Երևի կազմակերպչական-կառավարման սխալներ ենք արել. գնում ենք էդ սխալներն ուղղելու ճանապարհով․ Փաշինյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
06 06 2025
  • $
    383.46
  • RUBLE
    4.83
  • 438.06
WEATHER
+25.09 oC

Երևի կազմակերպչական-կառավարման սխալներ ենք արել. գնում ենք էդ սխալներն ուղղելու ճանապարհով․ Փաշինյան

18:37 26.06.2020

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօրվա պարետատան նիստից հետո հրավիրված ճեպազրույցի ընթացքում ուշադրություն հրավիրեց այն հարցի վրա, թե թյուրընկալում կա, որ առողջապահական համակարգը պետք է պայքարի վարակի դեմ։

Փաշինյանն ասաց, որ առողջապահական համակարգը պայքարում է դրա հետևանքների դեմ, իսկ վարակի դեմ պետք է պայքարեն բոլորը։

Իսկ այդ բոլորին վերահսկելու համար, ըստ Փաշինյանի, ոստիկանությունը նման թվակազմ չունի։ Փաշինյանի խոսքերով՝  մարդիկ իրենք պետք է հսկեն հակահամաճարակային կանոնները։

Փաշինյանն ասաց, որ ինքն էլ է սխալվել ինչ-որ տեղ, ինչի հետևանքով վարակվել է ու վարակել ընտանիքին։

Ավելին, ըստ Փաշինյանի, հնարավոր է՝ իրենք նաև կազմակերպչական ու կառավարման մակարդակի սխալներ են արել, բայց հիմա գնում են այդ սխալները ուղղելու ճանապարհով։

Ըստ Փաշինյանի՝ հիմա ամեն մարդ իր սխալները պետք է ուղղի։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի հրամանով ստեղծվել է Կոմիտեի խորհրդակցական մարմին

20:11 06.06.2025

Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի հրամանով ստեղծվել է Կոմիտեի խորհրդակցական մարմին

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի խնդիրների իրականացման, հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողների գործունեության արդյունավետության բարձրացման նպատակով Կոմիտեի նախագահ Արթուր Նահապետյանն այսօր հրաման է ստորագրել խորհրդակցական մարմին (Կոլեգիա) ստեղծելու մասին: Նույն հրամանով հաստատվել է նաև խորհրդակցական մարմնի գործունեության կարգը: Այս մասին հայտնել են հակակոռուպցիոն կոմիտեից: Կոլեգիայի ստեղծմամբ Հակակոռուպցիոն կոմիտեն կապահովի գործունեության առավել հրատապ և արդիական հիմնահարցերի քննարկումը, դրանց արագ և […] ...

SHANTNEWS

20:00 06.06.2025

SHANTNEWS

Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը

19:54 06.06.2025

Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը

Հանրապետության տարածքում հունիսի 6-ի ցերեկը, 7-ին գիշերը և կեսօրից հետո, 9-11-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Հունիսի 8-ին, 9-11-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հյուսիսարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-22 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը հունիսի 6-ի ցերեկը, 7-11-ին աստիճանաբար կբարձրանա […] ...

Բեռնատար ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել

19:50 06.06.2025

Բեռնատար ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել

Հունիսի 6-ին՝ ժամը 16։18-ին, Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Աբովյան քաղաքում՝ հանրակացարանի մոտակայքում, այրվում է ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է «Howo» մակնիշի բեռնատարի շարժիչի հատվածում։ Ավտոմեքենայի վարորդը և ուղևորը հոսպիտալացվել են բժշկական կենտրոն: […] ...

Ապարանում բախվել են «Renault»-ն ու «Toyota RAV4»-ը. կան տուժածներ

19:46 06.06.2025

Ապարանում բախվել են «Renault»-ն ու «Toyota RAV4»-ը. կան տուժածներ

Այսօր՝ հունիսի 6-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 16:30-ի սահմաններում Ապարան քաղաքի Խաչատուր Աբովյան-Ծաղկունյաց փողոցների խաչմերուկում բախվել են «Toyota RAV4» և «Renault» մակնիշի ավտոմեքենաները: Բախման հետևանքով «Toyota»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց, կոտրել բնակչի հողամասի փայտե ցանկապատը և հայտնվել բնակչի տակ հողամասում: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 հոգի, որոնցից մեկը 9 […] ...

Քննարկվել են Հայաստանի և Վերականգնման վարկերի բանկի միջև համագործակցության հիմնական ուղղությունները

19:40 06.06.2025

Քննարկվել են Հայաստանի և Վերականգնման վարկերի բանկի միջև համագործակցության հիմնական ուղղությունները

ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն ընդունել է Վերականգնման վարկերի բանկի Արևելյան Եվրոպայի, Կենտրոնական Ասիայի և Կովկասի տարածաշրջանային տնօրեն Վերոնիկա Գարսիա Դել Արկոյի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հայաստանի և ՎՎԲ-ի միջև համագործակցության հիմնական ուղղությունները՝ հատկապես ընդգծելով Հայաստանում խոշոր ենթակառուցվածքային ծրագրերի իրականացման հարցում ՎՎԲ-ի աջակցությունը: Այս համատեքստում անդրադարձ է կատարվել «Ախուրյան գետի ջրային ռեսուրսների […] ...

BACK_TO_TOP