12:21 19.06.2020
«Անհամբեր սպասում եմ, որ նման սյուրռեալիստական քրգործեր հարուցվեն, ես ինքս շատ բան ունեմ ասելու, ցավալի է, որ «Բարգավաճ Հայաստանի»՝ խնդիրները բարձրացնելու քայլին հակադարձեցին նման քաղաքական ռեպրեսիաներով, սա աննախադեպ է, զարհուրած եմ այս հաշվհարդարների ծավալից: Նորից կոչ եմ անում իշխանություններին չանցնել անթույլատրելիի սահմանը և դադարեցնել քաղաքական հաշվեհարդարները, որովհետև որևէ իշխանություն որևէ երկրում չի մարսել ընդդիմադիրների հանդեպ քաղաքական բռնաճնշումներ իրականացնելու գործընթացը»,- այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԲՀԿ անդամ Նաիրա Զոհրաբյանը:
Հիշեցնենք, այսօր ևս շարունակվում է Գագիկ Ծառուկյանին կալանավորելու ԱԱԾ միջնորդության քննությունը:
Նաիրա Զոհրաբյանը պատասխանել է նաև ՀՀ ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանի հայտարարությունների վերաբերյալ հարցին, մասնավորապես ասել է.
«Ալեն Սիմոնյանը, ես չգիտեմ՝ ինչ նկատի ունի, ամեն դեպքում նրա նշյալ հայտարարությունը ուղարկված է միջազգային կառույցներին՝ որպես շանտաժ: Նաիրա Զոհրաբյանին մեղադրել ընտրական գործընթացներում անօրինական գործողություն կատարելու մեջ, կարելի է համարել 21-րդ դարի երեք ամենամեծ աբսուրդներից մեկը, իսկ եթե ակնարկում էր, որ կարող են թույլ տալ իրենց մտնել մարդու անձնական տիրույթ, ապա դրանով իրենք կկնքեն իրենց դատավճիռը:
Եթե հանկարծ իմ գործընկերներից որևէ մեկի, որովհետև մեսիջներ են ստացել, թե խելոք մնա հա, ձեր անձնական կյանքի վերաբերյալ մանրամասներ կհրապարակենք, ո՞վ է լինելու դրա քաղաքական պատասխանատուն, ես հուսով եմ, որ իշխանությունը չի համարձակվի իջնել այդ աստիճանի, դա կլինի իրենց քաղաքական դատավճիռը»,- ասել է նա:
Մանրամասները՝ տեսանյութում:
10:56 08.06.2025
Bild. Մյունխենում կինը դանակով հարձակվել է անցորդների վրա30-ամյա կինը դանակով հարձակում է գործել Մյունխենում՝ Թերեզիենվիզեում, որտեղ սովորաբար տեղի է ունենում աշխարհի ամենամեծ գարեջրի փառատոնը՝ Օքթոբերֆեստը։ Այս մասին հայտնել է Bild թերթը։ Հրապարակման համաձայն՝ միջադեպը տեղի է ունեցել մոտավորապես ժամը 20:00-ին։ Կինը դանակահարել է մի քանի անցորդների։ Ոստիկանությունը, ինչպես նշում է թերթը, կրակել է նրա վրա։ Միջադեպից հետո նա շտապ վիրահատվել է, սակայն, […] ...
10:40 08.06.2025
Հունիսի 8֊ի դրությամբ ՀՀ պետական բյուջեի ֆինանսավորմամբ ասֆալտապատվել է 52 կմ ճանապարհ. ՏԿԵ նախարարՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. «2025 թվականի հունիսի 8֊ի դրությամբ ՀՀ պետական բյուջեի ֆինանսավորմամբ ասֆալտապատվել է 52 կմ ճանապարհ»։ ...
10:27 08.06.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
10:14 08.06.2025
Հունիսի 7-ին՝ ժամը 21.00-ին, «Երևանի գինու օրերին» ներկա է եղել շուրջ 12 հազար 300 մարդ․ Նիկոլ ՓաշինյանՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. «Հունիսի 7-ին՝ ժամը 21.00-ին, Սարյան փողոցում «Երևանի գինու օրերին» ներկա է եղել շուրջ 12 հազար 300 մարդ»։ Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ վարչապետը ևս ներկա է եղել «Երևանի գինու օրերին»։ Նա տեսանյութ էր հրապարակել։ ...
21:56 07.06.2025
Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Audi»-ն և «BMW»-նՀունիսի 7-ին, ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 13։30-ի սահմաններում Երևան-Գյումրի-Բավրա M1 ավտոճանապարհի 110 կմ հատվածում բախվել են Վրաստանի քաղաքացի 40-ամյա Վիլեն Վարդապետյանի վարած «Audi» մակնիշի և Շիրակի մարզի բնակիչ 38-ամյա Սամվել Գոմցյանի վարած «BMW» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով Ս․ Գոմցյանը և ուղևոր, Շիրակի մարզի բնակիչ 35-ամյա Ամալյա Մուրադյանը մարմնական […] ...