13:56 25.06.2020
Կորոնավիրուսի հետևանքների չեզոքացման 22-րդ միջոցառման շրջանակում աջակցությունը տրամադրվելու է միայն անկանխիկ եղանակով: Կառավարության նիստում խոսելով կանխիկ եղանակով տրամադրված աջակցության մասին՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ արդյունքում մարդկանց շարժունակությունը ավելացել է:
«Մենք էլ հերթ կանգնելու և սոցիալական հեռավորություն պահպանելու այդքան էլ մեծ սիրահար չենք: Եվ այդ ամենի արդյունքում մենք ունեցանք նաև, այո՛, համաճարակային իրավիճակի որոշակի վատթարացում: Ի միջի այլոց, հերթ կանգնելու խնդիրը մինչև հիմա լուծված չէ որևէ համակարգում: Եթե ներսում հարցը լուծված է, դրսում չի լուծվում»,- ասաց նա:
Փաշինյանի խոսքերով՝ ահազանգերից հետո հայտնվում են օրինակներ այն մասին, թե ինչպես են բոլոր տեղերում օրինակելի հերթ կանգնում, բայց հաջորդ օրվանից գործնականում ամենուր նույն վիճակն է լինում:
Վարչապետը նաև նկատեց, որ շարունակվում է, այսպես ասած, հիբրիդային պատերազմը՝ կորոնավիրուսի թեմայով ապատեղեկատվություն տարածելու միջոցով: Փաշինյանի տեղեկություններով՝ ասում են, թե կառավարությունը, օգտվելով իրավիճակից, հորդորում է միմյանց հանդիպելիս չհամբուրվել՝ նպատակ ունենալով արմատախիլ անել ազգային ինքնությունը:
«Երբվանի՞ց է փողոցում համբուրվելով բարևելը դարձել ազգային ինքնագիտակցության մաս»,- բարձրաձայնեց Նիկոլ Փաշինյանը:
Նա նաև ավելացրեց, որ կորոնավիրուսի վերաբերյալ ով ինչ ուզում, ասում է:
19:10 06.06.2025
Վրացական գինու և մշակույթի օրը ԵրևանումՀայաստանում Վրաստանի մշակույթի օրերի շրջանակում այսօր Մաշտոցի պողոտայում՝ Դիանա Աբգարի անվան պուրակում, մեկնարկել է տոնական միջոցառում։ Միջոցառման ընթացքում ներկայացվել են վրացական գինին և ազգային խոհանոցը: Միջոցառմանը ներկա են եղել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, Վրաստանի մշակույթի փոխնախարար Գեորգի Միրցխուլավան, ՀՀ-ում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Շարվաշիձեն: Նրանք շրջել են […] ...
19:00 06.06.2025
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության բյուջեի կատարողականը 2024 թ. կազմել է 97 տոկոս2024 թվականին ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության բյուջեի կատարողականը կազմել է 97 տոկոս: Նախարարությունն իրականացրել է 17 ծրագիր, 102 միջոցառում: Կատարվել են 7,1 մլրդ դրամի վերաբաշխումներ, իրականացվել են 1 մլրդ 797 մլն դրամի գնումներ, որից 1 մլրդ 127 մլն դրամ՝ մեկ անձի հետ գնման եղանակով: Այս մասին հունիսի 6-ին ասել է ՀՀ ֆինանսների նախարար […] ...
18:53 06.06.2025
Արթուր Պողոսյանը ներկայացրել է Քննչական կոմիտեի 2024 թվականի բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունըԱրթուր Պողոսյանը 2025 թվականի հունիսի 6-ին ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում ներկայացրել է ՀՀ քննչական կոմիտեի 2024 թվականի բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը: ՀՀ պետական բյուջեից 2024 թվականի համար Քննչական կոմիտեին հատկացվել է 18.9 մլրդ ՀՀ դրամ, որից կատարվել են շուրջ 16.8 մլրդ ՀՀ դրամի ծախսեր: Արթուր […] ...
18:45 06.06.2025
Ինդոնեզիայում ներկայացվել է հայկական նորաձևության «Մշակութային վերածնունդ» նախագիծըՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, Ինդոնեզիայում Հայաստանի դեսպանության և «Հովնանյան» բարեգործական հիմնադրամի աջակցությամբ Ինդոնեզիայի նորաձևության շաբաթվա շրջանակում (Indonesia Fashion Week /IFW/) «Տերյան մշակութային կենտրոնը» ներկայացրել է «Մշակութային վերածնունդ» խորագրով հայկական նորաձևության նախագիծը։ Հայաստանը մասնակցել է միջոցառմանը որպես հատուկ հյուր, ինչը բացառիկ հնարավորություն է ընձեռել ներկայացնելու հայկական մշակութային և նորաձևության ինքնատիպությունը միջազգային հարթակում։ IFW […] ...
18:35 06.06.2025
Ալեն Սիմոնյանի ելույթը Հայ-ռուսական միջտարածաշրջանային համագործակցության 10-րդ համաժողովումՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի հետ հունիսի 6-ին մասնակցել է Հայ-ռուսական միջտարածաշրջանային համագործակցության 10-րդ համաժողովի բացմանը եւ հանդես եկել ելույթով: «Հարգելի՛ դեսպաններ, Համաժողովի հարգելի՛ մասնակիցներ, Տիկնա՛յք եւ պարոնա՛յք, Ուրախ եմ ողջունել ձեզ Երեւանում: Այսօր մենք հյուրընկալում ենք հոբելյանական 10-րդ Հայ-ռուսական միջտարածաշրջանային համաժողովը, որը կարեւոր հարթակ է մեր […] ...
18:28 06.06.2025
ՃՏՊ Երևան-Գյումրի ավտոճանապարհինՀունիսի 6-ին՝ ժամը 16։38-ին, Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աշտարակ-Ագարակ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհի 27-րդ կմ-ին «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից […] ...