23:04 18.06.2020
Րոպեներ առաջ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրից դուրս եկավ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը: Այս մասին հայտնում է SHANTNEWS.am-ի թղթակիցը:
ԲՀԿ առաջնորդը դարձյալ պնդեց, որ իր հասցեին հնչող բոլոր մեղադրանքերը շինծու են:
«Լրիվ սուտ է: Շինծու գործ է: Սա հետ-առաջ, իր տեղը ունենալու է, ես նորից եմ ասում, ասել եմ՝ սա քաղաքական սարքած գործ է, հունիսի 5-ի հետ կապված, երբ հայտարարել եմ՝ տեսնելով երկրի վիճակը, տնտեսության, պետության, համաճարակի…
Ասել եմ, ասում եմ՝ սարքած գործ է, դատավարությունը գնում է»,- լրագրողների հետ զրույցում ասաց Ծառուկյանը՝ ընդգծելով, որ անկած ճնշումներից՝ իր խոսքը պահում է:
Անդրադառնալով իր քրգործին՝ Ծառուկյանը հայտնեց, որ փաստաբանները կներկայացնեն, թե ինչ է եղել իրականում.
«Միայն այս գործի համար հարյուր քանի քննիչ 2 օրում… Սա ի՞նչ տեռոր էր։ Չկա մեկը, որ ասի՝ Ծառուկյանը կապ ունի կամ Ծառուկյանը գումար է տվել։ Դեպքը եղել է փետրվարի 4-ին, Վազգենին ստուգելով… գործը եղել, պրծել է, ոչ մի քննություն չի եղել ու անմիջապես իմ ելույթից հետո 120 քննիչ խառնվել են այդ գործին …
Սխալ որոշումներ կայացնողները օրենքի առաջ պատասխան են տալու: Փաստաբանները ձեզ փաստացի, դոկումենտալ կներկայացնեն: Ես անձնական շահ չունեմ, ես ասել եմ՝ ինչ երկրի իրավիճակում տիրում ա: Ոչ մի խոստում չի կատարվի երկրում: Երկիրը անդունդի մեջ ա: Բոլորդ էլ գիտեք, բոլորդ էլ տեսնում եք: Էսօրվա վիճակը տնտեսական, սոցիալական, քաղաքական՞ Ժողովուրդը սովի ա գնալու: Ոչ մի լավ բան չի սպասվում»,- խոսքը եզրափակեց Ծառուկյանը:
Գագիկ Ծառուկյանի կալանավորման հարցի քննությունը կշարունակվի վաղը՝ ժ. 10։30-ին։
10:56 08.06.2025
Bild. Մյունխենում կինը դանակով հարձակվել է անցորդների վրա10:40 08.06.2025
Հունիսի 8֊ի դրությամբ ՀՀ պետական բյուջեի ֆինանսավորմամբ ասֆալտապատվել է 52 կմ ճանապարհ. ՏԿԵ նախարարՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. «2025 թվականի հունիսի 8֊ի դրությամբ ՀՀ պետական բյուջեի ֆինանսավորմամբ ասֆալտապատվել է 52 կմ ճանապարհ»։ ...
10:27 08.06.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
10:14 08.06.2025
Հունիսի 7-ին՝ ժամը 21.00-ին, «Երևանի գինու օրերին» ներկա է եղել շուրջ 12 հազար 300 մարդ․ Նիկոլ ՓաշինյանՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. «Հունիսի 7-ին՝ ժամը 21.00-ին, Սարյան փողոցում «Երևանի գինու օրերին» ներկա է եղել շուրջ 12 հազար 300 մարդ»։ Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ վարչապետը ևս ներկա է եղել «Երևանի գինու օրերին»։ Նա տեսանյութ էր հրապարակել։ ...
10:00 08.06.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 41-42-րդ կմ-ի հատվածը փակ է բեռնատարների համար, միակողմանի երթևեկելի՝ մարդատար տրանսպորտային միջոցների համար։ ...
21:56 07.06.2025
Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Audi»-ն և «BMW»-նՀունիսի 7-ին, ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 13։30-ի սահմաններում Երևան-Գյումրի-Բավրա M1 ավտոճանապարհի 110 կմ հատվածում բախվել են Վրաստանի քաղաքացի 40-ամյա Վիլեն Վարդապետյանի վարած «Audi» մակնիշի և Շիրակի մարզի բնակիչ 38-ամյա Սամվել Գոմցյանի վարած «BMW» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով Ս․ Գոմցյանը և ուղևոր, Շիրակի մարզի բնակիչ 35-ամյա Ամալյա Մուրադյանը մարմնական […] ...