22:07 21.06.2020
136 ձայնով խորհրդարանը ընտրական համակարգի փոփոխման նպատակով պատրաստված սահմանադրական փոփոխությունները ընդունել է առաջին ընթերցմամբ: Փոփոխություններին դեմ է քվեարկել հինգ պատգամավոր: Քվեարկությանը գրանցվել է 142 պատգամավոր: Այս մասին հաղորդում է 1tv.ge-ն։
Այսօրվա քվերակությանը մասնակցել են անկախ պատգամավորները և ընդիմադիր խմբակցությունները, բացառությամբ «ազգային շարժում» խմբակցությանը:
Սահմանադրական նախագծի նախատեսմամբ՝ 2020 թվականի խորհրդարանական ընտրությունները կանցկացվեն խառը համակարգով՝ խորհրդարանում կընտրվի 120 անդամ համամասնական և 30 անդամ՝ մեծամասնական ընտրական համակարգով:
Փոփոխություններով կսահմանվի, որ համամասնական ընտրությունները անց են կացվելու մեկ տոկոսանոց պատնեշի պայմաններում և ընտրական միավորումների պատնեշը կսահմանվի մեկ տոկոսով և միավորում մտնող կուսակցությունների արտադրյալով:
Նախագծով՝ չբախշված մանդատները, նմանի առկայության դեպքում, հավասարապես բաժանվելու են ամենից շատ տեղ ունեցող կուսակցության և ընտրական միավորման վրա: Նախագծով նախատեսվում է նաև այսպես կոչված փականը:
Միևնույն ժամանակ, պետք է բացառվի 40 տոկոսից պակաս աջակցություն ստացող կուսակցության կամ ընտրական միավորման կողմից, խորհրդարանական մեծամասնություն ձեռք բերելը և կառավարության անկախ ձևավորելը:
Օրինագիծը սահմանում է 30 մանդատից բաղկացած մեծամասնական ընտրատարածքի սահմաններն այժմ գործող վարչական սահմաները հաշվի առնելով: Նախագծի համաձայն, 2020 թվականի ընտրություններին մասնակցելու իրավունք ունի կուսակցությունը, որի աջակցությունը հաստատված կլինի 5000 ընտրողից ոչ պակաս ստորագրությամբ:
Բացի այդ, ըստ փոփոխության, 5000 ստորագրություն ներկայացնելու պարտականությունից ազատվում են բոլոր որակավորված կուսակցությունները, բոլոր կուսակցությունները, որոնք անկախ կամ բլոկով մասնակցում էին խորհրդարանի կամ տեղի ինքնակառավարման վերջին ընտրություններին և համամասնական կարգով ստացել են առնվազն 15 000 ձայն:
21:56 07.06.2025
Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Audi»-ն և «BMW»-նՀունիսի 7-ին, ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 13։30-ի սահմաններում Երևան-Գյումրի-Բավրա M1 ավտոճանապարհի 110 կմ հատվածում բախվել են Վրաստանի քաղաքացի 40-ամյա Վիլեն Վարդապետյանի վարած «Audi» մակնիշի և Շիրակի մարզի բնակիչ 38-ամյա Սամվել Գոմցյանի վարած «BMW» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով Ս․ Գոմցյանը և ուղևոր, Շիրակի մարզի բնակիչ 35-ամյա Ամալյա Մուրադյանը մարմնական […] ...
21:46 07.06.2025
Շաքիի ջրվեժի հմայքը. Փաշինյանը տեսանյութ է հրապարակելՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է, որ տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ այցելել է Շաքիի ջրվեժ: «Շաքիի ջրվեժի հմայքը»- գրել է Փաշինյանը: Մանրամասները՝ տեսանյութում: ...
21:37 07.06.2025
Focus. Գերմանիայում մեքենան մխրճվել է մարդկանց խմբի մեջԳերմանիայի հարավում գտնվող Պասաու քաղաքում (Բավարիայի դաշնային երկրամաս) մեքենան մխրճվել է մարդկանց ամբոխի մեջ, ոստիկանությունը չի բացառում դիտավորյալ բախման հնարավորությունը։ Այս մասին հաղորդում է Focus Online պորտալը: Հաղորդվում է, որ Mercedes-ը վարել է 48-ամյա տղամարդ։ Վարորդը ձերբակալվել է։ Իրավապահ մարմինների նախնական եզրակացությունների համաձայն՝ վրաերթի ենթարկվածների թվում են վարորդի 38-ամյա կինը և նրանց 5-ամյա դուստրը։ Ոստիկանությունը […] ...
21:28 07.06.2025
Նախագահի հրամանագրերով դատավորներ են նշանակվելՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագիր է ստորագրել, ըստ որի՝ Ռուզաննա Ամիրջանյանը նշանակվել է Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր: «Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2025 թվականի հունիսի 2-ի ԲԴԽ-37-Ո-74 որոշմամբ ներկայացված առաջարկությունը. Ռուզաննա Ամիրջանյանին նշանակել Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի […] ...
21:16 07.06.2025
Երևանում 38-ամյա վարորդը ոչ սթափ վիճակում «Neta» մակնիշի ավտոմեքենայով գլխիվայր հայտնվել է փոսումՀունիսի 7-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 03:30-ի սահմաններում Երևանի բնակիչ 38-ամյա Մինաս Մ.-ն իր վարած «Neta» մակնիշի ավտոմեքենայով, որի վրա եղել են տրանզիտ համարանիշներ, Հյուսիս-հարավ նոր կառուցվող ճանապարհի Բաբաջանյան փողոցի չգործող հատվածից «Արմենիկում» կլինիկական կենտրոնի մոտ դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել փոսում: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վարորդ Մինաս Մ.-ն […] ...