Իշխանություններին հետաքրքիր էլ չի, որ որևէ խմբակցություն բոյկոտում է. Էդմոն Մարուքյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
06 06 2025
  • $
    383.46
  • RUBLE
    4.83
  • 438.06
WEATHER
+26.09 oC

Իշխանություններին հետաքրքիր էլ չի, որ որևէ խմբակցություն բոյկոտում է. Էդմոն Մարուքյան

13:38 25.06.2020

ԱԺ-ում պետական բյուջեի քննարկման ժամանակ խմբակցության անունից ելույթ ունեցավ «Լուսավոր Հայաստանի» ղեկավարը: Մարուքյանը խոսեց առանց ընդդիմադիր ուժի բյուջեն քննարկելու մասին:

«Ժամանակին, երբ ունեինք նորմալ կանոնակարգ, կատարողականը երբ չէր հաստատվում, կառավարությունը ցրվում էր, հիմա նման բան չկա, կատարողականի քննարկումն անցած տարի էլ կարևոր չդարձավ, այս տարի քննարկում ենք երկու խմբակցությունով, իշխանություններին հետաքրքիր էլ չի, որ որևէ խմբակցություն բոյկոտում է, «Լուսավոր Հայաստանն» էր բոյկոտում, հիմա «Բարգավաճն» է բոյկոտում, կառավարությանը չի հետաքրքրում»,- նշեց քաղաքական ուժի ղեկավարը:

Նա անդրադարձավ նաև բյուջեի թերակատարմանը:

«Ի՞նչ է նշանակում՝ թերակատարել են, ժողովուրդը հավաքել է փող, բերել, տվել է այս հրաշալի մարդկանց, այս մարդիկ չեն ծախսել փողերը, հիմա ունենք ծրագրեր, որ զրո է, քսան տոկոս է կատարումը, սա թերակատարման հարց է, և խոսում ենք, որ 2019 թվականը ակտիվ լավ տարի է եղել, ինչ մասին մենք էլ ենք ասել, բայց ժողովուրդը բերել, տվել է ձեզ, չեք կարողացել ծախսել ժողովրդի համար, որ լավ լինի այս տարի:

Հիմա ՀՀ-ն գտնվում է խորը ճգնաժամի մեջ՝ առողջապահական, սոցիալական, տնտեսական, գումարվում է քաղաքական ճգնաժամը, ու տպավոսրություն է, որ ասվում է նորմալ է, քիչ քննադատեք, լավ կլինի, պատգամավորներ կան, որ ասում են՝ բայղուշություն եք անում, հիշում եմ Տիգրան Սարգսյանին»,- ասաց Էդմոն Մարուքյանը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ալեն Սիմոնյանի ելույթը Հայ-ռուսական միջտարածաշրջանային համագործակցության 10-րդ համաժողովում

18:35 06.06.2025

Ալեն Սիմոնյանի ելույթը Հայ-ռուսական միջտարածաշրջանային համագործակցության 10-րդ համաժողովում

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի հետ հունիսի 6-ին մասնակցել է Հայ-ռուսական միջտարածաշրջանային համագործակցության 10-րդ համաժողովի բացմանը եւ հանդես եկել ելույթով: «Հարգելի՛ դեսպաններ, Համաժողովի հարգելի՛ մասնակիցներ, Տիկնա՛յք եւ պարոնա՛յք, Ուրախ եմ ողջունել ձեզ Երեւանում: Այսօր մենք հյուրընկալում ենք հոբելյանական 10-րդ Հայ-ռուսական միջտարածաշրջանային համաժողովը, որը կարեւոր հարթակ է մեր […] ...

ՃՏՊ Երևան-Գյումրի ավտոճանապարհին

18:28 06.06.2025

ՃՏՊ Երևան-Գյումրի ավտոճանապարհին

Հունիսի 6-ին՝ ժամը 16։38-ին, Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աշտարակ-Ագարակ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհի 27-րդ կմ-ին «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից […] ...

Կառուցապատողների և շինարարների հետ քննարկվել է քաղաքաշինական ծրագրերի իրագործման նոր մոդելի ներդրման գաղափարը

18:21 06.06.2025

Կառուցապատողների և շինարարների հետ քննարկվել է քաղաքաշինական ծրագրերի իրագործման նոր մոդելի ներդրման գաղափարը

Քաղաքաշինության կոմիտեն ֆինանսների նախարարության հետ համատեղ նախաձեռնել է հանդիպում կառուցապատողների և շինարարների հետ՝ քննարկելու պետություն-մասնավոր համագործակցությամբ քաղաքաշինական ծրագրերի իրագործման նոր մոդելի ներդրման գաղափարը։ Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանի և ֆինանսների նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանի գլխավորությամբ կայացած հանդիպմանը ներկա են եղել Հայաստանի շինարարների միության նախագահ Վահան Հարությունյանը, Ճարտարապետների պալատի նախագահ Ալեքսանդր Բադալյանը, Կառուցապատողների հայկական ասոցիացիայի նախագահ […] ...

Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյին

18:14 06.06.2025

Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր ընդունել է պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Ռուսաստանի Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի գլխավորած պատվիրակությանը։ Նախագահը ողջունել է Վալենտինա Մատվիենկոյին և պատվիրակության անդամներին՝ կարևորելով Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների շարունակական զարգացումն ու խորացումը՝ հիմնված պատմական կապերի, փոխադարձ հարգանքի և բարեկամության վրա։ Վալենտինա Մատվիենկոն շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար՝ վերահաստատելով Ռուսաստանի Դաշնության […] ...

SHANTNEWS

18:00 06.06.2025

SHANTNEWS

Քրեական ոստիկանները ձերբակալել են վեց հոգու. խուզարկությամբ հայտնաբերվել են հրազեններ

17:54 06.06.2025

Քրեական ոստիկանները ձերբակալել են վեց հոգու. խուզարկությամբ հայտնաբերվել են հրազեններ

Քրեական ոստիկանության ծանր հանցագործությունների դեմ պայքարի վարչությունում ստացվել են օպերատիվ տեղեկություններ, որ «Մերսեդես» և «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենաներում գտնվող անձինք ապօրինի կրում են զենք-զինամթերք։ Հունիսի 5-ին` երեկոյան ժամը 9-ին, Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողների հետ ձեռնարկած համատեղ միջոցառման արդյունքում մայրաքաղաքի Աբովյան փողոցի մի բակում ձերբակալվեցին հանրապետության տարբեր մարզերի բնակիչ վեց տղամարդիկ: Ձերբակալման վայրում թողած ավտոմեքենաների […] ...

BACK_TO_TOP