Խայտառակություն է … գույքահարկը թանկանում է 3-4 անգամ․ Թանդիլյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
03 05 2024
  • $
    387.32
  • RUBLE
    4.23
  • 416.10
WEATHER
+16.09 oC

Խայտառակություն է … գույքահարկը թանկանում է 3-4 անգամ․ Թանդիլյան

14:23 24.06.2020

«Սա խայտառակություն է։ Արտակարգ դրության պայմաններում գույքահարկի օրինագիծ քննարկելը չգիտեմ ում մտքով կարող է անցնել… ու անել դա արտահերթ ռեժիմով»,- Ազգային ժողովում գույքահարկի վերաբերյալ քննարկման մասին այսպիսի դիրքորոշում հայտնեց ԼՀԿ անդամ Մանե Թանդիլյանը։

Պատգամավորի խոսքերով՝ այս նախագիծն այնքան «չաշխատած» է, որ նույնիսկ Երևանի քաղաքապետարանը, որ հիմնական շահառուն է, չի հասցրել կարծիք հայտնել նախագծի մասին։ Իսկ արտահերթ ռեժիմը, հիշեցրեց Թանդիլյանը, սահմանափակում է ելույթների և հարցերի հնարավորությունները։

Թանդիլյանը նշեց, որ այս նախագծի ընդունման դեպքում գույքահարկը բարձրանում է 3-4 անգամ, ու չկա մի անշարժ գույք, որի գույքահարկը չի ավելանալու։ Եվ մոտ 570 հազար միավոր անշարժ գույք, ըստ Թանդիլյանի, պետք է սկսի հարկվել, իսկ դրանց տերերի թվում շատ են նպաստառուները, թոշակառուները և այլն։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հրապարակվել է ՀՀ 2024 թվականի հունվար-մարտ ամիսների պետական բյուջեի կատարման մասին տեղեկատվությունը

15:34 03.05.2024

Հրապարակվել է ՀՀ 2024 թվականի հունվար-մարտ ամիսների պետական բյուջեի կատարման մասին տեղեկատվությունը

2024 թվականի հունվար-մարտ ամիսներին ՀՀ պետական բյուջեի եկամուտները կազմել են 525.0 մլրդ դրամ՝ ապահովելով առաջին եռամսյակի ճշտված ծրագրով կանխատեսված ցուցանիշի 93.2% կատարողական: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ պետական բյուջեի եկամուտներն աճել են 8.6%‑ով կամ շուրջ 41.4 մլրդ դրամով: 2024 թվականի հունվար-մարտ ամիսներին ՀՀ պետական բյուջեի ծախսերը կազմել են 525.9 մլրդ դրամ՝ ապահովելով առաջին եռամսյակի ճշտված […] ...

Էկոնոմիկայի նախարարը և ՄԹ դեսպանը քննարկել են երկու երկրների միջև առևտրաշրջանառության ծավալների ավելացման հարցեր

15:20 03.05.2024

Էկոնոմիկայի նախարարը և ՄԹ դեսպանը քննարկել են երկու երկրների միջև առևտրաշրջանառության ծավալների ավելացման հարցեր

Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը մայիսի 3-ին ընդունել է ՀՀ-ում Միացյալ Թագավորության դեսպան Ջոն Գալագերին։ Հանդիպմանը ներկա է եղել նաև նախարարի տեղակալ Նարեկ Հովակիմյանը։ Քննարկվել են երկու երկրների միջև առևտրաշրջանառության ծավալների ավելացման, սննդարդյունաբերության, հանքարդյունաբերության, գյուղատնտեսության և զբոսաշրջության բնագավառներում գործակցության խորացման հնարավորությունները։ Կողմերը մտքեր են փոխանակել առևտրի և ներդրումների խթանման աշխատանքներում համագործակցության ընդլայնման, ծառայությունների և արտադրության դիվերսիֆիկացման, […] ...

Պեսկովը Քեմերոնի խոսքերը Ուկրաինայի կողմից Ռուսաստանին հարվածելու մասին ուղղակի էսկալացիա է անվանել

13:42 03.05.2024

Պեսկովը Քեմերոնի խոսքերը Ուկրաինայի կողմից Ռուսաստանին հարվածելու մասին ուղղակի էսկալացիա է անվանել

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը լրագրողներին ասել է, որ Կրեմլը Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Դևիդ Քեմերոնի հայտարարությունները Ռուսաստանին հարվածելու համար բրիտանական զենք օգտագործելու Կիևի իրավունքի վերաբերյալ դիտարկում է որպես ուղղակի էսկալացիա։ «Մենք տեսնում ենք նման բանավոր էսկալացիա պաշտոնական ներկայացուցիչների կողմից, մենք դա տեսնում ենք ինչպես պետությունների ղեկավարների մակարդակով, երբ դա վերաբերում է Ֆրանսիային, այնպես էլ […] ...

Վրաստանի վարչապետը ԱՄՆ նախկին դեսպանին մեղադրել է երկրում հեղափոխական սցենարներին աջակցելու մեջ

13:03 03.05.2024

Վրաստանի վարչապետը ԱՄՆ նախկին դեսպանին մեղադրել է երկրում հեղափոխական սցենարներին աջակցելու մեջ

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն Պետդեպարտամենտի խորհրդական Դերեկ Շոլետի հետ հեռախոսազրույցում մեղադրել է Թբիլիսիում ԱՄՆ նախկին դեսպան Քելի Դեգնանին 2020-2023 թվականներին հանրապետությունում հեղափոխական գործընթացներին աջակցելու մեջ։ «Ես խոսեցի Դերեկ Շոլետի հետ և հայտնեցի իմ անկեղծ հիասթափությունը 2020-2023 թվականներին երկու հեղափոխական փորձերի կապակցությամբ, որոնք աջակցվել են ԱՄՆ նախկին դեսպանի և օտարերկրյա ֆինանսավորվող հասարակական կազմակերպությունների կողմից», – գրել […] ...

Գնել Սանոսյանն աշխատանքային այցով Արմավիրի մարզում էր

12:46 03.05.2024

Գնել Սանոսյանն աշխատանքային այցով Արմավիրի մարզում էր

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն աշխատանքային այցով Արմավիրի մարզում էր։ ՏԿԵ նախարարը «Ճանապարհային դեպարտամենտի» ղեկավար Գոռ Ավետիսյանի, մարզպետ Դավիթ Խուդաթյանի, համայնքապետերի ուղեկցությամբ հետևել է մարզում պետական բյուջեի միջոցներով, ինչպես նաև սուբվենցիոն ծրագրի շրջանակներում իրականացվող ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին։ Նախարար Սանոսյանի առաջին կանգառը Տ-3-44 /Մ-5/ – Ծիածան – Աղավնատուն – Լեռնամերձ ճանապարհ։ Ընդհանուր 7.3 […] ...

Պետրոս Պետոյանը նշանակվել է Կենտրոն վարչական շրջանի ղեկավար

11:58 03.05.2024

Պետրոս Պետոյանը նշանակվել է Կենտրոն վարչական շրջանի ղեկավար

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի որոշմամբ Պետրոս Պետոյանը նշանակվել է Կենտրոն վարչական շրջանի ղեկավար, իսկ Սամվել Ղուկասյանը՝ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության պետի ժ/պ։ Սամվել Ղուկասյանը մայիսի 2–ին ազատվել էր Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի պաշտոնից: ...

BACK_TO_TOP