ԱԺ ներկայացված միջնորդության բովանդակության մեջ ձևակերպված արարքը տարբերվում է այն արարքից, որը ներկայացվել է դատարան. Ծառուկյանի փաստաբան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
08 06 2025
  • $
    383.46
  • RUBLE
    4.83
  • 438.06
WEATHER
+21.09 oC

ԱԺ ներկայացված միջնորդության բովանդակության մեջ ձևակերպված արարքը տարբերվում է այն արարքից, որը ներկայացվել է դատարան. Ծառուկյանի փաստաբան

18:26 19.06.2020

«Գագիկ Ծառուկյանի նախաքննության գաղտնիությունից ելնելով՝ որոշ բաներ չենք կարող ասել, կարող ենք ասել, որ ներկայացվող փաստական տվյալները, որոնք ներկայացված էին կալանքը որպես խափանման միջոց կիրառելը, անհիմն էին, բացի դրանից, լուրջ օրինականության, պայմանների հետ կապված խնդիր կար, քրգործ հարուցելու մեղադրանքի հիմնավորվածության, հիմնավոր կասկածի շեմը հաղթահարելու վերաբերյալ»,- լրագրողների հետ զրույցում՝ Ծառուկյանի կալանքի քննության ավարտին, ասել է փաստաբան Սամվել Դիլբանդյանը:

Նշել է, որ Ծառուկյանը իր կարծիքը հայտարարել է մեղադրանքի վերաբերյալ, ինչպես նաև հայտարարել դրա անհիմն  և շինծու լինելու վերաբերյալ:

Փաստաբան Երեմ Սարգսյանը ուշադրություն է հրավիրել մի հանգամանքի վրա, մանրամասնել է.

«Մենք մի քանի խիստ էական հանգամանքներ ենք արձանագրել դատարանում, որոնցից մեկն այն է, որ ԱԺ ներկայացված միջնորդության բովանդակության մեջ ձևակերպված արարքը տարբերվում է այն արարքից, որը ներկայացվել է դատարան: Սա խիստ էական է ինչո՞ւ, երբ դատախազը միջնորդություն է  ներկայացնում դատարանին, օրենքի էությունը նրանում է, որ յուրաքանչյուր պատգամավորի հարցուպատասխանը պետք է հիմնավորի, որ այո՛, այս արարքի պարագայում առկա է անձին անձեռնմխելիությունից ազատելու անհրաժեշտություն, բայց պարզվում է, որ այդ ձևակերպումով ստանում են համաձայնություն, բայց այլ ձևակերպումով ներկայացնում են դատարան, եթե օրինակ՝ ԱԺ-ում ասվում է, որ Ծառուկյանը խմբի կազմում կաշառք է տվել ընտրողներին, էստեղ թե ոնց են ձևակերպել, իսկ դատարան ներկայացրած միջնորդության մեջ, որի շրջանակում տրվել է կաշառք, սա կարևոր նկատառումներից մեկն է»:

Մանրամասները՝ տեսանյութում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

10:27 08.06.2025

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

Հունիսի 7-ին՝ ժամը 21.00-ին, «Երևանի գինու օրերին» ներկա է եղել շուրջ 12 հազար 300 մարդ․ Նիկոլ Փաշինյան

10:14 08.06.2025

Հունիսի 7-ին՝ ժամը 21.00-ին, «Երևանի գինու օրերին» ներկա է եղել շուրջ 12 հազար 300 մարդ․ Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. «Հունիսի 7-ին՝ ժամը 21.00-ին, Սարյան փողոցում «Երևանի գինու օրերին» ներկա է եղել շուրջ 12 հազար 300 մարդ»։ Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ վարչապետը ևս ներկա է եղել «Երևանի գինու օրերին»։ Նա տեսանյութ էր հրապարակել։ ...

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

10:00 08.06.2025

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 41-42-րդ կմ-ի հատվածը փակ է բեռնատարների համար, միակողմանի երթևեկելի՝ մարդատար տրանսպորտային միջոցների համար։ ...

SHANTNEWS

22:00 07.06.2025

SHANTNEWS

Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Audi»-ն և «BMW»-ն

21:56 07.06.2025

Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Audi»-ն և «BMW»-ն

Հունիսի 7-ին, ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 13։30-ի սահմաններում Երևան-Գյումրի-Բավրա M1 ավտոճանապարհի 110 կմ հատվածում բախվել են Վրաստանի քաղաքացի 40-ամյա Վիլեն Վարդապետյանի վարած «Audi» մակնիշի և Շիրակի մարզի բնակիչ 38-ամյա Սամվել Գոմցյանի վարած «BMW» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով Ս․ Գոմցյանը և ուղևոր, Շիրակի մարզի բնակիչ 35-ամյա Ամալյա Մուրադյանը մարմնական […] ...

Շաքիի ջրվեժի հմայքը. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

21:46 07.06.2025

Շաքիի ջրվեժի հմայքը. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է, որ տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ այցելել է Շաքիի ջրվեժ: «Շաքիի ջրվեժի հմայքը»- գրել է Փաշինյանը: Մանրամասները՝ տեսանյութում: ...

BACK_TO_TOP