ԲՀԿ անդամները խոսել են այն մասին, թե ինչու չեն մասնակցում ՍԴ-ին վերաբերող քննարկմանը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
07 06 2025
  • $
    383.46
  • RUBLE
    4.83
  • 438.06
WEATHER
+18.09 oC

ԲՀԿ անդամները խոսել են այն մասին, թե ինչու չեն մասնակցում ՍԴ-ին վերաբերող քննարկմանը

13:50 22.06.2020

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամներ Միքայել Մելքումյանն ու Նաիրա Զոհրաբյանը, այսօր խորհրդարանում պատասխանելով լրագրողների հարցերին, ասել են, որ «սահմանադրական կարգի տապալում» են անվանում այն նախագիծը, որը ներկայացվել է խորհրդարանի քննարկմանը:

Վենետիկի հանձնաժողովի հրապարակած տեքստում ասվում է, որ պետք է ապահովել դատավորների անփոփոխելիություն, որը դատական իշխանության անկախության պայման է: Ինչի՞ համար են դիմում Վենետիկի հանձնաժողովին, եթե հանձնաժողովի երաշխավորությունները պետք է հաշվի չառնեն. հարց է հնչեցրել Միքայել Մելքումյանը:

«Իսկ մենք ի՞նչ ենք անում, ոչ մի անկախություն չի ապահովվում, ուզում են խամաճիկ դատական համակարգ ստանալ: Անցումային փուլ էր տվել Վենետիկի հանձնաժողովը: Մենք կունենանք անգործունակ ՍԴ, որովհետև եթե 3-ը դուրս են գալիս, 5 հոգով պետք է կայացնեն որոշում, 5-ը չեն ապահովելու, մենք սահմանադրական պատային իրավիճակ ենք ունենալու: «Բարգավաճ Հայաստանն» արձանագրում է, որ այն, ինչ կատարում է քաղաքական մեծամասնությունը, մեր երկիրը տանում է դեպի փակուղի»,- ասել է Միքայել Մելքումյանը՝ հավելելով, որ պատասխանատվության ինստիտուտ պետք է առաջանա:

Ինչ վերաբերում է նրան, որ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը չի մասնակցում ՍԴ հարցով քննարկմանն ու քվեարկությանը, Նաիրա Զոհրաբյանն ասել է.

«Ինչպես հասկացաք, այլևս անիմաստ է, եթե իրենք ստանում են քաղաքական հրահանգ, ապա կյանի գնով դա կատարում են, ինչպես ստացան քաղաքական հրահանգ՝ մեկ մարդու նման կողմ քվեարկել Գագիկ Ծառուկյանի՝ պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու և քրեական գործ հարուցելու դատախազի որևէ իրավական հիմնավորումից զուրկ միջնորդությանը: Անհոգ եղեք, մենք ունենք բավականաչափ հարթակներ՝ մեր տեսակետները, մեր դիրքորոշումները  յուրաքանչյուր պահ ներկայացնելու համար»:

Միքայել Մելքումյանը հավելել է, որ քաղաքական բանավեճ գոյություն չունի, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ձայները բավարար չեն ՍԴ դիմելու համար, «Լուսավոր Հայաստան» խմբակցության գործընկերների հետ դեռ քննարկում չեն արել այդ հարցով, չեն բացառում, որ որևէ պատեհ պահի դա կանեն:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

22:00 07.06.2025

SHANTNEWS

Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Audi»-ն և «BMW»-ն

21:56 07.06.2025

Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Audi»-ն և «BMW»-ն

Հունիսի 7-ին, ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 13։30-ի սահմաններում Երևան-Գյումրի-Բավրա M1 ավտոճանապարհի 110 կմ հատվածում բախվել են Վրաստանի քաղաքացի 40-ամյա Վիլեն Վարդապետյանի վարած «Audi» մակնիշի և Շիրակի մարզի բնակիչ 38-ամյա Սամվել Գոմցյանի վարած «BMW» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով Ս․ Գոմցյանը և ուղևոր, Շիրակի մարզի բնակիչ 35-ամյա Ամալյա Մուրադյանը մարմնական […] ...

Շաքիի ջրվեժի հմայքը. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

21:46 07.06.2025

Շաքիի ջրվեժի հմայքը. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է, որ տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ այցելել է Շաքիի ջրվեժ: «Շաքիի ջրվեժի հմայքը»- գրել է Փաշինյանը: Մանրամասները՝ տեսանյութում: ...

Focus. Գերմանիայում մեքենան մխրճվել է մարդկանց խմբի մեջ

21:37 07.06.2025

Focus. Գերմանիայում մեքենան մխրճվել է մարդկանց խմբի մեջ

Գերմանիայի հարավում գտնվող Պասաու քաղաքում (Բավարիայի դաշնային երկրամաս) մեքենան մխրճվել է մարդկանց ամբոխի մեջ, ոստիկանությունը չի բացառում դիտավորյալ բախման հնարավորությունը։ Այս մասին հաղորդում է Focus Online պորտալը: Հաղորդվում է, որ Mercedes-ը վարել է 48-ամյա տղամարդ։ Վարորդը ձերբակալվել է։ Իրավապահ մարմինների նախնական եզրակացությունների համաձայն՝ վրաերթի ենթարկվածների թվում են վարորդի 38-ամյա կինը և նրանց 5-ամյա դուստրը։ Ոստիկանությունը […] ...

Նախագահի հրամանագրերով դատավորներ են նշանակվել

21:28 07.06.2025

Նախագահի հրամանագրերով դատավորներ են նշանակվել

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագիր է ստորագրել, ըստ որի՝ Ռուզաննա Ամիրջանյանը նշանակվել է Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր: «Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2025 թվականի հունիսի 2-ի ԲԴԽ-37-Ո-74 որոշմամբ ներկայացված առաջարկությունը. Ռուզաննա Ամիրջանյանին նշանակել Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի […] ...

Երևանում 38-ամյա վարորդը ոչ սթափ վիճակում «Neta» մակնիշի ավտոմեքենայով գլխիվայր հայտնվել է փոսում

21:16 07.06.2025

Երևանում 38-ամյա վարորդը ոչ սթափ վիճակում «Neta» մակնիշի ավտոմեքենայով գլխիվայր հայտնվել է փոսում

Հունիսի 7-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 03:30-ի սահմաններում Երևանի բնակիչ 38-ամյա Մինաս Մ.-ն իր վարած «Neta» մակնիշի ավտոմեքենայով, որի վրա եղել են տրանզիտ համարանիշներ, Հյուսիս-հարավ նոր կառուցվող ճանապարհի Բաբաջանյան փողոցի չգործող հատվածից «Արմենիկում» կլինիկական կենտրոնի մոտ դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել փոսում: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վարորդ Մինաս Մ.-ն […] ...

BACK_TO_TOP