15:14 04.01.2018
Հունվարի 1-ին ոստիկանության տարբեր բաժիններ հաղորդում է ստացվել հրավառության հետևանքով ձեռքի շրջանում ստացած տարբեր վնասվածքների մասին: Նրանցից մեկը 36-ամյա քաղաքացի էր, իսկ երկուսը երեխաներ էին՝ 6 և 8 տարեկան: 3-ն էլ վնասվածքը ստացել էին տան բակում հրավառություն կատարելու հետևանքով: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, կատարվում է քննություն:
Տարին դեռ չսկսված արտակարգ դեպք է գրանցվել նաև Լոռու մարզի Մեծավան գյուղում: Այս անգամ 11-ամյա երեխայի կողմից հրաժայթիչի օգտագործման կանոնները չպահպանելու հետևանքով այրվել է 400 հատ խոտի հակը՝ հասցնելով մոտ 400.000 դրամի վնաս: Կրակը հանգցրել են դեպքի վայր մեկնած հրշեջ-փրկարարները:
Մեկ այլ արտակարգ դեպք գրանցվել է հունվարի 3-ին, կրկին Լոռու մարզում: Մեծ Պարնի գյուղի գյուղապետարանում պայթյուն է տեղի ունեցել՝ փլատակների վերածելով մոտ 140 քմ տարածքով գյուղապետարանի շենքը: Զոհեր և վիրավորներ չկան, նախնական վարկածով պայթյունը տեղի է ունեցել գազի արտահոսքի պատճառով:
Որպես կանոն՝ ամենաշատ պատահարները գրանցվում են ճանապարհներին: Ոստիկանության տվյալներով՝ դեկտեմբերի 31-ից հունվարի 3-ն ընկած ժամանակահատվածում գրանցվել է 27 դեպք, որից 13-ը Երևանում, 14-ը՝ մարզերում: Ճանապարհատրանսպորտային պատահարների հետևանքով 46 վիրավոր և 5 զոհ է գրանցվել:
Եվս մեկ խոշոր վթար էլ տեղի է ունեցել այսօր՝ հունվարի 4-ին: Լոռու մարզի Վանաձոր քաղաքի 26 ամյա բնակիչը իր վարած Mersedes մակնիշի ավտոմեքենայով բախվել է Վանաձորի Բաղրամյան փողոցի էլեկտրասյանը: Ուժեղ հարվածից էլեկտրասյունը տապալվել է, իսկ ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել: Մոխրակույտի վերածված մեքենայի վարորդը ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է Վանաձորի հիվանդանոց:
15:30 02.08.2025
Վաչե Հովակիմյանը լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորմանՖԻԴԵ-ի վարպետ Վաչե Հովակիմյանը Սերբիայում անցկացված RUDAR XL-IM ROUND ROBIN շախմատի մրցաշարում լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորման։ Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան: Վաչեն 9 հնարավորից վաստակել է 7 միավոր, գրավել առաջին տեղն ու 41 կետով բարելավել իր միջազգային վարկանիշը: ...
15:16 02.08.2025
Արդյո՞ք տուրիզմը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը. Հեռանկար բանավեճՄասնագետները համարում են, որ տուրիզմի ոլորտը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը։ Ի՞նչ է արվում, որ դա իրականություն դառնա։ Արդյո՞ք մեր երկիրն ի վիճակի է տարեկան 3 միլիոն զբոսաշրջիկ գրավել։ Եղած ենթակառուցվածքը թույլ կտա՞ ապահովել մատուցվող ծառայությունների այն որակը, որի դեպքում զբոսաշրջիկները Հայաստանում տարեկան 3 մլրդ դոլար կթողնեն։ Այս թեմաների մասին իրենց կարծիքն են […] ...
14:51 02.08.2025
Հաստատվել է ԱԱ-2026 խմբային փուլի վիճակահանության օրն ու վայրըՖուտբոլի աշխարհի 2026 թ. առաջնության խմբային փուլի վիճակահանությունը կկայանա 2025 թ. դեկտեմբերի 5-ին։ Այս մասին գրում է ESPN-ը։ Վիճակահանությունը տեղի կուեննա ԱՄՆ-ի Լաս Վեգաս քաղաքում։ Ամենայն հավանականությամբ այն կանցկացվի 17 հազար հանդիսական տեղավորող հանրահայտ «Սֆեր» օվալաձև շենքի դահլիճում։ Վիճակահանության ընթացքում կձևավորվի խմբերի նախնական տեսքը, քանի որ այդ պահին դեռ հայտնի չեն լինի մրցաշարի բոլոր մասնակիցները։ […] ...
14:34 02.08.2025
ՆԳՆ աշխատակիցները կատարելագործում են պետական գնումներում մասնագիտական կարողություններն ու հմտություններըՀուլիսի 16-ին ՆԳ նախարարության գլխավոր քարտուղարի տեղակալ Խաչատուր Իգիթյանը հանդիպել է գնման գործընթացում ներգրավված ՆԳՆ պատասխանատու ստորաբաժանումների ներկայացուցիչների հետ։ Քննարկվել են ընթացիկ գործընթացների արդյունավետության բարձրացմանն ուղղված հարցեր, վերհանվել ոլորտին վերաբերելի խնդիրները, ներառյալ՝ պետական գնումների գործընթացում ՆԳՆ տարբեր ստորաբաժանումների ծառայողների կարողությունների զարգացման հնարավորությունները։ Մասնակիցները կիսվել են կարծիքներով ու մտահոգություններով, արել առաջարկություններ, որոնք կդիտարկվեն հետագա աշխատանքներն իրականացնելիս։ […] ...
14:17 02.08.2025
Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումըՀանրապետության տարածքում օգոստոսի 2-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Օգոստոսի 3-7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ արևմտյան 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20մ/վ արագությամբ։ Օգոստոսի 2-7-ին երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն էապես […] ...