13:08 18.06.2020
Իմքայլական Վահագն Թևոսյանը, որ հեռուստառադիո ոլորտի նոր կարգավորումներ ներառող օրենքի համահեղինակն է, Ազգային ժողովում այսօր հայտարարեց, որ փորձել են անել օրենքով ամեն հնարավորը, որ եթերային կոնտենտը հայաֆիկացվի, և դա լինի առանց տնտեսվարողների էական ջանքերի։
ԼՀԿ պատգամավոր Գևորգ Գորգիսյանը հիշեցրեց, որ եթե օրենքներում պատժի միջոցներ չեն նախատեսվում, ապա այդ օրենքները չեն գործում։ Տեղեկությունների հավաստիության ու հերյուրանքների տարածման մասով Գորգիսյանը հարցրեց՝ չեն ուզո՞ւմ պատժի միջոցներ նախատեսել։
Թևոսյանն ասաց, որ խոսքի ազատության մասով մտավախություն ունեն այդ հարցում, որովհետև, եթե ընդդիմությանը կամ իշխանությանը լսող մարդիկ հայտնվեն ՀՌՀ-ում, ապա կարող են այս կամ այն ալիքը փակել։ Պատգամավորն ասաց, որ ունի մի առաջարկ, որը դեռ չեն քննարկել՝ փորձել կարգավորումն ու ինքնակարգավորումը մոտեցնել իրար, ու այդ ամենը որպես համերաշխության պայմանագիր ունենալ։
Գորգիսյանն ասաց՝ եթե իրենց մասին հերյուրանք են տարածում, իրենք կարող են դիմել դատարան, հիմնավորվել, որ վիրավորվել են, հետո պետք է ապացուցվի մեղավորությունը և այլ երկարատև գործընթաց։ Թևոսյանն էլ նշեց, որ համաձայն է, բայց դա միևնույն է այդ ձևով պետք է արվի, որովհետև կարգավորող մարմինը չի կարող ինքնուրույն որոշել, որ մարդը վիրավորվել է։
14:39 08.06.2025
Արմավիրի մարզի Մեծամոր քաղաքում ջուր չի լինի«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, հունիսի 8-ին՝ ժամը 13:10-18:00-ն, կդադարեցվի Մեծամոր քաղաքի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: ...
14:17 08.06.2025
Այցելեք Գորիս և զգացեք քաղաքի ջերմությունը. ՓաշինյանՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել, որին կից գրել է. «Այցելեք Գորիս և զգացեք քաղաքի ջերմությունը»: Հրապարակված կադրերում երևում է, թե ինչպես է վարչապետը զբոսնում Գորիսում, զրուցում քաղաքացիների հետ: Նիկոլ Փաշինյանին ուղեկցում է Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը: Մանրամասները՝ տեսանյութում: ...
14:01 08.06.2025
Հրդեհ Կառնուտ գյուղում․ տուժածներ չկանՀունիսի 8-ին, ժամը 08:49-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կառնուտ գյուղի տներից մեկում հրդեհ է բռնկվել: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը և երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Կառնուտ գյուղի Կամոյի խճուղու տներից մեկում գազաբալոնից տեղի է ունեցել գազի արտահոսք՝ հրդեհի […] ...
13:43 08.06.2025
Գալա համերգով ամփոփվել են Հայաստանում Վրաստանի մշակույթի օրերըԿ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի ունեցած գալա համերգով ամփոփվել են Հայաստանում Վրաստանի մշակույթի օրերը։ Այս մասին հայտնել են ԿԳՄՍ նախարարությունից: Վրացական հանրահայտ «Էրիսիոնի» ֆոլկ-անսամբլը ներկայացրել է վրացական ավանդական պարերն ու երաժշտությունը։ ...
12:53 08.06.2025
Իսրայելական բանակը Գազայում սպանել է «Մոջահեդների բրիգադների» հրամանատարինԻսրայելի պաշտպանության ուժերը (IDF) հայտարարել են Գազա քաղաքում «Մոջահեդների բրիգադներ» արմատական խմբավորման հրամանատարի ոչնչացման մասին։ «Իսրայելի պաշտպանության ուժերի և Գազա քաղաքում Ընդհանուր անվտանգության ծառայության համատեղ գործողության ընթացքում վերացվել է ահաբեկիչ Ասադ Աբու Շարայան, որը վերջին տարիներին ղեկավարել է «Մոջահեդների բրիգադներ» ահաբեկչական կազմակերպությունը Գազայի հատվածում», – ասվում է IDF-ի մամուլի ծառայության հայտարարության մեջ։ Գերատեսչությունը հավելել է, […] ...
12:18 08.06.2025
Սիսիանում տեղի է ունեցել «Կրթվելը նորաձև է» շարժման հերթական հանդիպումը՝ մասնակիցների ակտիվ ներգրավվածությամբՍիսիանում տեղի ունեցավ «Կրթվելը նորաձև է» շարժման հերթական հանդիպումը` լեփ-լեցուն դահլիճով ու մասնակիցների ակտիվ ներգրավվածությամբ: Այդ մասին հայտնում է «Իմ քայլը» հիմնադրամը: Կրթության մասին խոսելը, կրթությունը` որպես նորաձև երևույթ ընկալելը և այն հանրային օրակարգում պահելը այսօր ավելի քան անհրաժեշտություն է։ Եվ եթե կարողանանք կրթվելը իսկապես դարձնել նորաձև, դրանից կշահի ողջ հասարակությունն ու պետությունը։ Եթե դուք […] ...