2.7 մլն դոլար օգնություն Հայաստանին՝ COVID-19-ի դեմ պայքարի համար. ԱՄՆ պետքարտուղարություն. VOA – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
08 06 2025
  • $
    383.46
  • RUBLE
    4.83
  • 438.06
WEATHER
+21.09 oC

2.7 մլն դոլար օգնություն Հայաստանին՝ COVID-19-ի դեմ պայքարի համար. ԱՄՆ պետքարտուղարություն. VOA

12:13 20.06.2020

ԱՄՆ պետքարտուղարությունը շարունակում է ջանքեր գործադրել COVID-19-ի դեմ գլոբալ պայքարում: ԱՄՆ-ի կողմից օգնություն ստացած հարյուրից ավել երկրների շարքում են Հայաստանը, Վրաստանն ու Ադրբեջանը:

Միացյալ Նահանգերը Հայաստանին է տրամադրել 2,7 միլիոն դոլար կորոնավիրուսի համավարակին հակազդելու նպատակով, նշում է COVID-19-ի դեմ ԱՄՆ գլոբալ ջանքերի մասին պետքարտուղարության մամլո հաղոդագրությունը: Հաղորդագրությունը ներկայացնում է «Ամերիկայի ձայնը» :

Հայաստանին տրամադրվող այդ միջոցները նախատեսված են լաբորատոր կարողությունների հզորացման, ծանր դեպքերի վարման բարելավման ու համայնքների մակարդակի պատրաստվածության պլանավորման, ռիսկերի հաղորդակցության և առողջության ու հիգիենայի խթանման աջակցության, փորձագիտական կարողության մեծացման ու այլ նպատակների համար:

Ընդհանուր առմամբ՝ վերջին 20 տարիներին ԱՄՆ-ի աջակցությունը Հայաստանին, ըստ պետքարտուղարության հաղորդագրության, գերազանցել է 1 միլիարդ 57 միլիոնը, որից շուրջ 106 միլիոն դոլար տրամադրվել է առողջապահության ոլորտի խնդիրներին:

Տարածաշրջանում պետքարտուղարությունը օգնություն է տրամադրել նաև Հայաստանի հարևաններ Վրաստանին ու Ադրբեջանին: Վրաստանին օժանդակությունը գրեթե նույն է, ինչ Հայաստանին: ԱՄՆ-ի վերջին շրջանի օգնությունը Վրաստանին կորոնավիրուսի դեմ պայքարում կազմում է 2,7 միլիոն դոլար: Ծրագիրը միտված է լաբորոտորիաների աշխատանքի բարելավմանը, փորձագիտական մակարդակի մեծացմանը, առողջապահության և հիգիենայի պահպանման խրախուսմանն ու այլ նպատակներին:

Վրաստանին տրամադրված ընդհանուր օգնությունը, ըստ ԱՄՆ պետքարտուղարության, կազմում է ավելի քան 3.6 միլիարդ դոլար, որից առողջապահության չափաբաժինն է մոտ 139 միլիոնը:

Տարածաշրջանում ամենամեծ գումարը, ըստ ԱՄՆ պետքարտուղարության, տրամադրվում է Ադրբեջանին՝ կորոնավիրուսի դեմ պայքարելու համար: Վերջինիս ծրագիրը ևս ունի գրեթե նույն նպատակները, ինչպես Հայաստանի ու Վրաստանի ծրագրերը, սակայն տրամադրվող գումարը ավելի մեծ է՝ մոտ 3.6 միլիոն ԱՄՆ դոլար:

Վաշինգտոնը նաև միգրանտների ու փախստականների օժանդակության ծրագրի շրջանակում Ադրբեջանին  տրամադրել է 565 հազար դոլար, որը թիրախավորում է հատկապես ծայրահեղ կարիքավոր ընտանիքներին և հասարակության ամենախոցելի խավերին: Վերջին 20 տարիներին Ադրբեջանը տարածաշրջանմում ընդհանուր առմամբ ամենաքիչ ամերիկյան օգնություն ստացած երկիրն է: Ընդհանուր օգնությունը, ըստ պետքարտուղարության, մոտ 895 միլիոն դոլար է, որից առողջապահական ոլորտին է ուղղվել մոտ 41 միլիոնը:

ԱՄՆ պետքարտուղարության մամլո հաղորդագրությունը տեղեկացնում է, որ մինչ այս պահը COVID-19 -ի դեմ ամերիկյան գլոբալ արձագանքի համար հատկացվել է ավելի քան 12 միլիարդ դոլար: Պետքարտուղարության և ԱՄՆ զարգացման միջազգային գործակալության միջոցով ավելի քան 120 երկրների կառավարություններ ստացել են 1.2 միլիարդ ԱՄՆ դոլարի աջակցություն՝ կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարելու համար:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հունիսի 7-ին՝ ժամը 21.00-ին, «Երևանի գինու օրերին» ներկա է եղել շուրջ 12 հազար 300 մարդ․ Նիկոլ Փաշինյան

10:14 08.06.2025

Հունիսի 7-ին՝ ժամը 21.00-ին, «Երևանի գինու օրերին» ներկա է եղել շուրջ 12 հազար 300 մարդ․ Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. «Հունիսի 7-ին՝ ժամը 21.00-ին, Սարյան փողոցում «Երևանի գինու օրերին» ներկա է եղել շուրջ 12 հազար 300 մարդ»։ Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ վարչապետը ևս ներկա է եղել «Երևանի գինու օրերին»։ Նա տեսանյութ էր հրապարակել։ ...

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

10:00 08.06.2025

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 41-42-րդ կմ-ի հատվածը փակ է բեռնատարների համար, միակողմանի երթևեկելի՝ մարդատար տրանսպորտային միջոցների համար։ ...

SHANTNEWS

22:00 07.06.2025

SHANTNEWS

Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Audi»-ն և «BMW»-ն

21:56 07.06.2025

Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Audi»-ն և «BMW»-ն

Հունիսի 7-ին, ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 13։30-ի սահմաններում Երևան-Գյումրի-Բավրա M1 ավտոճանապարհի 110 կմ հատվածում բախվել են Վրաստանի քաղաքացի 40-ամյա Վիլեն Վարդապետյանի վարած «Audi» մակնիշի և Շիրակի մարզի բնակիչ 38-ամյա Սամվել Գոմցյանի վարած «BMW» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով Ս․ Գոմցյանը և ուղևոր, Շիրակի մարզի բնակիչ 35-ամյա Ամալյա Մուրադյանը մարմնական […] ...

Շաքիի ջրվեժի հմայքը. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

21:46 07.06.2025

Շաքիի ջրվեժի հմայքը. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է, որ տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ այցելել է Շաքիի ջրվեժ: «Շաքիի ջրվեժի հմայքը»- գրել է Փաշինյանը: Մանրամասները՝ տեսանյութում: ...

Focus. Գերմանիայում մեքենան մխրճվել է մարդկանց խմբի մեջ

21:37 07.06.2025

Focus. Գերմանիայում մեքենան մխրճվել է մարդկանց խմբի մեջ

Գերմանիայի հարավում գտնվող Պասաու քաղաքում (Բավարիայի դաշնային երկրամաս) մեքենան մխրճվել է մարդկանց ամբոխի մեջ, ոստիկանությունը չի բացառում դիտավորյալ բախման հնարավորությունը։ Այս մասին հաղորդում է Focus Online պորտալը: Հաղորդվում է, որ Mercedes-ը վարել է 48-ամյա տղամարդ։ Վարորդը ձերբակալվել է։ Իրավապահ մարմինների նախնական եզրակացությունների համաձայն՝ վրաերթի ենթարկվածների թվում են վարորդի 38-ամյա կինը և նրանց 5-ամյա դուստրը։ Ոստիկանությունը […] ...

BACK_TO_TOP