13:08 22.06.2020
«Էն տեքստը, որը պիտի քննարկվի այսօր, մենք նոր ենք ծանոթացել և ծանոթացել ենք ոչ թե պաշտոնական կայքէջից, այլ լրատվամիջոցներից, որը մեկ անգամ ևս փաստում է, որ Մայր օրենքի փոփոխություններին պատգամավորները չեն կարողանում ծանոթանալ: Էս հրատապությունը փաստում է ոչ այնքան ազնիվ վարքագծի մասին»,- խոսելով այսօր նախատեսվող ԱԺ արտահերթ նիստի մասին, որի ժամանակ քննարկվելու են սահմանադրական փոփոխությունները, ասել է ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Տարոն Սիմոնյանը:
Նա նշել է, որ երկու ուղղությամբ են ընթանալու սահմանադրական բարեփոխումների շուրջ քննարկումները: Նախ՝ պետք է դադարեցվեն 12 տարի պաշտոնավարած դատավորների լիազորությունները, և ՍԴ նախագահը այլևս չպետք է պաշտոնավարի: Նոր ընթացակարգով պետք է ընտրվի նախագահ: Նաև հիշեցրել է, որ կառավարությունը, ի դեմս արդարադատության նախարարի, դիմել է Վենետիկի հանձնաժողով՝ խորհրդատվական կարծիք ստանալու, սակայն չեն սպասել այդ կարծիքին, և պատգամավորներով նախաձեռնել են այս փոփոխությունը, ինչը ևս անտրամաբանական է, կարծում է Սիմոնյանը:
«Չի կարելի միջազգային կազմակերպությանը ինչ-որ բան հայցել և չսպասելով պատասխանին՝ այդ գործընթացները կազմակերպել»,- նշել է պատգամավորը:
«Վենետիկի հանձնաժողովի կարծիքը մինչ այժմ իրենց կայքում չի հրապարակվել, և ինձ համար առնվազն տարակուսելի է, թե ինչպես են տարբեր հատվածներ այդ կարծիքից հայտնվում այն մարդկանց մոտ, ովքեր որևէ կարգավիճակ չունեն:
Վերջնական կարծիքը կհրապարակվի, բոլորս կծանոթանանք, բայց մինչ այդ կարծիքը հրապարակելը հանձնաժողովը որոշակի գործընթաց է վարում կողմերի հետ: Էս փուլում ասեմ, որ հանձնաժողովը մեզ շատ է օգնել գտնելու էն նախագծի տարբերակը, որը քննարկվելու է նիստում»,- արձագանքել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սուրեն Գրիգորյանը:
20:15 08.05.2025
Կարդինալներն ընտրել են Հռոմի նոր պապինԿոնկլավին մասնակցող կարդինալները ընտրեցին Հռոմի կաթոլիկ եկեղեցու նոր ղեկավար։ Վատիկանի Սիքստինյան կապելլայի վրա տեղադրված ծխնելույզից սպիտակ ծուխ է դուրս գալիս: Ընտրվելու համար 80 տարեկանից փոքր 133 մասնակիցներից մեկը պետք է ստանար ձայների երկու երրորդը (89 ձայն): Թե ով է դարձել 267-րդ պապը, շուտով հայտնի կդառնա, երբ ընտրվածը, սպիտակ պապական զգեստ հագնելով, կհայտնվի Սուրբ Պետրոսի տաճարի […] ...
19:53 08.05.2025
ԿԳՄՍ նախարարը պաշտոնական այցով կմեկնի ԷստոնիաՀայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը պաշտոնական այցով կգործուղվի Էստոնիայի Հանրապետություն (Տալլին): Նախարարը Տալլին կգործուղվի մայիսի 19-21-ը: ...
19:46 08.05.2025
Ոստիկանական համակարգ ընդունվելու տարիքային վերին շեմը կհանվի. գործադիրի որոշումներըՈստիկանական համակարգ մուտք գործելու համար տարիքային վերին շեմը՝ 35 տարեկանը, կհանվի: Նախատեսվում է մինչև սեպտեմբերի 1-ը թվայնացնել տրանսպորտային միջոցի գրավոր գործարքի կատարումը: Խոշոր եղջերավոր կենդանու սպանդի համար պետությունը սպանդանոցին կսուբսիդավորի 10,000 դրամի չափով: Որոշումները կայացվել են Կառավարության այսօրվա նիստում: Մանրամասները՝ ռեպորտաժում: ...
19:32 08.05.2025
Դեվիդ Բեքհեմն ու Գարի Նևիլն անգլիական ակումբ են գնելՖուտբոլային «Սալֆորդ Սիթի» ակումբը պաշտոնապես հայտարարել է սեփականատերերի փոփոխության մասին: Ակումբի նոր ղեկավար կոնսորցիումը ներառում է «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին խաղացողներ Դեվիդ Բեքհեմին և Գարի Նևիլին, ինչպես նաև ամերիկացի գործարար Դեքլան Քելլիին և լորդ Մերվին Դեյվիսին, որոնք կհանդիսանան ակումբի տնօրենների խորհրդի համանախագահներ: «Ես մեծացել եմ Սալֆորդում… Այս վայրը թողել է ջերմ հիշողություններ և կարևոր դեր է […] ...
19:17 08.05.2025
Արդարադատության նախարարը Սինգապուրում կմասնակցի վեճերի լուծման այլընտրանքային մեխանիզմների թեմայով միջոցառմանՀայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը կմեկնի Սինգապուրի Հանրապետություն՝ մասնակցելու «Վեճերի լուծման այլընտրանքային մեխանիզմներ և արդյունավետ դատական համակարգի լավագույն փորձ» խորագրով բարձր մակարդակի միջոցառմանը: Արդարադատության նախարարը Սինգապուր կգործուղվի մայիսի 26-30-ը: ...