18:51 24.06.2020
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով Գույքահարկի բարձրացման մասին նախագծին:
«Գույքահարկի մասին – 2
Քանի որ քննարկումները արդեն սկսեցին ծավալվել, ժամանակից առաջ ընկնելով ասեմ։
«Իմ քայլը» խմբակցությունն առաջարկելու է նոր՝ ավելի բարձր գույքահարկերին անցնելու ժամկետը 4 տարվա փոխարեն սահմանել 6 տարի։
Այսպես.
Անշարժ գույքի սեփականատերերը կվճարեն.
2021 թ-ին՝ գույքահարկի 25%-ը,
2022 թ-ին՝ գույքահարկի 30%-ը,
2023 թ-ին՝ գույքահարկի 35%-ը,
2024 թ-ին՝ գույքահարկի 50%-ը,
2025 թ-ին՝ գույքահարկի 75%-ը,
2026 թ-ին՝ գույքահարկի 100%-ը:Փոփոխության առաջարկը պաշտոնապես կներկայացնենք տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի վաղվա նիստում, և ընդունվելու դեպքում՝ երկրորդ ընթերցումը կլինի այս տարբերակով։
Օրինակ.
30 մլն դրամ շուկայական արժեքով բնակարանի կադաստրային արժեքն այսօր 7-8 մլն դրամ է, որի համար տարեկան վճարվում է մոտ 5000 դրամ գույքահարկ։
2020 թվականի հունվարի 1-ից կադաստրային արժեքը կդառնա մոտ 25 մլն դրամ, տարեկան գույքահարկը՝ 20 000 դրամ։
Սակայն գույքի համար կվճարվի.
2021 թ-ին՝ 5 000 դրամ,
2022 թ-ին՝ 6 000 դրամ,
2023 թ-ին՝ 7 000 դրամ,
2024 թ-ին՝ 10 000 դրամ,
2025 թ-ին՝ 15 000 դրամ,
2026 թ-ին՝ 20 000 դրամ»,- գրել է Թունյանը:
Ավելի վաղ Թունյանը գրել էր, որ այսօր 2 անգամ ելույթ է ունեցել ԱԺ-ում ու մանրամասն բացատրել, որ այսօր քննարկվող նախագծով գույքահարկը ոչ թե բարձրանում է, այլ նվազում։
16:25 07.06.2025
Ռուսաստանը կոչ է արել Ուկրաինային վերցնել 6000 ուկրաինացի զինծառայողների դիակներըՌուսաստանը կոչ է անում Կիևին վերցնել Ուկրաինայի զինված ուժերի վեց հազար զինվորների և սպաների մարմինները, որպեսզի նրանց ընտանիքները կարողանան մարդասիրաբար թաղել նրանց, Telegram ալիքում հայտնել է Ռուսաստանի նախագահի օգնական և ուկրաինական կողմի հետ բանակցություններում ռուսական պատվիրակության ղեկավար Վլադիմիր Մեդինսկին։ «Մենք կոչ ենք անում վերջապես տեղափոխել Ուկրաինայի զինված ուժերի 6000 զինվորների և սպաների մարմինները, որպեսզի նրանց […] ...
16:15 07.06.2025
ԱԺ հաջորդ ընտրությունները կկայանան 2026-ի հունիսի 7-ին. Ալեն ՍիմոնյանԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը սոցցսնցի իր էջում գրել է. «Այսօր հունիսի 7-ն է։ Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի հաջորդ ընտրություններին մնաց ուղիղ մեկ տարի։ Այն կկայանա 2026 թվականի հունիսի 7-ին։ Հետհաշվարկը սկսված է»: ...
16:10 07.06.2025
Երևանյան միջազգային բալետային փառատոնի մեկնարկը տրվեց Մոսկվայի Բոլշոյ թատրոնի լեգենդար «Ժիզել» բալետային ներկայացմամբԵրևանյան միջազգային բալետային փառատոնի մեկնարկը տրվեց Մոսկվայի Բոլշոյ թատրոնի լեգենդար «Ժիզել» բալետային ներկայացմամբ, հայտնում են Երեւանի քաղաքապետարանից։ «Երևանյան հանդիսատեսը արդեն 3-րդ տարին է, ինչ բացօթյա ձևաչափով մասնակից է դառնում մշակութային այս բացառիկ իրադարձությանը։ Առաջիկա օրերին հունիսի 7-ին, 9-ին, 10-ին և 13-ին դեռ սպասվում են բալետային նոր ներկայացումներ, այնպես որ Թումանյանի անվան զբոսայգում, ժամը 20։00-ին կարող […] ...
16:00 07.06.2025
Թրամփը հրամայել է ավելացնել ԱՄՆ-ում անօդաչու թռչող սարքերի արտադրությունըԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է գործադիր հրամանագիր, որն ուղղված է անօդաչու թռչող սարքերի արտադրության ավելացմանը և դրանց արտահանման խթանմանը՝ երկրի տեխնոլոգիական առաջատարությունը ամրապնդելու նպատակով: Այս մասին հաղորդվում է Սպիտակ տան մամուլի հաղորդագրության մեջ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն: Փաստաթուղթը նպատակ ունի ամրապնդել ԱՄՆ դիրքերը անօդաչու թռչող սարքերի մշակման, առևտրայնացման և արտահանման ոլորտում: Դաշնային ավիացիոն […] ...
15:53 07.06.2025
ԵՄ-ն և Կանադան կարող են հունիսին պաշտպանական համաձայնագիր կնքել. BloombergԵՄ-ն և Կանադան կարող են պաշտպանական համաձայնագիր ստորագրել հունիսին, հաղորդում է Bloomberg-ը։ Գործակալության տվյալներով՝ ԵՄ-ն մտադիր է նվազեցնել իր կախվածությունը Միացյալ Նահանգներից։ «ԵՄ-ն նպատակ ունի այս ամիս Կանադայի հետ կնքել պաշտպանության և անվտանգության գործընկերություն, որը կհարթի ճանապարհը կանադական ընկերությունների համար՝ մասնակցելու նոր պաշտպանական հիմնադրամին», – ասվում է հրատարակության մեջ։ ...
15:43 07.06.2025
Մակրոնը կայցելի ԳրենլանդիաՖրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հունիսի 15-ին կայցելի Գրենլանդիա և կհանդիպի Գրենլանդիայի վարչապետ Յենս-Ֆրեդերիկ Նիլսենի ու Դանիայի վարչապետ Մետտե Ֆրեդերիկսենի հետ, այս մասին հայտնում է Reuters–ը: Նրանք բանակցություններում կկենտրոնանան հատկապես Հյուսիսատլանտյան և Արկտիկայի անվտանգության, կլիմայի փոփոխության և կարևորագույն հանքանյութերի հարցերի վրա: ...