14:54 25.06.2020
ՀՀ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը տեսակետ է հայտնել Գագիկ Ծառուկյան, Ռոբերտ Քոչարյան, Արթուր Վանեցյան, Իշխան Սաղաթելյան քառյակի հնարավոր կոնսոլիդացիայի վերաբերյալ լրագրողների հարցի շուրջ։ Վերջիններս հետաքրքրվել են նաև, թե արդյո՞ք այդ կոնսոլիդացիայի հետևանքով իշխանափոխության վտանգ լինի։
«Ինձ քաղաքական դիակների կոնսոլիդացիան չի հետաքրքրում։ Ձեր նշած բոլոր ուժերը քաղաքական դիակ են այսօր։ Միակ մտահոգությունս այն է, որն ավելի շատ ինձ մոտ բարոյական մտահոգություն է, իսկ իրենց մոտ ռեալ մտահոգություն պետք է լինի․ դա ժողովրդի զայրույթն է։ Ժողովուրդը չի կարող այլևս հանդուրժել, որ իրեն գժի տեղ դնեն կամ փորձեն կրկին անգամ խաբել։ Դեմքերը փոխում են և նույն մարդիկ դեմքը փոխած, գալիս, ասում են՝ վայ, բայց հիմա մենք կոնսոլիդացել ենք։ Նաև անհանգստացնում է այն, որ նրանք ընդդիմադիր դաշտը լցնում են իրենցով, լցնում են փողի հաշվին և չեն թողնում, որ նորմալ ընդդիմադիր ուժերը, որոնք անցյալի հետ որևէ կապ չեն ունեցել ուղղակի կամ միջնորդավորված, կայանան։ Իրենք վնասում են ավելի շատ ընդդիմադիր դաշտին՝ թույլ չտալով ընդդիմադիր դաշտի կայացմանը»,- ասաց Ալեն Սիմոնյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։
18:35 06.06.2025
Ալեն Սիմոնյանի ելույթը Հայ-ռուսական միջտարածաշրջանային համագործակցության 10-րդ համաժողովումՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի հետ հունիսի 6-ին մասնակցել է Հայ-ռուսական միջտարածաշրջանային համագործակցության 10-րդ համաժողովի բացմանը եւ հանդես եկել ելույթով: «Հարգելի՛ դեսպաններ, Համաժողովի հարգելի՛ մասնակիցներ, Տիկնա՛յք եւ պարոնա՛յք, Ուրախ եմ ողջունել ձեզ Երեւանում: Այսօր մենք հյուրընկալում ենք հոբելյանական 10-րդ Հայ-ռուսական միջտարածաշրջանային համաժողովը, որը կարեւոր հարթակ է մեր […] ...
18:28 06.06.2025
ՃՏՊ Երևան-Գյումրի ավտոճանապարհինՀունիսի 6-ին՝ ժամը 16։38-ին, Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աշտարակ-Ագարակ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհի 27-րդ կմ-ին «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից […] ...
18:21 06.06.2025
Կառուցապատողների և շինարարների հետ քննարկվել է քաղաքաշինական ծրագրերի իրագործման նոր մոդելի ներդրման գաղափարըՔաղաքաշինության կոմիտեն ֆինանսների նախարարության հետ համատեղ նախաձեռնել է հանդիպում կառուցապատողների և շինարարների հետ՝ քննարկելու պետություն-մասնավոր համագործակցությամբ քաղաքաշինական ծրագրերի իրագործման նոր մոդելի ներդրման գաղափարը։ Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանի և ֆինանսների նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանի գլխավորությամբ կայացած հանդիպմանը ներկա են եղել Հայաստանի շինարարների միության նախագահ Վահան Հարությունյանը, Ճարտարապետների պալատի նախագահ Ալեքսանդր Բադալյանը, Կառուցապատողների հայկական ասոցիացիայի նախագահ […] ...
18:14 06.06.2025
Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա ՄատվիենկոյինՀանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր ընդունել է պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Ռուսաստանի Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի գլխավորած պատվիրակությանը։ Նախագահը ողջունել է Վալենտինա Մատվիենկոյին և պատվիրակության անդամներին՝ կարևորելով Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների շարունակական զարգացումն ու խորացումը՝ հիմնված պատմական կապերի, փոխադարձ հարգանքի և բարեկամության վրա։ Վալենտինա Մատվիենկոն շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար՝ վերահաստատելով Ռուսաստանի Դաշնության […] ...
17:54 06.06.2025
Քրեական ոստիկանները ձերբակալել են վեց հոգու. խուզարկությամբ հայտնաբերվել են հրազեններՔրեական ոստիկանության ծանր հանցագործությունների դեմ պայքարի վարչությունում ստացվել են օպերատիվ տեղեկություններ, որ «Մերսեդես» և «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենաներում գտնվող անձինք ապօրինի կրում են զենք-զինամթերք։ Հունիսի 5-ին` երեկոյան ժամը 9-ին, Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողների հետ ձեռնարկած համատեղ միջոցառման արդյունքում մայրաքաղաքի Աբովյան փողոցի մի բակում ձերբակալվեցին հանրապետության տարբեր մարզերի բնակիչ վեց տղամարդիկ: Ձերբակալման վայրում թողած ավտոմեքենաների […] ...