Ի՞նչ է կատարվել ու կատարվում Երևանի կենդանաբանական այգում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+40.09 oC

Ի՞նչ է կատարվել ու կատարվում Երևանի կենդանաբանական այգում

19:26 14.06.2018

Այսօր մամուլում տեղեկություն տարածվեց, որ Երևանի կենդանաբանական այգում վերջին մի քանի ամիսներին երկու տասնյակից ավելի կենդանիներ, այդ թվում՝ բացառիկ կենդանատեսակներ են սատկել հիվանդության պատճառով, սակայն այդ փաստն այգու տնօրինությունը թաքցրել է։

SHANTNEWS.am-ն այսօր եղել է կենդանաբանական այգում և պարզաբանումներ ստացել Երևանի կենդանաբանական այգու միջազգային կապերի պատասխանատու Արևիկ Մկրտչյանից: Կենդանաբանական այգում չեն հերքել, որ կենդանիների անկման դեպքեր եղել են, բայց ընդգծել են, որ դրանք գրանցվել  են միայն հունվար-փետրվար ամիսներին: Խոսքը տուբերկուլյոզ հիվանդության մասին է:

«Ուխտայծ, Դավթի եղջերու, կխտար և կամերունյան այծ: Սմբակավորների շրջանում շատ ավելի խնդրահարույց է այդ հիվանդությունը»,- ասել է Արևիկ Մկրտչյանը՝ ցուցադրելով կենդանիների դիահերձման արձանագրությունները:

Ըստ Արևիկ Մկրտչյանի՝ կատարվածը գաղտնի պահելու մասին խոսք լինել չի կարող, քանի որ իրենք հայտարարություն են տարածել վարակի վերաբերյալ, ավելի քան 10 օր կենդանաբանական այգին չի գործել: Հարցին՝ հնարավո՞ր չէր խուսափել հիվանդությունից, Արևիկ Մկրտչյանն այսպիսի պատասխան է տվել.

«Մենք դժվարանում ենք ասել, թե ինչպես է հայտնվել այդ հարցուցիչը կենդանաբանական այգում, որովհետև դրա ստուգման մեթոդը գոյություն չունի: Մենք Հայաստանում նույնիսկ չունենք այն գործիքակազմը, որով կարող ենք հասկանալ այդ հարուցիչի ենթատեսակը որն է՝ մարդո՞ւց է անցել կենդանուն, թե՞ հակառակը: Վակցինա էլ գոյություն չունի»:

Տուբերկուլյոզով ախտահարված կենդանիների անկման առաջին դեպքը գրանցվել է կխտարի մոտ, ապա անկում են ապրել լամաները: Սմբակավորների դասին պատկանող որոշ կենդանիներ էլ քնեցվել են:

«Ուզենք, թե չուզենք, պետք է վերացնենք կենդանիներին, որպեսզի վարակը չտարածվի, սա պահանջում է նաև Կենդանաբանական այգիների միջազգային ասոցիացիան»,- ասել է Երևանի կենդանաբանական այգու միջազգային կապերի պատասխանատուն:

Կենդանաբանական այգում նաև հերքել են լուրերը, թե վտանգը դեռևս անցած չէ ու անկման դեպքերը շարունակվում են, վստահեցրել են, որ ամեն երկուշաբթի սանիտարական, ախտահանման աշխատանքներ են իրականացվում, իսկ հիվանդ կենդանիները ոչնչացվել են այրման միջոցով, որպեսզի հետագայում պատճառ չդառնան վարակի տարածման:

Հարցին՝ ինչպե՞ս կարող են ապացուցել, որ կենդանիները քնեցվել են, այրվել, այլ ոչ թե վաճառվել, Երևանի կենդանաբանական այգում պատասխանել են՝ փաստաթղթեր ներկայացնելով:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Արոնյանը պարտվել է Նակամուրային․ Esports World Cup 2025

17:35 02.08.2025

Արոնյանը պարտվել է Նակամուրային․ Esports World Cup 2025

Շախմատի տղամարդկանց Հայաստանի հավաքականի նախկին առաջատար Լևոն Արոնյանը Ռիադում անցկացվող Esports World Cup 2025 մրցաշարի քառորդ եզրափակչում պարտվել է Հիկարու Նակամուրային: ԱՄՆ-ի երկու ներկայացուցիչներն անցկացրել են չորս պարտիա, ճապոնացին հաղթել է 2,5-1,5 հաշվով: Նակամուրան կիսաեզրափակչում կհանդիպի ՖԻԴԵ-ի առաջին համար, նորվեգացի Մագնուս Կառլսենի հետ, որը քառորդ եզրափակչում 2,5-0,5 հաշվով հաղթել է հնդիկ Նիհալ Սարինին: ...

Մոդին սպառնացել է Պակիստանին հրթիռային հարվածներով նոր ահաբեկչական հարձակման դեպքում

17:29 02.08.2025

Մոդին սպառնացել է Պակիստանին հրթիռային հարվածներով նոր ահաբեկչական հարձակման դեպքում

Հնդկաստանի վրա Պակիստանից ցանկացած նոր ահաբեկչական հարձակում կպատասխանվի վճռականորեն՝ օգտագործելով BrahMos թևավոր հրթիռները, որոնք արտադրվում են ռուս-հնդկական համատեղ ձեռնարկության կողմից, հայտարարել է Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին։ «Եթե Պակիստանը կրկին մեղք գործի, Ուտար Պրադեշում արտադրված հրթիռները կոչնչացնեն ահաբեկիչներին»,-ասել է Մոդին՝ ելույթ ունենալով Վարանասիում: Հնդկաստանի վարչապետը նաև նշել է, որ համաշխարհային հանրությունն արդեն տեսել է հնդկական պաշտպանական […] ...

Գազայի առողջապահության նախարարությունը հայտնել է 24 ժամվա ընթացքում 98 պաղեստինցու մահվան մասին

17:20 02.08.2025

Գազայի առողջապահության նախարարությունը հայտնել է 24 ժամվա ընթացքում 98 պաղեստինցու մահվան մասին

Գազայի հատվածում Իսրայելի կողմից վերջին 24 ժամվա ընթացքում ձեռնարկված գործողությունների հետևանքով զոհվել է առնվազն 98 մարդ, վիրավորվել՝ ավելի քան 1000-ը, հայտնել է անկլավի առողջապահության նախարարությունը իր պաշտոնական Telegram ալիքում։ «Վերջին 24 ժամվա ընթացքում Գազայի հատվածի հիվանդանոցներ են տեղափոխվել 98 զոհված (այդ թվում՝ 15-ը, որոնք հանվել են փլատակներից) և 1079 վիրավոր»,-ասվում է տեքստում։ Այսպիսով, 2023 թվականի […] ...

Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն

17:10 02.08.2025

Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 4-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11:00-17:00 Սարի Թաղ 2-6 փողոցներ մասնակի և հարակից ոչ բնակիչ- բաժանորդներ, Լեոյի փ. 50-103 առանձնատներ մասնակի, Երևանցու փ. 5-48 առանձնատներ մասնակի, Կոնդ թաղամաս 91-253 առանձնատներ մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, […] ...

«Գալաթասարայը» խոշոր գումարով ձեռք է բերել Օսիմհենի տրանսֆերային իրավունքը

17:00 02.08.2025

«Գալաթասարայը» խոշոր գումարով ձեռք է բերել Օսիմհենի տրանսֆերային իրավունքը

Թուրքիայի չեմպիոն «Գալաթասարայն» իտալական «Նապոլիից» ձեռք է բերել Նիգերիայի հավաքականի հարձակվող Վիկտոր Օսիմհենի տրանսֆերային իրավունքը։ Այս մասին հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը: Ստամբուլը ներկայացնող ակումբն Իտալիայի չեմպիոնին 26-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի համար 75 միլիոն եվրո է վճարել: Կողմերը չորս տարվա պայմանագիր են համաձայնեցրել: Օսիմհենը նախորդ մրցաշրջանը վարձավճարով էր անցկացրել «Գալաթասարայում»: ...

Իրանի նախագահը երկօրյա այցով մեկնել է Պակիստան

16:51 02.08.2025

Իրանի նախագահը երկօրյա այցով մեկնել է Պակիստան

Պակիստանի վարչապետի պաշտոնական հրավերով Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը երկօրյա այցով մեկնել է Պակիստան: Ինչպես հայտնում է IRNA գործակալությունը, Փեզեշքիանը հանդիպումներ կունենա Պակիստանի վարչապետի, նախագահի, ինչպես նաև Ազգային ժողովի և Սենատի ղեկավարների հետ։ Այցի ընթացքում երկու երկրի պաշտոնյաները կստորագրեն մի շարք կարևոր համագործակցության փաստաթղթեր: ...

BACK_TO_TOP