22:49 18.06.2020
Շուրջ 5,5 ժամ է անցել այն ժամանակից հետո, երբ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի փաստաբանը նշեց, որ 2-3 անց պարզ կլինի իրենց ներկայացրած միջնորդությունը բավարարվե՞լու է, թե՞ ոչ: Ըստ ամենայնի, միջնորդությունը չի բավարարվել, և դատական նիստը շարունակվում է:
Գագիկ Ծառուկյանը, ամենայն հավանականությամբ դատարանի շենքում է, որտեղ շարունակվում է Գագիկ Ծառուկյանին կալանավորելու ԱԱԾ միջնորդության քննությունը:
Այս մասին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրի դիմացից հայտնեց «Շանթ» ՀԸ լրագրող Տիգրան Հովակիմյանը:
«Սպասում ենք, թե ինչ ավարտ կունենա այդ ամենը»,- հայտնեց մեր թղթակիցը:
Տիգրան Հովակիմյանը նաև հայտնեց, որ ԱԺ նախկին պատգամավոր Աբրահամ Մանուկյանը, որը նույն գործով դատարանում էր, շենքից հեռացել է: Մանուկյանի փաստաբան Հրանտ Անանյանը լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ ծավալուն լինելու պատճառով գործը կշարունակեն քննել վաղը:
Հիշեցնենք՝ դատարանում այսօր քննվում էր Մանուկյանի կալանավորման միջնորդությունը։ Աբրահամ Մանուկյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում։
Հիշեցնենք, որ ոստիկանությունը օրվա ընթացքում պարբերաբար կոչ էր անում պահպանել սոցիալական հեռավորությունը, կրել դիմակներ, անօրինական հավաքներ չկազմակերպել, սակայն օրվա վերջին եղան բերման ենթարկվածներ:
10:27 08.06.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է10:27 08.06.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
10:14 08.06.2025
Հունիսի 7-ին՝ ժամը 21.00-ին, «Երևանի գինու օրերին» ներկա է եղել շուրջ 12 հազար 300 մարդ․ Նիկոլ ՓաշինյանՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. «Հունիսի 7-ին՝ ժամը 21.00-ին, Սարյան փողոցում «Երևանի գինու օրերին» ներկա է եղել շուրջ 12 հազար 300 մարդ»։ Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ վարչապետը ևս ներկա է եղել «Երևանի գինու օրերին»։ Նա տեսանյութ էր հրապարակել։ ...
10:00 08.06.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 41-42-րդ կմ-ի հատվածը փակ է բեռնատարների համար, միակողմանի երթևեկելի՝ մարդատար տրանսպորտային միջոցների համար։ ...
21:56 07.06.2025
Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Audi»-ն և «BMW»-նՀունիսի 7-ին, ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 13։30-ի սահմաններում Երևան-Գյումրի-Բավրա M1 ավտոճանապարհի 110 կմ հատվածում բախվել են Վրաստանի քաղաքացի 40-ամյա Վիլեն Վարդապետյանի վարած «Audi» մակնիշի և Շիրակի մարզի բնակիչ 38-ամյա Սամվել Գոմցյանի վարած «BMW» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով Ս․ Գոմցյանը և ուղևոր, Շիրակի մարզի բնակիչ 35-ամյա Ամալյա Մուրադյանը մարմնական […] ...
21:46 07.06.2025
Շաքիի ջրվեժի հմայքը. Փաշինյանը տեսանյութ է հրապարակելՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է, որ տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ այցելել է Շաքիի ջրվեժ: «Շաքիի ջրվեժի հմայքը»- գրել է Փաշինյանը: Մանրամասները՝ տեսանյութում: ...