16:12 24.06.2020
«Սահմանադրական կարգի տապալման մասին խոսք լինել չի կարող, և «Իմ քայլը» խմբակցությունը որևէ կերպ չի կարող մասնակից լինել նման պրոցեսի: «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներն իրականացնում են ժողովրդի քվեով տրված իրենց պարտականությունները, մասնավորապես, 2015թ. Սահմանադրությանը համապատասխանեցնել ՍԴ ներկայիս մոդելը, որն այժմ չի համապատասխանում»,- ԱԺ-ում՝ լրագրողների հետ զրույցում, ասել է «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը:
Նա նաև խոսել է այն մասին, թե ինչպես կընդունեն միջազգային գործընկերներն այն փաստը, որ Սահմանադրության փոփոխության մասին քվեարկությանը խորհրդարանում ներկա չէր ընդդիմությունը:
«Եթե խոսում ենք միջազգային գործընկերների կարծիքի մասին, ի դեմս Վենետիկի հանձնաժողովի եզրակացության, ապա ամեն ինչ առավել քան հստակ է. եզրակացության առանցքային, կոնցեպտուալ հատվածի հետ կապված տարաձայնություններ չկան, իսկ մնացյալ դետալների առումով ընտրել ենք ճանապարհը, որ կարող է թուլացնել լարված իրավիճակը:
Հիշեցնեմ՝ Վենետիկի հանձնաժողովի կարծիքը խորհրդատվական է և պարտադիր բնույթ չի կրում: Ինչ վերաբերում է խորհրդարանական մեծամասնության քվեարկությանը, ապա ընդդիմության իրավունքն է՝ մասնակցել կամ չմասնակցել: Քաղաքական մեծամասնությունն այստեղ որոշում չի կայացնում: Մյուս կողմից, «ԱԺ կանոնակարգ օրենքով», Սահմանադրությամբ սահմանվում են, թե ինչպես են ընդունվում ԱԺ որոշումները»,- պարզաբանել է Լիլիթ Մակունցը:
20:30 08.05.2025
Վարչապետն աշխատանքային այցով ժամանել է Մոսկվա20:15 08.05.2025
Կարդինալներն ընտրել են Հռոմի նոր պապինԿոնկլավին մասնակցող կարդինալները ընտրեցին Հռոմի կաթոլիկ եկեղեցու նոր ղեկավար։ Վատիկանի Սիքստինյան կապելլայի վրա տեղադրված ծխնելույզից սպիտակ ծուխ է դուրս գալիս: Ընտրվելու համար 80 տարեկանից փոքր 133 մասնակիցներից մեկը պետք է ստանար ձայների երկու երրորդը (89 ձայն): Թե ով է դարձել 267-րդ պապը, շուտով հայտնի կդառնա, երբ ընտրվածը, սպիտակ պապական զգեստ հագնելով, կհայտնվի Սուրբ Պետրոսի տաճարի […] ...
19:53 08.05.2025
ԿԳՄՍ նախարարը պաշտոնական այցով կմեկնի ԷստոնիաՀայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը պաշտոնական այցով կգործուղվի Էստոնիայի Հանրապետություն (Տալլին): Նախարարը Տալլին կգործուղվի մայիսի 19-21-ը: ...
19:46 08.05.2025
Ոստիկանական համակարգ ընդունվելու տարիքային վերին շեմը կհանվի. գործադիրի որոշումներըՈստիկանական համակարգ մուտք գործելու համար տարիքային վերին շեմը՝ 35 տարեկանը, կհանվի: Նախատեսվում է մինչև սեպտեմբերի 1-ը թվայնացնել տրանսպորտային միջոցի գրավոր գործարքի կատարումը: Խոշոր եղջերավոր կենդանու սպանդի համար պետությունը սպանդանոցին կսուբսիդավորի 10,000 դրամի չափով: Որոշումները կայացվել են Կառավարության այսօրվա նիստում: Մանրամասները՝ ռեպորտաժում: ...
19:32 08.05.2025
Դեվիդ Բեքհեմն ու Գարի Նևիլն անգլիական ակումբ են գնելՖուտբոլային «Սալֆորդ Սիթի» ակումբը պաշտոնապես հայտարարել է սեփականատերերի փոփոխության մասին: Ակումբի նոր ղեկավար կոնսորցիումը ներառում է «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին խաղացողներ Դեվիդ Բեքհեմին և Գարի Նևիլին, ինչպես նաև ամերիկացի գործարար Դեքլան Քելլիին և լորդ Մերվին Դեյվիսին, որոնք կհանդիսանան ակումբի տնօրենների խորհրդի համանախագահներ: «Ես մեծացել եմ Սալֆորդում… Այս վայրը թողել է ջերմ հիշողություններ և կարևոր դեր է […] ...
19:17 08.05.2025
Արդարադատության նախարարը Սինգապուրում կմասնակցի վեճերի լուծման այլընտրանքային մեխանիզմների թեմայով միջոցառմանՀայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը կմեկնի Սինգապուրի Հանրապետություն՝ մասնակցելու «Վեճերի լուծման այլընտրանքային մեխանիզմներ և արդյունավետ դատական համակարգի լավագույն փորձ» խորագրով բարձր մակարդակի միջոցառմանը: Արդարադատության նախարարը Սինգապուր կգործուղվի մայիսի 26-30-ը: ...