Գյումրիի համատիրություններին տեղական բյուջեից 29 մլն դրամ կհատկացվի շենքերի տանիքների նորոգման համար – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
17 06 2025
  • $
    383.76
  • RUBLE
    4.88
  • 444.24
WEATHER
+16 oC

Գյումրիի համատիրություններին տեղական բյուջեից 29 մլն դրամ կհատկացվի շենքերի տանիքների նորոգման համար

13:40 12.06.2020

Գյումրիում քամու հետևանքով վնասված շենքերի մի քանիսի տանիքների նորոգումները համատիրություններն արդեն սկսել են։ Վնասված շենքերի թիվը 100-ից ավելին է։

Չափագրումներն ու հետևանքների վերացման համար պահանջվող ֆինանսների հաշվարկները համատիրությունները ներկայացրել են քաղաքապետարան։ Ծախսերի մի մասը համատիրություններն իրենց հավաքագրումների հաշվին են կատարում, մնացածը՝ քաղաքի բյուջեի հատկացումներով։

Վնասներ կրած շենքերը 18 համատիրությունների սպասարկման տարածքում են, որոնք էլ տեղական բյուջեից գումարներ կստանան վնասվածության աստիճանի չափով։ Ըստ այդմ՝ ավագանու որոշմամբ՝ Գյումրիի 21 համատիրությունից 18-ին վնասված շենքերի տանիքների ու մուտքերի նորոգմանն ուղղված բյուջեն կազմում է 29 մլն 400 հազար դրամ։

Տեղական բյուջեից համատիրություններին հատկացված գումարի մեծ բաժինը Կենտրոն համատիրությանն է՝ 10 մլն դրամ։ «Կենտրոն» համատիրության շենքերի կառուցման տարեթվերը սկսվում են 1800-ականներից, հասնում մինչև 1970-ականներ։ 100-ամյա շենքերի մեծ մասում նորոգումներ չեն կատարվել: Շուրջ 230 շենք է սպասարկում, կեսից ավելին տարբեր աստիճանի վթարայնության են, մի մասի տանիքները՝ վատ վիճակում։ Իսկ երկու շաբաթ առաջ ուժեղ քամին կրկնակի է վնասել քայքայված տանիքները՝ հասցնելով 4 մլն 400 հազար դրամի։

Շիրակացի 66 շենքի տանիքի մի մասը երկու շաբաթ առաջ ուժեղ քամին էր քշել։ Տանիքի վնասված հատվածի չափագրումներն հենց հաջորդ օրն էին արվել։

1000 քառակուսի մետր մակերեսով տանիքի 100 քառակուսի մետրը քամին պոկել է։ Հետևանքներն արդեն վերացնում են։ Կոտրված փայտե կոնստրուկցիաներն արդեն համատիրությունը փոխել է, հերթը թիթեղյա ծածկին է հասել։ Մեկ միլիոն դրամ համատիրությունն է ծախսում վերանորոգման համար՝ բնակիչների վճարումներից գոյացած գումարից է,  բայց եռակին է անհրաժեշտ, որպեսզի 100 քառակուսի մետր մակերեսով տանիքի աշխատանքներն ավարտեն։

2 մլն դրամ էլ համատիրությանը հատկացվելու է տեղական բյուջեից։

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ելփին բնակավայրի հարակից հատվածում հիմնանորոգվում է 6.4կմ երկարությամբ ճանապարհահատվածը

23:59 16.06.2025

Ելփին բնակավայրի հարակից հատվածում հիմնանորոգվում է 6.4կմ երկարությամբ ճանապարհահատվածը

Մ-2 միջպետական ճանապարհի՝ Ելփին բնակավայրի հարակից հատվածում հիմնանորոգվում է 6.4կմ երկարությամբ ճանապարհահատվածը։ Այս մասին հայտնել են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից: Մանրամասները՝ տեսանյութում: ...

Tasnim. Իրանը հրթիռների նոր ալիք է արձակել Իսրայելի ուղղությամբ

23:55 16.06.2025

Tasnim. Իրանը հրթիռների նոր ալիք է արձակել Իսրայելի ուղղությամբ

Իրանի զինված ուժերը սկսել են նոր հրթիռային հարվածներ հասցնել Իսրայելում գտնվող թիրախներին, հաղորդում է իրանական Tasnim լրատվական գործակալությունը։ Հրեական պետության ուղղությամբ արձակված հրթիռների ճշգրիտ թիվը չի նշվում։ ...

Սա գիտակրթական ներուժի զարգացման կարևոր քայլ է․ Տիգրան Ավինյան

23:49 16.06.2025

Սա գիտակրթական ներուժի զարգացման կարևոր քայլ է․ Տիգրան Ավինյան

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆոյսբուքի իր էջում գրել է. «Որպես Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Հոգաբարձուների խորհրդի նախագահ՝ ցանկանում եմ կիսվել մի կարևոր նախաձեռնությամբ։ ՀԱՊՀ-ում հիմնադրվել է «Ինտեգրալ սխեմաների նախագծման և մոդելավորման ուսումնական ու գիտահետազոտական լաբորատորիա»։ Պարզեցված ձևակերպմամբ՝ սա լաբորատոր միջավայր է, որտեղ կիրականացվի միկրոչիպերի և էլեկտրոնային համակարգերի նախագծում և փորձարկում՝ ժամանակակից ծրագրային ապահովման, բարձր ճշգրտությամբ […] ...

Ավան վարչական շրջանում շարունակվում են բարեկարգման աշխատանքները

23:44 16.06.2025

Ավան վարչական շրջանում շարունակվում են բարեկարգման աշխատանքները

Ավան վարչական շրջանում շարունակվում են բարեկարգման աշխատանքները։ Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: 2025-ին նախատեսվում է կառուցել և բարեկարգել 12 բակային տարածք՝ ավանցիների համար ստեղծելով ավելի հարմարավետ ու կանաչ միջավայր։ Մանրամասները՝ տեսանյութում: ...

Ագրոօդերևութաբանական տեղեկատվություն. հունիսի 9-15-ը

23:37 16.06.2025

Ագրոօդերևութաբանական տեղեկատվություն. հունիսի 9-15-ը

Հանրապետությունում շարունակվել է գյուղատնտեսական մշակաբույսերի աճն ու զարգացումը։ Այս մասին հայտնել են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից: Հովտային շրջաններում սկսվել է ծիրանի հասունացումը և շաքարանյութի կուտակումը, կատարվել է ընտրովի բերքահավաք։ ՀԱշնանացան ցորենը շարունակել է գտնվել կաթնային հասունացման փուլում։ Բանջարանոցային մշակաբույսերի մոտ սկսվել է ծաղիկների թառամումը։ Նախալեռնային և լեռնային շրջաններում շարունակվել է պտղատուների պտղի ձևավորումը, կարտոֆիլի […] ...

Աշխարհի արագ շախմատի թիմային առաջնությունում հայ գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանի մասնակցությամբ «Freedom» թիմը դարձավ բրոնզե մեդալակիր

23:30 16.06.2025

Աշխարհի արագ շախմատի թիմային առաջնությունում հայ գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանի մասնակցությամբ «Freedom» թիմը դարձավ բրոնզե մեդալակիր

Լոնդոնում անցկացված 2025 թվականի աշխարհի արագ շախմատի թիմային առաջնությունում հայ գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանի մասնակցությամբ «Freedom» թիմը դարձավ բրոնզե մեդալակիր: Այս մասին հայտնել են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից։ Թիմի անդամներն են. Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան) Լե Քուանգ Լիեմ (Վիետնամ) Սամուել Սևյան (ԱՄՆ) Ռաուֆ Մամեդով (Ադրբեջան) Հայկ Մարտիրոսյան (Հայաստան) Ալեքսեյ Սարանա (Սերբիա) Աննա Մուզիչուկ (Ուկրաինա) Թեոդորա Ինյաց (Սերբիա) Սարբարթո […] ...

BACK_TO_TOP