13:26 19.06.2020
Եկեղեցին և Անգլիայի բանկը ներողություն են խնդրել իրենց որոշ ներկայացուցիչներից, որոնք նախկինում կապված են եղել ստրուկների առևտրի հետ: Այս մասին հաղորդել է Telegraph թերթը:
Լոնդոնի համալսարանական քոլեջն իրականացրել է ուսումնասիրություն և կազմել 47000 բրիտանացու տվյալների բազա, որոնք 1833 թվականին երկրում ստրկության վերացման մասին օրենքի ընդունումից հետո իշխանությունների կողմից փոխհատուցում են ստացել ընթացիկ փողի վերահաշվարկով 31 միլիարդ դոլարի չափով: Կառավարությունից նման փոխհատուցում ստացել են հողատարածքների տերերը:
Մասնագետները պարզել են, որ մոտ 100 քահանաներ՝ ներառյալ եպիսկոպոսը, օգուտ էին քաղում ստրկությունից, և բոլորն էլ պատկանում էին Անգլիայի եկեղեցուն: Եկեղեցին այս փաստն անվանել է «ամոթի աղբյուր»:
Անգլիայի բանկի վեց մենեջեր և չորս տնօրեն նույնպես եկամուտ են ստացել ստրուկների առևտրից: Բանկը խոստացել է չօգտագործել նրանց պատկերները և ստրուկների առևտրաշրջանը անվանել «անգլիական պատմության անընդունելի մաս»:
Ուսումնասիրությունն ու հայտարարությունները եղել են աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի մահվան ֆոնին, որը մայիսի 25-ին ձերբակալվել էր Մինեապոլիսի ոստիկանության կողմից:
10:14 08.06.2025
Հունիսի 7-ին՝ ժամը 21.00-ին, «Երևանի գինու օրերին» ներկա է եղել շուրջ 12 հազար 300 մարդ․ Նիկոլ ՓաշինյանՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. «Հունիսի 7-ին՝ ժամը 21.00-ին, Սարյան փողոցում «Երևանի գինու օրերին» ներկա է եղել շուրջ 12 հազար 300 մարդ»։ Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ վարչապետը ևս ներկա է եղել «Երևանի գինու օրերին»։ Նա տեսանյութ էր հրապարակել։ ...
10:00 08.06.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 41-42-րդ կմ-ի հատվածը փակ է բեռնատարների համար, միակողմանի երթևեկելի՝ մարդատար տրանսպորտային միջոցների համար։ ...
21:56 07.06.2025
Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Audi»-ն և «BMW»-նՀունիսի 7-ին, ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 13։30-ի սահմաններում Երևան-Գյումրի-Բավրա M1 ավտոճանապարհի 110 կմ հատվածում բախվել են Վրաստանի քաղաքացի 40-ամյա Վիլեն Վարդապետյանի վարած «Audi» մակնիշի և Շիրակի մարզի բնակիչ 38-ամյա Սամվել Գոմցյանի վարած «BMW» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով Ս․ Գոմցյանը և ուղևոր, Շիրակի մարզի բնակիչ 35-ամյա Ամալյա Մուրադյանը մարմնական […] ...
21:46 07.06.2025
Շաքիի ջրվեժի հմայքը. Փաշինյանը տեսանյութ է հրապարակելՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է, որ տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ այցելել է Շաքիի ջրվեժ: «Շաքիի ջրվեժի հմայքը»- գրել է Փաշինյանը: Մանրամասները՝ տեսանյութում: ...
21:37 07.06.2025
Focus. Գերմանիայում մեքենան մխրճվել է մարդկանց խմբի մեջԳերմանիայի հարավում գտնվող Պասաու քաղաքում (Բավարիայի դաշնային երկրամաս) մեքենան մխրճվել է մարդկանց ամբոխի մեջ, ոստիկանությունը չի բացառում դիտավորյալ բախման հնարավորությունը։ Այս մասին հաղորդում է Focus Online պորտալը: Հաղորդվում է, որ Mercedes-ը վարել է 48-ամյա տղամարդ։ Վարորդը ձերբակալվել է։ Իրավապահ մարմինների նախնական եզրակացությունների համաձայն՝ վրաերթի ենթարկվածների թվում են վարորդի 38-ամյա կինը և նրանց 5-ամյա դուստրը։ Ոստիկանությունը […] ...