«ԽՍՀՄ-ի ստեղծման ժամանակ ամրագրվել է կազմից դուրս գալու իրավունքը, բայց ընթացակարգերի բացակայության պատճառով, հարց է ծագում այս կամ այն հանրապետության՝ Խորհրդային միություն մտնելու և ռուսական հսկայական ավանդական, պատմական տարածքներ ստանալուց հետո այդ տարածքներով հանդերձ միությունից դուրս գալու վերաբերյալ»,- նշել է Պուտինը, փոխանցում է Aliq.ge-ն:
Նրա խոսքերով՝ ԽՍՀՄ կազմից դուրս գալիս հանրապետությունները պետք է ետ վերադարձնեին տարածքները, այլ ոչ թե «իրենց հետ քարշ տային ռուս ժողովրդի նվերները»:
Ավելի ուշ Կրեմլի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ այսօր Ռուսաստանը ոչ մի տարածքային պահանջ չունի իր հարևաններից: