21:38 13.06.2018
ՌԴ-ն պրանկերների միջոցով խնդիր է լուծում: SHANTNEWS.am-ի հետ զրույցում այս տեսակետն է հայտնել քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը՝ մեկնաբանելով ռուս պրանկերների՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի անունից ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Թոմաս Գրեմինգերի հետ հեռախոսազրույցը:
«Ամեն դեպքում, այս ամենի մեջ կա քաղաքական հետք: Պրանկերները պարզապես չեն զանգում, «գժվացնում», ինչպես սովորաբար ասում են: Նրանք կոնկրետ խնդիր են լուծում: Առաջին հերթին՝ Ռուսաստանն իր համար է լուծում այդ խնդիրը: Եթե Բորիս Ջոնսոնի դեպքում փորձում էին եվրոպացիների իրական կարծիքը բացահայտել Սկրիպալի թունավորման գործով, ապա երկրորդ դեպքում արդեն հետաքրքրում է Եվրոպայի կարծիքը Մինսկի պայմանավորվածությունների վերաբերյալ. այն, որ Եվրոպան միշտ մեղադրում է Ռուսաստանին, բայց փաստացի ԵԱՀԿ գլխավոր քարտուղարն ասել է, որ երկու կողմերն էլ մեղավոր են»,- նշել է Քոչարյանը:
Իսկ ինչո՞ւ են հենց Փաշինյանի անունից զանգեր կատարում պրանկերները: Քաղտեխնոլոգի կարծիքով՝ պատճառը ՀՀ վարչապետի նկատմամբ հետաքրքրությունն է:
«Պարզապես հիմա Փաշինյանն աշխարհի համար հետաքրքիր է, այդ պատճառով էլ այդ կերպարն են օգտագործում: Կարող է Կիմ Չեն Ինը վաղը չէ մյուս օրը հետաքրիր լինի Թրամփի հետ հանդիպումից հետո, նրա անունից զանգեն»,- ասել է քաղտեխնոլոգը:
Հարցին՝ արդյո՞ք ՌԴ-ն փորձում է նաև այսկերպ բացահայտել հայաստանյան հեղափոխության մեջ Արևմուտքի կապը, քաղտեխնոլոգը նշել է.
«Այս երկու հեռախոսազանգերի հարցերից կարելի է ենթադրել, որ պրանկերներն ավելի շատ ոչ թե փորձում են բացահայտել Արևմուտքի կապը հայաստանյան հեղափոխության մեջ, այլ ՌԴ-ի հետ կապված հարցերը»:
SHANTNEWS.am-ն ավելի վաղ հայտնել էր, որ ռուս պրանկերներ Լեկսուսն ու Վովան (Վլադիմիր Կուզնեցով և Ալեքսեյ Ստոլյարով) ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի անունից զանգահարել են ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Թոմաս Գրեմինգերին: Պրանկերները Փաշինյանի անունից ԵԱՀԿ գլխավոր քարտուղարին հարցրել են՝ ո՞վ է մեղավոր Մինսկի համաձայնությունների չկատարման համար, ինչին ի պատասխան՝ Գրեմնինգերը նշել է՝ երկու կողմերն էլ իրենց մեղքի բաժինն ունեն:
Իսկ մինչ այդ, նույն այդ պրանկերները Նիկոլ Փաշինյանի անունից զանգահարել էին Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Բորիս Ջոնսոնին և 18 րոպեանոց զրույց ունեցել նրա հետ:
23:59 02.08.2025
Էդգար Անդրեասյանը լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորմանԷդգար Անդրեասյանը Ռումինիայում անցկացված «Brasov Grand Prix Classic 2025» շախմատի միջազգային մրցաշարի շրջանակներում լրացրեց իր առաջին միջազգային վարպետի նորման։ Այս մասին հայտնել է Հայաստանի շախմատի ֆեդերացիան: Էդգարը 9 հնարավորից վաստակեց 6 միավոր և 158.8 կետով բարելավեց իր միջազգային վարկանիշը: ...
23:55 02.08.2025
Հրդեհ՝ Երևանում․ հրշեջներն ու քաղաքացիները կանխել են կրակի տարածումը․ հրդեհի պատճառը եղել է 3 կգ-ոց գազաբալոնից առաջացած արտահոսքըՕգոստոսի 2-ին, հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։40-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Նորք վարչական շրջանի Վիլնյուսի փողոցի թիվ 55 շենքի երկրորդ հարկի բնակարաններից մեկից կրակ և ծուխ է նկատվում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ժամանել են Երևանի թիվ 9-րդ հրշեջ փրարարական ջոկատից […] ...
23:44 02.08.2025
Երևանի քաղաքապետարանը ձեռնարկել է նոր նախաձեռնություն կենդանասերների համարԵրևանի քաղաքապետարանը մեկնարկում է նոր սոցիալական նախաձեռնություն 10-15 տարեկան կենդանասերների համար, ովքեր բնակվում են Երևանում: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից՝ նշելով, որ ծրագրի մասնակիցը դառնալու և գրանցվելու համար ցանկացողները կարող են զանգահարել 1-05 հեռախոսահամարով և այցելել «Կենդանիների խնամքի կենտրոն», որտեղ կարող են խնամել կենտրոնում ապրող շներին, խաղալ նրանց հետ, ինչպես նաև ցանկության դեպքում՝ դառնալ […] ...
23:32 02.08.2025
Արագածոտնի մարզում բախվել են «VOYAH» էլեկտրոմոբիլը և «Opel Astra»-ն․ երկու ավտոմեքենաները հայտնվել են դաշտում․ կան վիրավորներՕգոստոսի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 16։00-ի սահմաններում Ալագյազ-Ապարան ավտոճանապարհին բախվել են Երևանի բնակիչ 32-ամյա Աշոտ Խ․-ի վարած «VOYAH» մակնիշի էլեկտրոմոբիլը և Լոռու մարզի բնակիչ 33-ամյա Վլադմիրի Հ․-ի վարած «Opel Astra» մակնիշի ավտոմեքենան, ինչի հետևանքով 2 ավտոմեքենաներն էլ հայտնվել են դաշտում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել […] ...
23:18 02.08.2025
Ըմբշամարտի Մ17 ԱԱ. Եղիշե Մոսեսյանը հաղթել է թուրք մրցակցին և դուրս եկել կիսաեզրափակիչՄ17 ԱԱ. Ազատ ոճային ըմբիշ 71կգ Եղիշե Մոսեսյանը 9:7 հաշվով հաղթեց թուրք մրցակցին և դուրս եկավ կիսաեզրափակիչ: Այս մասին հայտնել է ըմբշամարտի ֆեդերացիան: Մինչև այդ, նա հաղթել էր ռուս մրցակցին: Կիսաեզրափակչում հայ ըմբիշը կմրցի ԱՄՆ ներկայացուցչի հետ: ...
23:04 02.08.2025
Շիրակի մարզում «Ղոջի աղբյուր» կոչվող հատվածում ռուսական համարանիշներով «Tank»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորում․ կա 2 զոհ, 1 վիրավորOգոստոսի 2-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 20։10-ի սահմաններում Բավրա-Գյումրի ավտոճանապարհին, ժողովրդին հայտնի «Ղոջի աղբյուր» կոչվող հատվածում ռուսական համարանիշներով «Tank» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բետոնե արգելապատնեշին, կոտրել այն և կողշարջված հայտնվել ձորում։ Ինչպես hայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 հոգի տեղում մահացել են, 1 հոգի ծայրահեղ ծանր […] ...