ԱԱՏՄ-ն խախտումներ է արձանագրել «Երևան Սիթի» սուպերմարկետներում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
07 06 2025
  • $
    383.46
  • RUBLE
    4.83
  • 438.06
WEATHER
+18.09 oC

ԱԱՏՄ-ն խախտումներ է արձանագրել «Երևան Սիթի» սուպերմարկետներում

17:07 22.06.2020

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի աշխատակիցներն այսօր ուժեղացված վերահսկողական աշխատանքները շարունակել են մայրաքաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում։ Միաժամանակ, համաժամանակյա անակնկալ ստուգայցեր են անցկացվել մայրաքաղաքի միանգամից 5 վարչական շրջանում՝ Կենտրոնում, Մալաթիա-Սեբաստիայում, Քանաքեռ-Զեյթունում, Էրեբունիում և Շենգավիթում գործող «Երևան Սիթի» սուպերմարկետներում՝ պարզելու՝ որքանով են պահպանվում ՀՀ պարետի սահմանած անվտանգության նորմերը։ Առևտրի այս կենտրոնների մի մասի վերաբերյալ ԱԱՏՄ-ն ահազանգեր է ստացել քաղաքացիներից նաև «թեժ գծով»։
Անակնկալ ստուգայցերը ցույց են տվել, որ պարետի որոշումներով սահմանված նորմերը թե՛ «Երևան Սիթի» սուպերմարկետների, թե՛ որոշ այլ տնտեսավարողների կողմից պահպանվում են ոչ լիարժեք. արձանագրվել են ջերմաչափման, ախտահանման աշխատանքների գրանցումների, ախտահանիչ լուծույթների կիրառման հետ կապված և մի շարք այլ խնդիրներ։

Խախտված են եղել ախտահանման ու ջերմաչափման գրանցամատյանները ճշգրտորեն լրացնելու պահանջները: Մասնավորապես, որոշ խանութներում չեն եղել գրառումներ ախտահանման աշխատանքների, ախտահանիչ լուծույթների պահաժամի վերաբերյալ։ Տեսանելի վայրում փակցված չեն եղել պարետի որոշմամբ սահմանված իրազեկման թերթիկները, վաճառքի տաղավարների մոտ բացակայել են գծանշումները։ Որոշ տնտեսավարողներ օգտագործել են ախտահանիչ լուծույթներ, որոնք չեն համապատասխանել համավարակի պայմաններում սահմանված պայմաններին։

Արձանագրված խախտումների հիմքով մի շարք տնտեսավարողների կասեցման միջնորդություններ կուղարկվեն պարետին։

Թեև վերջին օրերի մեծածավալ աշխատանքները վկայում են, որ տնտեսավարողներն առավել բարեխիղճ են դարձել, սակայն զուգահեռ, ցավոք արձանագրվում են նաև կրկնախախտման դեպքեր։

ԱԱՏՄ մասնագետները մշտադիտարկումները շարունակում են հանրապետությունում գործող տնտեսավարողների մոտ և խախտումների մասին արձանագրությունները ներկայացնում պարետատուն:

ԱԱՏՄ-ն հիշեցնում է՝ խստագույնս պետք է հետևել պարետի որոշմամբ սահմանված անվտանգության կանոններին։ Դրանց կատարման նկատմամբ վերահսկողությունը, մշտադիտարկումները շարունակական են:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

22:00 07.06.2025

SHANTNEWS

Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Audi»-ն և «BMW»-ն

21:56 07.06.2025

Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Audi»-ն և «BMW»-ն

Հունիսի 7-ին, ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 13։30-ի սահմաններում Երևան-Գյումրի-Բավրա M1 ավտոճանապարհի 110 կմ հատվածում բախվել են Վրաստանի քաղաքացի 40-ամյա Վիլեն Վարդապետյանի վարած «Audi» մակնիշի և Շիրակի մարզի բնակիչ 38-ամյա Սամվել Գոմցյանի վարած «BMW» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով Ս․ Գոմցյանը և ուղևոր, Շիրակի մարզի բնակիչ 35-ամյա Ամալյա Մուրադյանը մարմնական […] ...

Շաքիի ջրվեժի հմայքը. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

21:46 07.06.2025

Շաքիի ջրվեժի հմայքը. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է, որ տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ այցելել է Շաքիի ջրվեժ: «Շաքիի ջրվեժի հմայքը»- գրել է Փաշինյանը: Մանրամասները՝ տեսանյութում: ...

Focus. Գերմանիայում մեքենան մխրճվել է մարդկանց խմբի մեջ

21:37 07.06.2025

Focus. Գերմանիայում մեքենան մխրճվել է մարդկանց խմբի մեջ

Գերմանիայի հարավում գտնվող Պասաու քաղաքում (Բավարիայի դաշնային երկրամաս) մեքենան մխրճվել է մարդկանց ամբոխի մեջ, ոստիկանությունը չի բացառում դիտավորյալ բախման հնարավորությունը։ Այս մասին հաղորդում է Focus Online պորտալը: Հաղորդվում է, որ Mercedes-ը վարել է 48-ամյա տղամարդ։ Վարորդը ձերբակալվել է։ Իրավապահ մարմինների նախնական եզրակացությունների համաձայն՝ վրաերթի ենթարկվածների թվում են վարորդի 38-ամյա կինը և նրանց 5-ամյա դուստրը։ Ոստիկանությունը […] ...

Նախագահի հրամանագրերով դատավորներ են նշանակվել

21:28 07.06.2025

Նախագահի հրամանագրերով դատավորներ են նշանակվել

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագիր է ստորագրել, ըստ որի՝ Ռուզաննա Ամիրջանյանը նշանակվել է Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր: «Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2025 թվականի հունիսի 2-ի ԲԴԽ-37-Ո-74 որոշմամբ ներկայացված առաջարկությունը. Ռուզաննա Ամիրջանյանին նշանակել Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի […] ...

Երևանում 38-ամյա վարորդը ոչ սթափ վիճակում «Neta» մակնիշի ավտոմեքենայով գլխիվայր հայտնվել է փոսում

21:16 07.06.2025

Երևանում 38-ամյա վարորդը ոչ սթափ վիճակում «Neta» մակնիշի ավտոմեքենայով գլխիվայր հայտնվել է փոսում

Հունիսի 7-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 03:30-ի սահմաններում Երևանի բնակիչ 38-ամյա Մինաս Մ.-ն իր վարած «Neta» մակնիշի ավտոմեքենայով, որի վրա եղել են տրանզիտ համարանիշներ, Հյուսիս-հարավ նոր կառուցվող ճանապարհի Բաբաջանյան փողոցի չգործող հատվածից «Արմենիկում» կլինիկական կենտրոնի մոտ դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել փոսում: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վարորդ Մինաս Մ.-ն […] ...

BACK_TO_TOP