Մեր ընդունած օրենքով քաղաքացին պետք է վճարեր 43 հազար, հիմա դարձնում ենք 19 հազար․ Թունյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
07 05 2024
  • $
    387.92
  • RUBLE
    4.26
  • 417.83
WEATHER
+17.09 oC

Մեր ընդունած օրենքով քաղաքացին պետք է վճարեր 43 հազար, հիմա դարձնում ենք 19 հազար․ Թունյան

14:22 24.06.2020

Գույքահարկի որոշման նոր համակարգի մասին Ազգային ժողովում քննարկվող նախագծով գույքահարկը նվազելու է։ Այն զգալիորեն բարձրացվել էր նախորդ տարի ԱԺ ընդունած օրենքով։ Այս մասին Ազգային ժողովում հայտարարեց իմքայլական պատգամավոր Բաբկեն Թունյանը։

Նա օրինակը բերեց 30 մլն դրամ արժեքով անշարժ գույքի վրա։ Այսօր այդ գույքի համար վճարվում է տարեկան մոտ 2500 դրամ։ Թունյանն ասաց, որ իրենց՝ նախորդ տարի ընդունած օրենքով նախատեսվում է, որ այդ 2500 դրամի փոխարեն քաղաքացին պետք է վճարի 43 հազար դրամ։ Իսկ հիմա, ըստ պատգամավորի, իրենք առաջարկում են այդ 43 հազարի փոխարեն սահմանել 19 հազար դրամ։

Ըստ Թունյանի՝ այդ բարձրացումն էլ լինելու է մի քանի տարվա ընթացքում։ Ինչ վերաբերում է արտակարգ դրության պայմաններում նախագծի առաջադրմանը, Թունյանն ասաց, որ եթե ուշացնեն, ապա հետևանքները ավելի վատը կլինեն։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Փաշինյանը նշել է, թե որն է համարում իր ամենամեծ անհաջողությունը

14:03 07.05.2024

Փաշինյանը նշել է, թե որն է համարում իր ամենամեծ անհաջողությունը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր կառավարման տարիներին ամենամեծ անհաջողությունը համարում է 44-օրյա պատերազմը։ Վարչապետն այս մասին ասած մայիսի 7-ի հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ՝ պատասխանելով «Արմենպրես»-ի հարցին, թե ո՞րն է համարում իր ամենամեծ անհաջողությունը։ Վարչապետը բացատրեց, թե ի՞նչու հնարավոր չեղավ խուսափել 44-օրյա պատերազմից։ «Լեռնային Ղարաբաղի հետ կապված իրադրությունը փակուղային էր 2018 թվականի դրությամբ։ Ի՞նչով էր արտահայտվում այդ […] ...

Փաշինյանը հանդիպում կունենա Պուտինի հետ

13:32 07.05.2024

Փաշինյանը հանդիպում կունենա Պուտինի հետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վաղը մեկնում է Մոսկվա՝ նախագահելու Եվրասիական տնտեսական միության բարձագույն խորհրդի նիստը։ Նա նաև երկկողմ հանդիպում կունենա Ռուսաստանի Դաշնության նախագահի հետ։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Օրակարգը շատ բազմազան է Ռուսաստանի հետ։ Գիտեք նաև, որ այս ընթացքում կան բազմաթիվ կուտակված խնդիրներ, և այդ խնդիրների մի մասը բարձրաձայնվել […] ...

Սահմանային սյուները դառնում են անվտանգության երաշխիք. վարչապետը՝ սահմանազատման մասին

13:13 07.05.2024

Սահմանային սյուները դառնում են անվտանգության երաշխիք. վարչապետը՝ սահմանազատման մասին

Տավուշի հատվածում Հայաստանի և Ադրբեջանի սահմանին սահմանազատման աշխատանքների արդյունքում տեղադրվող սյուներն անվտանգության երաշխիքների սյուներ են: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասուլիսում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Թե ինչո՞ւ են գնացել սահմանային սյուները տեղադրելու ճանապարհով՝ վարչապետը պատասխանեց. «Որովհետև սահմանային սյուները տեղադրվում են իրավական հենքի վրա: Եվ այդ սահմանային սյուները դառնում են անվտանգային երաշխիք Ոսկեպարի, Կիրանցի, Բերքաբերի, Բաղանիսի և […] ...

Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմանը կքննարկվի նաև Ալմա-Աթայի հռչակագիրը խաղաղության պայմանագրում ներառելու հարցը

12:54 07.05.2024

Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմանը կքննարկվի նաև Ալմա-Աթայի հռչակագիրը խաղաղության պայմանագրում ներառելու հարցը

Առաջիկայում Ալմաթիում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման օրակարգի հարցերից է նաև Ալմա-Աթայի հռչակագիրը խաղաղության պայմանագրում ներառելու հարցը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասուլիսում՝ անդրադառնալով հարցին, թե ինչու Բաքուն չի համաձայնում Ալմա-Աթայի հռչակագիրը ներառել նաև խաղաղության պայմանագրում: «Այս հարցն այն օրակարգերից մեկն է, որ պետք է քննարկվի առաջիկայում Ալմաթիում տեղի ունենալիք […] ...

«Հայաստան խմբակցության պատգամավորը հայտնել է, թե որ դեպքում վայր կդնեն մանդատները

12:39 07.05.2024

«Հայաստան խմբակցության պատգամավորը հայտնել է, թե որ դեպքում վայր կդնեն մանդատները

Ազգային ժողովի ընդդիմադիր «Հայաստան խմբակցությունը պատրաստ է արտահերթ ընտրությունների անցկացման նպատակով վայր դնել պատգամավորական մանդատները, սակայն մի պայմանով, որ Նիկոլ Փաշինյանը չմնա որպես վարչապետի պաշտոնակատար: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասաց խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը խորհրդարանական ճեպազրույցում՝ անդրադառնալով ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հայտարարությանը: «Բայց պայմանը պետք է լինի պայման՝ Նիկոլ Փաշինյանը չպետք է մնա որպես վարչապետի […] ...

Ռյաբկովն ասել է, որ ԱՄՆ դեսպանը որոշակի ժամանակով լքել է Ռուսաստանը

12:20 07.05.2024

Ռյաբկովն ասել է, որ ԱՄՆ դեսպանը որոշակի ժամանակով լքել է Ռուսաստանը

ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին որոշ ժամանակով լքել է Ռուսաստանը, ասել է ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը։ «Այո, որքան գիտենք, դեսպան Թրեյսին որոշ ժամանակով լքել է Ռուսաստանը»,- ասել է նա՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք ԱՄՆ դիվանագիտական ​​առաքելության ղեկավարն իսկապես այժմ Մոսկվայում չէ։ Նա հավելել է, որ այդ մասին ՌԴ ԱԳՆ-ում իմացել են այն ժամանակ, երբ վերջնական […] ...

BACK_TO_TOP