջ ենթարկվել է մեջքի վիրահատության, որի պատճառով բաց կթողնի 3-4 ամիս։ Ակումբի ղեկավարությունը դժգոհ է Տեր Շտեգենից և, ըստ լուրերի, ցանկանում է զրկել նրան ավագի թևկապից։ «Մարկը թիմի […] ...
11:42 03.08.2025
Հուլիս ամսին Գեղարքունիքի մարզում ծնվել է 115 երեխա2025 թվականի հուլիս ամսին Գեղարքունիքի մարզի ծննդօգնություն իրականացնող առողջապահական հիմնարկներում ծնվել է 115 երեխա, որից 68-ը՝ տղա, 47-ը՝ աղջիկ: Այս մասին հայտնել են Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմից: 115 երեխաներից 24-ը ծնվել են Գավառի բժշկական կենտրոնում, 43-ը՝ Մարտունու ծննդատանը, 26-ը՝ Սևանի բժշկական կենտրոնում, 18-ը՝ Վարդենիսի բժշկական կենտրոնում, 4-ը՝ Ճամբարակի առողջության կենտրոնում։ ...
11:22 03.08.2025
Գյումրիում փրկարարները կանխել են քաղաքացու ինքնասպանության փորձըՕգոստոսի 2-ին, ժամը 20։16-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին ցանկանում է ինքնասպանություն գործել Շիրակի մարզի Գյումրի քաղաքում․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Պարույր Սևակի փողոցի շենքերից մեկի շքամուտքում քաղաքացին ցանկանում է ինքնասպանություն գործել: Փրկարարները կանխել […] ...
11:08 03.08.2025
Թուրքիայում ուժեղ անձրևներից հեղեղվել են տներ, ստորգետնյա անցումներԹուրքիայի հարավարևմտյան Դենիզլի քաղաքում տեղացած ուժեղ անձրևների հետևանքով տներ, աշխատավայրեր և ստորգետնյա անցումներ են հեղեղվել, հաղորդել է TRT Haber հեռուստաալիքը։ «Քաղաքի կենտրոնում երեկոյան ժամերին սկսված տեղատարափ անձրևը բացասաբար է ազդել առօրյա կյանքի և տրանսպորտի վրա։ Տեղատարափ անձրևի հետևանքով YSE և Ֆաթիհ ստորգետնյա անցումները լցվել են ջրով։ Անցորդների և փրկարարների օգնությամբ փրկվել են ստորգետնյա անցումում մնացած […] ...
10:59 03.08.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...