Սկզբունքորեն դեմ եմ այդ փողոցային, ֆեյսբուքային արդարադատությանը. Ռուբեն Վարդազարյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
07 06 2025
  • $
    383.46
  • RUBLE
    4.83
  • 438.06
WEATHER
+19.09 oC

Սկզբունքորեն դեմ եմ այդ փողոցային, ֆեյսբուքային արդարադատությանը. Ռուբեն Վարդազարյան

19:15 23.06.2020

Այսօր «Հեռանկար»-ի ձևաչափում ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանի հետ զրույցում Արամ Աբրահամյանը հետաքրքրվեց երկու դատավորների՝ Ռոբերտ Քոչարյանի գործով վճիռներ արձակած Ալեքսանդր Ազարյանի ու Դավիթ Գրիգորյանի նկատմամբ կարգապահական վարույթ ու քրեական հետապնդում իրականացնելու հարցով: Արդյո՞ք զուգադիպություն են հենց նրանց նկատմամբ իրականացվող այս գործընթացները, հետաքրքրվեց հաղորդավարը.

«Զուգադիպություն է, թե չէ, չեմ կարող պատասխանել, բայց ձեր բարձրացրած հարցերը քննության առարկա են դարձել. Դավիթ Գրիգորյանի մասով ԲԴԽ-ն թույլ է տվել քրեական հետապնդում իրականացնել, ինչ վերաբերում է դատավոր Ազարյանին, բացառապես իրավական դաշտում է քննվել, չենք փորձում քաղաքականացնել, նույնիսկ եթե փորձեր են արվում, կանխում ենք»,- պատասխանեց Վարդազարյանը:

Նա խոսեց նաև Վերաքննիչ դատարանի դատավոր Արսեն Նիկողոսյանի և դատավոր Ռոբերտ Պապոյանի նկատմամբ իրականացվող գործընթացների մասին:

«Արսեն Նիկողոսյան և Ռոբերտ Պապոյան, այն ինչ կատարվում է նրանց ընտանիքների շուրջ, պնդում եմ հայտարարությունը, որ արել եմ նախօրեին, խստորեն դատապարտում եմ ցանկացած միջնորդություն դատավորի անձնական կյանքին, այն սպառնալիքները, որ հնչեցվում են, դա ճանապարհ չէ, որով կարելի է ապահովել իրավական պետության կամ դատական իշխանության բնականոն ճանապարհը: Վերանանք երկու անձից, նուրբ թեմա է, որոշումները օրինական ուժի մեջ չեն մտել, հայտարարեց դատախազությունը, որ բողոքարկվելու է:

Իմ ասածը չի վերաբերում երկու գործին, հանրության ուշադրությունն եմ ուզում հրավիրել հանգամանքի վրա, որ մեծ քննադատության տեղիք են տալիս այն դատավորների որոշումները, որոնք հանրության ականջին հաճելի չեն, մեծ զանգվածներ չեն ցանկանում լսել նման որոշումները: ԲԴԽ-ն մեկ գործառույթ ունի՝ ապահովել դատավորների անկախությունը, սկզբունքորեն դեմ եմ այդ փողոցային, ֆեյսբուքային արդարադատությանը, դեմ եմ, որ արդարադատությունը պետք է տեղի ունենա այն հարթակներում, որտեղ ճղոցը, աղմուկը կամ հանրային դժգոհությունը ավելի շատ է»,- ասաց ԲԴԽ նախագահը:

Նա հավելեց, որ դատավորները պարտավոր են ղեկավարվել օրենքի գերակայության սկզբունքով:

«Սկզբունքորեն դեմ եմ, երբ դատավորին քննադատում են դատական ակտի համար՝ առանց այն կարդալու, տեսեք՝ ինչ է ստացվում՝ Արսեն Նիկողոսյանը հրապարակեց առանց դատական ակտը կարդալու, ամբողջ մամուլը ողողվեց սպառնալիքներով: Ես կողմնակից եմ առարկայական ու կառուցողական քննադատությանը»,- հավելեց Վարդազարյանը:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

22:00 07.06.2025

SHANTNEWS

Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Audi»-ն և «BMW»-ն

21:56 07.06.2025

Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Audi»-ն և «BMW»-ն

Հունիսի 7-ին, ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 13։30-ի սահմաններում Երևան-Գյումրի-Բավրա M1 ավտոճանապարհի 110 կմ հատվածում բախվել են Վրաստանի քաղաքացի 40-ամյա Վիլեն Վարդապետյանի վարած «Audi» մակնիշի և Շիրակի մարզի բնակիչ 38-ամյա Սամվել Գոմցյանի վարած «BMW» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով Ս․ Գոմցյանը և ուղևոր, Շիրակի մարզի բնակիչ 35-ամյա Ամալյա Մուրադյանը մարմնական […] ...

Շաքիի ջրվեժի հմայքը. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

21:46 07.06.2025

Շաքիի ջրվեժի հմայքը. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է, որ տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ այցելել է Շաքիի ջրվեժ: «Շաքիի ջրվեժի հմայքը»- գրել է Փաշինյանը: Մանրամասները՝ տեսանյութում: ...

Focus. Գերմանիայում մեքենան մխրճվել է մարդկանց խմբի մեջ

21:37 07.06.2025

Focus. Գերմանիայում մեքենան մխրճվել է մարդկանց խմբի մեջ

Գերմանիայի հարավում գտնվող Պասաու քաղաքում (Բավարիայի դաշնային երկրամաս) մեքենան մխրճվել է մարդկանց ամբոխի մեջ, ոստիկանությունը չի բացառում դիտավորյալ բախման հնարավորությունը։ Այս մասին հաղորդում է Focus Online պորտալը: Հաղորդվում է, որ Mercedes-ը վարել է 48-ամյա տղամարդ։ Վարորդը ձերբակալվել է։ Իրավապահ մարմինների նախնական եզրակացությունների համաձայն՝ վրաերթի ենթարկվածների թվում են վարորդի 38-ամյա կինը և նրանց 5-ամյա դուստրը։ Ոստիկանությունը […] ...

Նախագահի հրամանագրերով դատավորներ են նշանակվել

21:28 07.06.2025

Նախագահի հրամանագրերով դատավորներ են նշանակվել

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագիր է ստորագրել, ըստ որի՝ Ռուզաննա Ամիրջանյանը նշանակվել է Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր: «Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2025 թվականի հունիսի 2-ի ԲԴԽ-37-Ո-74 որոշմամբ ներկայացված առաջարկությունը. Ռուզաննա Ամիրջանյանին նշանակել Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի […] ...

Երևանում 38-ամյա վարորդը ոչ սթափ վիճակում «Neta» մակնիշի ավտոմեքենայով գլխիվայր հայտնվել է փոսում

21:16 07.06.2025

Երևանում 38-ամյա վարորդը ոչ սթափ վիճակում «Neta» մակնիշի ավտոմեքենայով գլխիվայր հայտնվել է փոսում

Հունիսի 7-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 03:30-ի սահմաններում Երևանի բնակիչ 38-ամյա Մինաս Մ.-ն իր վարած «Neta» մակնիշի ավտոմեքենայով, որի վրա եղել են տրանզիտ համարանիշներ, Հյուսիս-հարավ նոր կառուցվող ճանապարհի Բաբաջանյան փողոցի չգործող հատվածից «Արմենիկում» կլինիկական կենտրոնի մոտ դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել փոսում: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վարորդ Մինաս Մ.-ն […] ...

BACK_TO_TOP