21:58 23.06.2020
Շիրակի մարզի գյուղական բնակավայրերի անօթևան ընտանիքների բնակարանային խնդրի լուծման երկու տարբերակ է գործում։ Բնակարանների գնման վկայագիր ծրագրից բացի, այս տարի մարզի 8 գյուղերում նախատեսվում է 55 բնակարան կառուցել։
Շահառուներն այն ընտանիքներն են, որոնք հրաժարվել են վկայագիր ծրագրից։ Ջաջուռ գյուղում 21 անօթևան ընտանիքից միայն մեկն է բնակարանի կառուցման շահառու, մյուսներին տրամադրվել են վկայագրեր։ Վկայագիր ստացած ընտանիքներից 7-ը պատրաստվում է հրաժարվել վկայագրերից: Այս մասին հայտնում է SHANTNEWS.am -ի թղթակիցը:
Բնակարանի գնման վկայագրին համաձայնություն տվել են բոլորով, բայց վկայագիր ստանալուց 5 ամիս անց ընտանիքներից 7-ը բողոք է ներկայացնում, որ վկայագրի գնով տուն չեն գտնում անգամ գյուղում։
«Կորցրել եմ 3 սենյականոց բնակարան, հիմա ինձ փոխհատուցում են 2 սենյակ ու գումար 4 մլն 400 հազար դրամ, որով ես չեմ կարող գտնել բնակարան»,- ասել է վկայագրից հրաժարված անօթևաններից մեկը:
Տների շուկայական ու կադաստրային արժեքները անհամապատասխան են, գյուղում վաճառքի տներ գրեթե չկան։ Այս խնդիրները՝ ինչպես են հաղթահարել վկայագիր ստացած մյուս 13 ընտանիքները, համագյուղացիների պատմելով՝ մի մասը վաճառքում եղած տուն գտել է գյուղում, մյուսներն էլ այլ բնակավայրերում են տներ գնել։ Իսկ իրենք չեն պատրաստվում գյուղից գնալ, որտեղ տնտեսություն են ստեղծել:
«Մենք մեր տնտեսությունները, որ թողնենք գնանք, քաղաք ապրենք, բա ով պիտի տիրություն անի, գյուղացիները բոլորը եթե գնան քաղաք ապրին, ըբը քաղցին ինչղ պիտի ապրի»,- ասել է ջաջուռցի 80 տարեկան, կինն ով նույնպես հրաժարվում է ԲԳՎ-ից:
Ջաջուռցիների բողոքը միայն տրամադրած վկայագրի ու շուկայական գներից չէ։Բնակարանների գնման վկայագիր ծրագրի սահմանած չափորոշիչները նույն են ինչպես Գյումրիում, այնպես էլ գյուղերում: Բնակարան գնելուց հետո շահառուն պարտավորվում է ապամոնտաժել ժամանակավոր կացարանը՝ օժանդակ կառույցներով։ Այս պայմանին ջաջուռցիները չեն համաձայնում։ Ծրագրից օգտվող շահառուներին նախապես ներկայացվել են վկայագիր ծրագրի պահանջները, որոնց հետ համաձայն լինելու գրավոր ապացույցը կնքված պայմանագրերն են:
Գյուղական անօթևանության հարցի լուծման երկու տարբերակն էլ գյուղում քննարկվել է, բնակարանաշինությանը կողմ չեն եղել։ Ըստ բողոքավորների՝ այդ ժամանակ իրենց հաշվարկներում սխալվել են և մտածել են, որ Ջաջուռում էժան գնով տներ գտնելն ավելի հեշտ կլինի, քան կառուցելը: Ջաջուռցիների ներկայացրած պատճառաբանությունները լսել էր մարզպետը, ընտանիքները ժամանակ են խնդրել՝ դարձյալ քննարկելու ու կողմորոշվելու համար:
ԲԳՎ ծրագրի իրացման ժամկետը 6 ամիս է, շահառուները մեկ ամիս ունեն հստակեցենլու անելիքները, մինչ ժամկետի ավարտը վկայագիր վերադարձնելու իրավունքն ուժի մեջ է։ Նման դեպքերում այդ ընտանիքները կմնան հերթացուցակում, բայց անորոշ ժամկետով, մինչև նոր ծրագրի մեկնարկ։
12:11 03.08.2025
Մահացել է The Rolling Stones խմբի երաժիշտ Ֆլակո ԽիմենեսըԱմերիկացի կատարող և The Rolling Stones խմբի անդամ Լեոնարդո «Ֆլակո» Խիմենեսը մահացել է 87 տարեկան հասակում: Այս մասին հաղորդում է The National World-ը։ Հրապարակման մեջ նշվում է, որ երաժիշտը մահացել է հուլիսի 31-ին՝ ընտանիքի շրջապատում: Մահը վրա է հասել հոսպիտալացումից ընդամենը մի քանի ամիս անց։ Խիմենեսը «Ֆլակո» մականունը ստացել է իր նիհարության պատճառով: Իր կարիերայի […] ...
11:56 03.08.2025
Տեր Շտեգենն ակումբի լեգենդ է, և նրան պետք է հարգել․ Գավի«Բարսելոնայի» կիսապաշտպան Գավին RAC1-ի հետ զրույցում անդրադարձել է դարպասապահ և թիմի ավագ Մարկ-Անդրե տեր Շտեգենի շուրջ ստեղծված իրավիճակին: Գերմանացի դարպասապահը կորցրել է տեղը մեկնարկային կազմում, իսկ օրեր առաջ ենթարկվել է մեջքի վիրահատության, որի պատճառով բաց կթողնի 3-4 ամիս։ Ակումբի ղեկավարությունը դժգոհ է Տեր Շտեգենից և, ըստ լուրերի, ցանկանում է զրկել նրան ավագի թևկապից։ «Մարկը թիմի […] ...
11:42 03.08.2025
Հուլիս ամսին Գեղարքունիքի մարզում ծնվել է 115 երեխա2025 թվականի հուլիս ամսին Գեղարքունիքի մարզի ծննդօգնություն իրականացնող առողջապահական հիմնարկներում ծնվել է 115 երեխա, որից 68-ը՝ տղա, 47-ը՝ աղջիկ: Այս մասին հայտնել են Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմից: 115 երեխաներից 24-ը ծնվել են Գավառի բժշկական կենտրոնում, 43-ը՝ Մարտունու ծննդատանը, 26-ը՝ Սևանի բժշկական կենտրոնում, 18-ը՝ Վարդենիսի բժշկական կենտրոնում, 4-ը՝ Ճամբարակի առողջության կենտրոնում։ ...
11:22 03.08.2025
Գյումրիում փրկարարները կանխել են քաղաքացու ինքնասպանության փորձըՕգոստոսի 2-ին, ժամը 20։16-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին ցանկանում է ինքնասպանություն գործել Շիրակի մարզի Գյումրի քաղաքում․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Պարույր Սևակի փողոցի շենքերից մեկի շքամուտքում քաղաքացին ցանկանում է ինքնասպանություն գործել: Փրկարարները կանխել […] ...
11:08 03.08.2025
Թուրքիայում ուժեղ անձրևներից հեղեղվել են տներ, ստորգետնյա անցումներԹուրքիայի հարավարևմտյան Դենիզլի քաղաքում տեղացած ուժեղ անձրևների հետևանքով տներ, աշխատավայրեր և ստորգետնյա անցումներ են հեղեղվել, հաղորդել է TRT Haber հեռուստաալիքը։ «Քաղաքի կենտրոնում երեկոյան ժամերին սկսված տեղատարափ անձրևը բացասաբար է ազդել առօրյա կյանքի և տրանսպորտի վրա։ Տեղատարափ անձրևի հետևանքով YSE և Ֆաթիհ ստորգետնյա անցումները լցվել են ջրով։ Անցորդների և փրկարարների օգնությամբ փրկվել են ստորգետնյա անցումում մնացած […] ...
10:59 03.08.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...