11:38 24.06.2020
Կմիանա՞ արդյոք ԼՀԿ-ն ԲՀԿ-ին՝ ՍԴ դիմելու հարցում. խորհրդարանում լրագրողներն այսօր դարձյալ հարցրել են «Լուսավոր Հայաստանի»՝ ասուլիսին մասնակցող անդամներին։
«Իշխանության բազմաթիվ կողմնակիցներ, էս հարցով զբաղվողներ պնդում են, որ իրենց քայլերը պայմանավորված են քաղաքական շահագրգռությամբ, և դա կապված է Սահմանադրական դատարանում քննվող մեկ գործի հետ, խոսքը գնում է ՀՀ երկրորդ նախագահի գործի մասին: Մենք մինչ այս պահը չենք արձագանքել որևէ նման պնդման, թողել ենք, որ իրավական գործընթացներն իրավական ճանապարհով ընթանան: Հենց այն օրը, երբ խորհրդարանը քննարկում էր սահմանադրական փոփոխությունների նախագիծը, ՍԴ-ն աշխատակարգային նիստ է արել և որոշում է ընդունել, որ երկրորդ նախագահին առնչվող գործն իրենք կքննեն հուլիսի 7-ին։ Կասեցված գործը հանել է և նշանակել է օր, հենց այն օրը, որը որ էստեղ քննարկում էին սահմանադրական փոփոխությունների նախագիծը: Դրանից հետո երկրորդ նախագահի փաստաբաններից հարցազրույցում ասել են, որ սա արվում է, որպեսզի միջամտություն, ազդեցություն լինի ՍԴ-ում քննվող գործի հետ կապված», – ասել է «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:
«Լուսավոր Հայաստան»-ի ղեկավարը խոսել է նաև այն մասին, թե ի վերջո ինչ որոշման են հանգել, ինչպես ինքն է ասել՝ քննարկումների արդյունքում․
«Որպեսզի որևէ ձևով չմիջամտենք այս գործընթացին, այսինքն՝ որևէ ձևով չընկալվի, որ մենք նույնպես փորձում ենք միջամտել այս գործընթացին, որովհետև մենք դա թողել ենք մնա իրավական սահմաններում, իսկ գործը քննվում է գրավոր ընթացակարգով, իսկ գրավոր ընթացակարգով քննվող գործը շատ արագ որոշում պետք է ունենա, վեճի հետ կապված հարցերով Սահմանադրությունը տալիս է 3 ամիս ժամկետ՝ նաև ՍԴ մասին օրենքով: Օրենքի հետ կապված ընդհանրապես ժամկետ չկա, և պատգամավորները ցանկացած պահի կարող են դիմել: Մենք դիմումի վրա աշխատանքներն արդեն սկսել ենք, մեր դիմումի վրա կաշխատենք մինչև էդ պահը, կուժեղացրենք այն, բոլոր չորս կետերը կներառենք դրա մեջ, հենց էդ գործով նիստը տեղի կունենա և կավարտվի, ՍԴ կմուտքագրվի հակասահմանադրական ճանաչելու հետ կապված դիմումը: Այսինքն՝ մոտավորապես օրերի խնդիր է այստեղ», – ասել է Մարուքյանը՝ հավելելով, որ գործընթացը միանշանակ և աներկբա պահպանելու են միայն իրավական տիրույթում: Հնարավորություն չեն տալու, որ հակամարտ կողմերից որևէ մեկն ի շահ իրեն ծառայեցնի գործընթացը:
Լրագրողների այն հստակեցմանը, թե ճի՞շտ են հասկանում, որ չեն միանում ԲՀԿ-ի՝ ՍԴ դիմելու առաջարկին, Մարուքյանն այսպիսի պատասխան է տվել.
«Այո՛, դուք ճիշտ եք նկատել, մենք ՍԴ կդիմենք երկրոդ նախագահի գործի քննությունից հետո, իրավական առումով որևէ տարբերություն չկա»:
«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավարն անդրադարձել է այն խոսակցություններին, ըստ որոնց՝ վեճ է եղել ՀՀ երկրորդ նախագահի գործի հետ կապված: Մարուքյանն ասել է, որ վեճ չի եղել, իրենց մոտեցումն է, որ գործողությունը մնա իրենց մասով զուլալ և որևէ կողմի շահի չծառայի: Իրենցից կհիասթափվեն կոնկրետ անձի պաշտպանությամբ զբաղվողները, կբավարարվեն նրանք, ում խնդիրը սահմանադրականության պահպանությունն է:
Մանրամասները՝ տեսանյութում։
17:45 07.06.2025
Ուկրաինան արձագանքել է Ռուսաստանի հայտարարությանը դիակների փոխանակման վերաբերյալԶինծառայողների մարմինների փոխանցման ամսաթիվը, ենթադրաբար, համաձայնեցված չի եղել ռուսական և ուկրաինական կողմերի միջև, նշված է ռազմագերիների հետ վարվելակերպի ուկրաինական համակարգող շտաբի Telegram ալիքում։ «Մարմինների հայրենադարձման վերաբերյալ համաձայնություն իսկապես ձեռք է բերվել։ Ամսաթիվը համաձայնեցված չէր։ Համաձայնեցված ալգորիթմը հետևողականորեն իրականացնելու փոխարեն, ռուսական կողմը դիմեց միակողմանի գործողությունների, որոնք համաձայնեցված չէին համատեղ գործընթացի շրջանակներում», – ասվում է հայտարարության մեջ։ […] ...
17:30 07.06.2025
ԱՄՆ-ում տղամարդը ձերբակալվել է շնաձկից վրեժ լուծելու համարՖլորիդայի մի բնակչի մեղադրանք է առաջադրվել այն բանից հետո, երբ նա որոշել է վրեժ լուծել շնաձկից՝ դանակով հարձակվելով նրա վրա, հաղորդում է New York Post-ը։ «Նա խոստովանել է, որ «վրեժխնդրությունից» դրդված՝ մի քանի անգամ դանակահարել է շնաձկանը», – ասվում է հաղորդագրության մեջ։ Նշվում է, որ 26-ամյա Զեյն Գարեթը նավը ղեկավարել է այն պահին, երբ գիշատիչը […] ...
17:15 07.06.2025
Բունդեսվերը կոչ է արել զինված ուժերը լիովին զինել մինչև 2028 թվականըԲունդեսվերի (Գերմանիայի զինված ուժեր) սարքավորումների, տեղեկատվական տեխնոլոգիաների և տեխնիկական աջակցության դաշնային գրասենյակի ղեկավար Անետ Լենիկ-Էմդենը հայտարարել է մինչև 2028 թվականը Բունդեսվերը լիովին հագեցնելու անհրաժեշտության մասին։ «Մինչև 2028 թվականը պետք է գնվի պաշտպանությանը լիովին պատրաստ լինելու համար անհրաժեշտ ամեն ինչ. զինվորները դեռ պետք է մարզվեն նոր սարքավորումների հետ», – ասել է Լենիկ-Էմդենը Tagesspiegel թերթին։ Միևնույն ժամանակ, […] ...
17:00 07.06.2025
Պուտինը ստորագրել է երեխաներին էներգետիկ ըմպելիքներ վաճառելու համար տուգանքների մասին օրենքըՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է մինչև 500 հազար ռուբլի տուգանքի մասին օրենք՝ երեխաներին էներգետիկ ըմպելիքներ վաճառելու համար։ Համապատասխան փաստաթուղթը տեղադրվել է իրավական ակտերի պաշտոնական հրատարակության կայքում։ Օրենքը վարչական օրենսգիրքը լրացնում է նոր հոդվածով, որը սահմանում է տուգանքներ անչափահասներին ոչ ալկոհոլային էներգետիկ ըմպելիքների մանրածախ վաճառքի կանոնները խախտելու համար, եթե այդ գործողությունը քրեական հանցագործություն չի համարվում։ […] ...
16:52 07.06.2025
Մոդին Քաշմիրում բացել է աշխարհի ամենաբարձր երկաթուղային կամուրջըՀնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին բացել է աշխարհի ամենաբարձր երկաթուղային կամուրջը, որը անցնում է Ջամմուի և Քաշմիրի հյուսիսային միութենական տարածքում գտնվող Չենաբ գետի վրայով, հաղորդում է Hindustan Times-ը։ «Չենաբ գետի վրայով անցնող կամուրջը, որն առաջին անգամ երկաթուղով կկապի Ջամմուն և Քաշմիրը Հնդկաստանի մնացած մասի հետ, կնպաստի տարածաշրջանում տրանսպորտային ենթակառուցվածքների և զբոսաշրջության ոլորտի զարգացմանը», – ասել է […] ...
16:40 07.06.2025
Լուլա դա Սիլվա. ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կարող է օգնել Ուկրաինայում խաղաղության հասնելունՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը կարող է մասնակցել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հնարավոր խաղաղության համաձայնագրի կետերի մշակմանը։ Այս կարծիքը հայտնել է Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիու Լուլա դա Սիլվան, ով արդեն իսկ Ֆրանսիայի ղեկավար Էմանուել Մակրոնին տեղեկացրել է այս նախաձեռնության մասին։ «Երեկ ես Մակրոնին առաջարկեցի խոսել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Գուտերեշի հետ, ով կարող է այցելել Ռուսաստան […] ...