Որոշվել է հունիսի 22-ից ժամանակավորապես փակել համայնքային մանկապարտեզները. Հակոբ Կարապետյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
08 06 2025
  • $
    383.46
  • RUBLE
    4.83
  • 438.06
WEATHER
+27.09 oC

Որոշվել է հունիսի 22-ից ժամանակավորապես փակել համայնքային մանկապարտեզները. Հակոբ Կարապետյան

13:12 18.06.2020

Երևանի քաղաքապետարանի և ՀՀ պարետատան քննարկումների արդյունքում որոշվել է հունիսի 22-ից ժամանակավորապես փակել համայնքային մանկապարտեզները։ Այս մասին տեղեկացրել է Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը:

«Յուրաքանչյուր վարչական շրջանում կգործի միայն մեկ կամ երկու մանկապարտեզ, ուր կարող են հաճախել վ/շ մյուս բոլոր մանկապարտեզներ արդեն հաճախող երեխաները։

Ստորև վարչական շրջանների այն մանկապարտեզներն են, որոնք կընդունեն երեխաներին։

1️⃣ Կենտրոն – թիվ 1
2️⃣ Արաբկիր – թիվ 25, թիվ 31
3️⃣ Աջափնյակ – թիվ 47, թիվ 50
4️⃣ Ավան – թիվ 52
5️⃣ Դավթաշեն – թիվ 60, թիվ 62
6️⃣ Էրեբունի – թիվ 64, թիվ 66
7️⃣ Մալաթիա-Սեբաստիա – թիվ 91, թիվ 96
8️⃣ Նոր Նորք – թիվ 100, թիվ 114
9️⃣ Նորք-Մարաշ – թիվ 122
1️⃣0️⃣ Նուբարաշեն – թիվ 125
1️⃣1️⃣ Շենգավիթ – թիվ 126, թիվ 139
1️⃣2️⃣ Քանաքեռ-Զեյթուն – թիվ 162, թիվ 157

Ծնողները կարող են դիմել իրենց մանկապարտեզների տնօրեններին՝ հայտնելով երեխային մանկապարտեզ տանելու իրենց մտադրության մասին։ Տնօրենները վ/շ աշխատակազմերի հանրակրթության բաժինների հետ կկազմակերպվեն գործընթացը՝ երեխաներին բաշխելով ըստ մանկապարտեզների և խմբերի»,- տեղեկացրել է Կարապետյանը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Վիզայով սահմանված ժամկետից երկար մնալու դեպքում կարող է կիրառվել ԱՄՆ մուտք գործելու մշտական արգելք․ ԱՄՆ դեսպանություն

15:57 08.06.2025

Վիզայով սահմանված ժամկետից երկար մնալու դեպքում կարող է կիրառվել ԱՄՆ մուտք գործելու մշտական արգելք․ ԱՄՆ դեսպանություն

Եթե վիզայով սահմանված ժամկետից երկար եք մնում, ձեր նկատմամբ կարող է կիրառվել ԱՄՆ մուտք գործելու մշտական արգելք։ Այս մասին հայտնում են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից։ Հյուպատոսական պաշտոնյաներին ամբողջությամբ հասանելի են ԱՄՆ մուտքի ու ելքի տվյալները, և նրանք կտեսնեն նախկինում թույլ տված խախտումները։ ...

Թումանյանի անվան զբոսայգում ելույթ կունենա Սանկտ Պետերբուրգի Մարիինյան թատրոնը

15:50 08.06.2025

Թումանյանի անվան զբոսայգում ելույթ կունենա Սանկտ Պետերբուրգի Մարիինյան թատրոնը

Վաղը և հունիսի 10-ին Թումանյանի անվան զբոսայգում ելույթ կունենա Սանկտ Պետերբուրգի Մարիինյան թատրոնը: Այս մասին հայտնել է Երևանի քաղաքապետարանը։ Մանրամասները՝ տեսանյութում։ ...

Սմարթֆոնների օգտագործումը բանակում արգելվում է

15:42 08.06.2025

Սմարթֆոնների օգտագործումը բանակում արգելվում է

Արգելվում է զորամասից և բանակային դիրքից զանգահարել ընտանիքի անդամներին, ընկերներին ու խոսել ծառայության, հերթապահության և առհասարակ բանակին վերաբերող այլ մանրամասների մասին: Զանգը կարող է ճակատագրական լինել ոչ միայն տվյալ զինծառայողի, այլև ամբողջ ստորաբաժանման համար: Այդ մասին զգուշացնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը: Մանրամասները՝ «Զինուժ»-ի տեսանյութում: ...

Երևանում Land Rover-ը բախվել է գազատար խողովակի հենասյանն ու կողաշրջվել

15:30 08.06.2025

Երևանում Land Rover-ը բախվել է գազատար խողովակի հենասյանն ու կողաշրջվել

Հունիսի 8-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 06:30-ի սահմանում Երևանի բնակիչ 62-ամյա Դավիթ Հ.-ն իր վարած Land Rover մակնիշի ավտոմեքենայով Արղության փողոցում, դեռևս անհայտ հանգամանքներում, բախվել է գազատար խողովակի երկաթե սյանը, ապա դուրս եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին, հողաթմբերին և կողաշրջվել։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան։ Դեպքի վայր […] ...

Հաստատվել է Չեռնոգորիա-Հայաստան հանդիպումը սպասարկող մրցավարական անձնակազմը

15:22 08.06.2025

Հաստատվել է Չեռնոգորիա-Հայաստան հանդիպումը սպասարկող մրցավարական անձնակազմը

Չեռնոգորիա-Հայաստան ընկերական հանդիպումը կսպասարկի Լյուքսեմբուրգը ներկայացնող մրցավարական անձնակազմը։ Այս մասին հայտնել են Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայից: Հանդիպման մրցավար է նշանակվել Յասմին Սաբոտիչը, մրցավարի օգնականներ՝ Ռաֆայել Մորիմը և Դանի Դիաշ Բալսան: Հանդիպման չորրորդ պաշտոնյան կլինի Միլոշ Բոշկովիչը՝ Չեռնոգորիայից: Չեռնոգորիա-Հայաստան ընկերական հանդիպումը կկայանա հունիսի 9-ին՝ ժամը 22։00-ին (Երևանի ժամանակով) Նիկշիչի «Քաղաքային» մարզադաշտում: ...

ՀԱՄԱՍ-ը հաստատել է «Մոջահեդների բրիգադներ» առաջնորդի մահը

15:11 08.06.2025

ՀԱՄԱՍ-ը հաստատել է «Մոջահեդների բրիգադներ» առաջնորդի մահը

Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը հաստատել է, որ «Մոջահեդների բրիգադներ» արմատական ​​խմբավորման հրամանատար Ասադ Աբու Շարիան սպանվել է Գազայի հատվածին Իսրայելի կողմից հասցված հարվածի հետևանքով։ Համապատասխան հայտարարությունը հրապարակվել է արմատականների Telegram ալիքում։ «Մոջահեդների բրիգադներ» կազմակերպության գլխավոր քարտուղար Ասադ Աբու Շարիան և նրա եղբայր Ահմադ Աբու Շարիան սպանվել են Գազայի հատվածին Իսրայելի կողմից հասցված հարվածի արդյունքում», – նշվում […] ...

BACK_TO_TOP