15:16 19.06.2020
Բելառուսի գործող նախագահի ընդդիմադիրները հունիսի 18-ին Մինսկում կազմակերպել են բողոքի ակցիա՝ ի պաշտպանություն ընտրապայքարի ընթացքում կալանավորված անձանց: Այդ մասին հաղորդել է բելառուսական «Ազատություն» ռադիոկայանը:
Ակցիայի մասնակիցները հավաքվել են Մինսկի կենտրոնում ժամը 19-ի սահմաններում, չնայած եղանակային վատ պայմաններին: Ժամը 21:30-ին մարդիկ կենդանի շղթա են կազմել, որը ձգվում էր շուրջ 2,7 կմ։
Տեղի իրավապահների խոսքերով՝ այդ շղթայում կանգնած է եղել շուրջ 1650 մարդ: Այդկերպ նրանք փորձում էին հասնել Սերգեյ Տիխոնովսկու, Պավել Սևերինցի, Նիկոլայ Ստատկևիչի և այլ ընդդիմադիրների ազատ արձակմանը:
Ոստիկանները, ժամը 23:00-ի սահմաններում փակելով քաղաքի կենտրոնում գտնվող ավտոճանապարհների մի մասը, բարձրախոսներով ակտիվիստներին հորդորել էին հեռանալ տարածքից՝ նախազգուշացնելով, որ հակառակ դեպքում կհետապնդվեն համաձայն օրենքի:
Ի պատասխան՝ ակցիայի մասնակիցները սկսել են ծափ տալ՝ վանկարկելով՝ «Բաց թողեք»: Ժամը 23:20-ի դրությամբ ակցիայի մասնակիցներն աստիճանաբար սկսել են հեռանալ: Իսկ արդեն ժամը 1-ին մասնակիցների թիվը շատ քիչ էր և նրանք էլ են հեռացել:
10:14 08.06.2025
Հունիսի 7-ին՝ ժամը 21.00-ին, «Երևանի գինու օրերին» ներկա է եղել շուրջ 12 հազար 300 մարդ․ Նիկոլ ՓաշինյանՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. «Հունիսի 7-ին՝ ժամը 21.00-ին, Սարյան փողոցում «Երևանի գինու օրերին» ներկա է եղել շուրջ 12 հազար 300 մարդ»։ Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ վարչապետը ևս ներկա է եղել «Երևանի գինու օրերին»։ Նա տեսանյութ էր հրապարակել։ ...
10:00 08.06.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 41-42-րդ կմ-ի հատվածը փակ է բեռնատարների համար, միակողմանի երթևեկելի՝ մարդատար տրանսպորտային միջոցների համար։ ...
21:56 07.06.2025
Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Audi»-ն և «BMW»-նՀունիսի 7-ին, ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 13։30-ի սահմաններում Երևան-Գյումրի-Բավրա M1 ավտոճանապարհի 110 կմ հատվածում բախվել են Վրաստանի քաղաքացի 40-ամյա Վիլեն Վարդապետյանի վարած «Audi» մակնիշի և Շիրակի մարզի բնակիչ 38-ամյա Սամվել Գոմցյանի վարած «BMW» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով Ս․ Գոմցյանը և ուղևոր, Շիրակի մարզի բնակիչ 35-ամյա Ամալյա Մուրադյանը մարմնական […] ...
21:46 07.06.2025
Շաքիի ջրվեժի հմայքը. Փաշինյանը տեսանյութ է հրապարակելՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է, որ տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ այցելել է Շաքիի ջրվեժ: «Շաքիի ջրվեժի հմայքը»- գրել է Փաշինյանը: Մանրամասները՝ տեսանյութում: ...
21:37 07.06.2025
Focus. Գերմանիայում մեքենան մխրճվել է մարդկանց խմբի մեջԳերմանիայի հարավում գտնվող Պասաու քաղաքում (Բավարիայի դաշնային երկրամաս) մեքենան մխրճվել է մարդկանց ամբոխի մեջ, ոստիկանությունը չի բացառում դիտավորյալ բախման հնարավորությունը։ Այս մասին հաղորդում է Focus Online պորտալը: Հաղորդվում է, որ Mercedes-ը վարել է 48-ամյա տղամարդ։ Վարորդը ձերբակալվել է։ Իրավապահ մարմինների նախնական եզրակացությունների համաձայն՝ վրաերթի ենթարկվածների թվում են վարորդի 38-ամյա կինը և նրանց 5-ամյա դուստրը։ Ոստիկանությունը […] ...