Զոհրաբ Մնացականյանն ուղերձ է հղել Փախստականների միջազգային օրվա կապակցությամբ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
08 06 2025
  • $
    383.46
  • RUBLE
    4.83
  • 438.06
WEATHER
+14.09 oC

Զոհրաբ Մնացականյանն ուղերձ է հղել Փախստականների միջազգային օրվա կապակցությամբ

14:28 20.06.2020

ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանն ուղերձ է հղել Փախստականների համաշխարհային օրվա կապակցությամբ, որը ներկայացնում ենք ստորև.

«Այսօր մենք նշում ենք Փախստականների համաշխարհային օրը

Միլիոնավոր մարդիկ աշխարհում շարունակում են առերեսվել հուսահատությանը և պայքարել իրենց կյանքերի, ընտանիքների, երեխաների փրկության համար, հարկադրաբար լքել իրենց տներն ու համայնքները, լքել իրենց հայրենիքը և ապաստան գտնել օտար հողում: Աշխարհահռչակ ֆրանսիահայ և համաշխարհային հումանիստ Շարլ Ազնավուրը մեկ անգամ հիշարժան դիտարկում է արել.

«Այն ամենը, ինչը կատարվում է փախստականների հետ, շատ խորն ազդեցություն է թողել ինձ վրա, ես պատկերացնում եմ իմ ծնողներին այդ իրավիճակում, երբ նրանք լքեցին իրենց տունը և եկան Ֆրանսիա։ Ահա թե ինչու ես միշտ կլինեմ այն մարդկանց կողքին, ովքեր թակում են դռները, այլ ոչ թե նրանց, ովքեր փակում են դրանք

Յուրաքանչյուր փախստականի պատմություն հուսահատության և տառապանքի, հաճախ՝ օտարման, պաշտպանության և մարդկային արժանապատվության մերժման պատմություն է։ Այսօր մենք վերահաստատում ենք մեր համերաշխությունը մարդածին կամ բնածին աղետների բոլոր տուժածներին, պատվում ենք նրանց խիզախությունն ու տոկունությունը, աջակցում նրանց հույսին։ Մենք միասին հարգանքի տուրք ենք մատուցում բոլոր նրանց, ովքեր իրենց օգնության ձեռքն են մեկնում փախստականներին՝ ընդունելով իրենց համայնքներում։ Մենք նաև վերահաստատում ենք մեր հանձնառությունը 1951 Փախստականների կարգավիճակի մասին կոնվենցիային

Հայաստանը հյուրընկալում է նշանակալի մեծ թվով փախստականների և ապահովում նրանց հասանելիությունը այն քաղաքացիական, քաղաքական, տնտեսական և մշակութային իրավունքներին, որոնցից օգտվում են իր քաղաքացիները: Աշխարհում կան բազմաթիվ շարունակվող հակամարտություններ, որոնք գլոբալ հարկադիր տեղահանումների աճի հիմնական պատճառ են: Սիրիայում հակամարտության արդյունքում մոտ 22.000 տեղահանված անձ ապաստան է գտել Հայաստանում։ Տեղահանության այս նոր ալիքը համալրում է այն բոլոր նմանատիպ մարտահրավերները, որոնց Հայաստանն արդեն առերեսվել էր Ադրբեջանից հարյուր հազարավոր և ոչ այդքան վաղ անցյալում Իրաքից հազարավոր տեղահանված փախստականներին ընդունելու և ինտեգրելու գործընթացում։ Գլոբալ անապահովությունը, տարբեր, ներառյալ հարևան տարածաշրջաններում անկայունությունը, չլուծված հակամարտությունները հանդիսանում են հիմնական մտահոգության առիթը՝ ներառյալ փախստականների խորացող խնդիրների համատեքստում։

Հաշվի առնելով վերոնշյալը՝ ցանկանում եմ ընդգծել երկու կարևոր կետ։ Առաջինը վերաբերում է միջազգային համերաշխության սկզբունքին, որը ամրագրված է նաև 1951թ.-ի՝ Փախստականների մասին կոնվենցիայի նախաբանում՝ վերստին հիշեցնելով, որ ապաստարանի տրամադրումը կարող է անհարկի ծանր բեռ լինել որոշակի երկրների համար, և որ այս խնդրի լուծումը չի կարող հաջողությամբ պսակվել առանց միջազգային համագործակցության։

Այս առնչությամբ կարևոր է ամրապնդել մեր հանձնառությունն արդյունավետ բազմակողմանիությանը և մեր համաշխարհային ամուր աջակցությունը ՄԱԿ-ի Փախստականների հարցերով բարձր հանձնակատարի գրասենյակին: ՄԱՓԳՀ-ի հայաստանյան գրասենյակը Հայաստանի կայուն գործընկերն է, ինչն արժանի է բարձր գնահատանքի և հարգանքի: Գերագույն հանձնակատարի ղեկավարույամբ գրասենյակն այս տարիների ընթացքում սահմանել է Հայաստանում օգնության և համագործակցության ամուր նշաձող՝ հասցեագրելու փախստականների և տեղահանվածների ծանր կացությունը: Այս համագործակցությունը շարունակվելու է: Մարդասիրական մարտահրավերների և, մասնավորապես, փախստականների ծանր կացության հարցերի արդյունավետորեն հասցեագրմանն ուղղված միջազգային համագործակցությունը չպետք է ունենա սահմաններ և պետք է լինի իսկապես ընդգրկուն: ՄԱՓԳՀ-ն, ինչպես նաև այլ մասնագիտացված գրասենյակները, պետք է անխափան մուտք ունենան Արցախ, որպեսզի իրագործվի հանձնառությունը, որ որևէ մեկը չպետք է անտեսվի:

Երկրորդ, կոնվենցիայի համաձայն՝ հումանիտար ճգնաժամերի և փախստականների տառապանքների քաղաքականացման բացառումը շարունակում է մնալ հրամայական: Որևէ պարագայում չպետք է հանդուրժենք փախստականների և տեղահանված անձանց  հարցերի վերածումը քաղաքական նպատակներին ծառայող գործիքի, ինչպիսին էլ որ  լինեն այդ նպատակները: Երկարաժամկետ լուծումները պետք է ձևակերպվեն որպես խիստ հումանիտար խնդիրներ և մնան որպես այդպիսին: Այս ուղերձը հատկապես կարևոր է այսօր, երբ աշխարհը առերեսվում է COVID-19 համավարակին։

Հայաստանի կառավարությունը մեծապես գիտակցում է փախստականների և տեղահանված անձանց արժեքն ու ներուժը, նրանց ինտեգրման ուժը և ներդրումը մեր հասարակական կյանքի բոլոր ոլորտներում: Տեղական ինտեգրման գործընթացում Հայաստանի փախստականները ի ցույց են դրել ինքնավստահության և առաջընթացի բացառիկ կարողություններ։ Որպես ներկա մարտահրավերներին առնչվող մեկ օրինակ՝ մեր հայրենակցիները՝ սիրիահայ կանայք, արտադրում են դիմակներ և օգնում Կառավարությանը պայքարել COVID-19 դեմ։

Հայաստանը հաստատակամորեն աջակցում է ՄԱԿ-ի Փախստականների համաշխարհային պայմանագրին։ Առանձնահատուկ կարևորելով ներառականությունը, խնդիրների բազմաշերտ շրջանակը, մարդասիրական ոլորտում համագործակցային քայլերի ճկունությունը և որևէ մեկին չանտեսելու աներեր վճռականությունը՝ պայմանագիրը հանդիսանում է գլոբալ համագործակցության արժեքավոր և խիստ արդիական հիմք։

Մոտ մեկ դար առաջ դանիացի միսիոներ Կարեն Եպպեն իրականացնում էր Ազգերի Լիգայի օրակարգում Հայոց ցեղասպանությունը վերապրած փախստականներին տնտեսական աջակցություն ցուցաբերելու վերաբերյալ արշավ։ Ոմանք կարծում էին, որ դրա օգուտը շատ քիչ էր։ Կարեն Եպպեն շատ կարճ, այնուամենայնիվ, շատ համոզիչ պատասխան տվեց։ Նա ասաց. «Այո, մի փոքրիկ լույս է սա, բայց գիշերն այնքան խավար է»։

Շնորհակալություն»:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

22:00 07.06.2025

SHANTNEWS

Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Audi»-ն և «BMW»-ն

21:56 07.06.2025

Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Audi»-ն և «BMW»-ն

Հունիսի 7-ին, ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 13։30-ի սահմաններում Երևան-Գյումրի-Բավրա M1 ավտոճանապարհի 110 կմ հատվածում բախվել են Վրաստանի քաղաքացի 40-ամյա Վիլեն Վարդապետյանի վարած «Audi» մակնիշի և Շիրակի մարզի բնակիչ 38-ամյա Սամվել Գոմցյանի վարած «BMW» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով Ս․ Գոմցյանը և ուղևոր, Շիրակի մարզի բնակիչ 35-ամյա Ամալյա Մուրադյանը մարմնական […] ...

Շաքիի ջրվեժի հմայքը. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

21:46 07.06.2025

Շաքիի ջրվեժի հմայքը. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է, որ տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ այցելել է Շաքիի ջրվեժ: «Շաքիի ջրվեժի հմայքը»- գրել է Փաշինյանը: Մանրամասները՝ տեսանյութում: ...

Focus. Գերմանիայում մեքենան մխրճվել է մարդկանց խմբի մեջ

21:37 07.06.2025

Focus. Գերմանիայում մեքենան մխրճվել է մարդկանց խմբի մեջ

Գերմանիայի հարավում գտնվող Պասաու քաղաքում (Բավարիայի դաշնային երկրամաս) մեքենան մխրճվել է մարդկանց ամբոխի մեջ, ոստիկանությունը չի բացառում դիտավորյալ բախման հնարավորությունը։ Այս մասին հաղորդում է Focus Online պորտալը: Հաղորդվում է, որ Mercedes-ը վարել է 48-ամյա տղամարդ։ Վարորդը ձերբակալվել է։ Իրավապահ մարմինների նախնական եզրակացությունների համաձայն՝ վրաերթի ենթարկվածների թվում են վարորդի 38-ամյա կինը և նրանց 5-ամյա դուստրը։ Ոստիկանությունը […] ...

Նախագահի հրամանագրերով դատավորներ են նշանակվել

21:28 07.06.2025

Նախագահի հրամանագրերով դատավորներ են նշանակվել

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագիր է ստորագրել, ըստ որի՝ Ռուզաննա Ամիրջանյանը նշանակվել է Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր: «Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2025 թվականի հունիսի 2-ի ԲԴԽ-37-Ո-74 որոշմամբ ներկայացված առաջարկությունը. Ռուզաննա Ամիրջանյանին նշանակել Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի […] ...

Երևանում 38-ամյա վարորդը ոչ սթափ վիճակում «Neta» մակնիշի ավտոմեքենայով գլխիվայր հայտնվել է փոսում

21:16 07.06.2025

Երևանում 38-ամյա վարորդը ոչ սթափ վիճակում «Neta» մակնիշի ավտոմեքենայով գլխիվայր հայտնվել է փոսում

Հունիսի 7-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 03:30-ի սահմաններում Երևանի բնակիչ 38-ամյա Մինաս Մ.-ն իր վարած «Neta» մակնիշի ավտոմեքենայով, որի վրա եղել են տրանզիտ համարանիշներ, Հյուսիս-հարավ նոր կառուցվող ճանապարհի Բաբաջանյան փողոցի չգործող հատվածից «Արմենիկում» կլինիկական կենտրոնի մոտ դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել փոսում: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վարորդ Մինաս Մ.-ն […] ...

BACK_TO_TOP