ՍԴ նախագահի պարտականությունները ժամանակավորապես կկատարի ամենատարեց դատավորը. ԱԺ-ն հայտարարություն է տարածել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
06 06 2025
  • $
    383.46
  • RUBLE
    4.83
  • 438.06
WEATHER
+25.09 oC

ՍԴ նախագահի պարտականությունները ժամանակավորապես կկատարի ամենատարեց դատավորը. ԱԺ-ն հայտարարություն է տարածել

18:27 26.06.2020

Ազգային ժողովի կայքում տարածվել է պաշտոնական հայտարարություն, որը վերաբերում է Սահմանադրական դատարանում փոփոխություններին:

Հայտարարությունն ամբողջությամբ՝ ստորև.

«2020 թվականի հունիսի 26-ին ուժի մեջ են մտել 2020 թվականի հունիսի 22-ին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից ընդունված Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխությունները: ՀՀ Սահմանադրության 213 հոդվածը շարադրվել է հետևյալ խմբագրությամբ. «Մինչև Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը նշանակված և Սահմանադրական դատարանի անդամի կամ դատավորի պաշտոնում ընդհանուր տևողությամբ ոչ պակաս, քան 12 տարի պաշտոնավարած Սահմանադրական դատարանի անդամի (դատավորի) լիազորությունների ժամկետը համարվում է ավարտված, և պաշտոնավարումը դադարում է» (հոդված 213 1-ին մաս):

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՀՀ Սահմանադրական դատարանի դատավորների (անդամների) անձնական գործերը պահվում ու վարվում են ՀՀ Ազգային ժողովում, և ուսումնասիրելով նշված գործերում առկա փաստաթղթերը, հայտնում ենք, որ նշված կանոնակարգումներով դադարել է Սահմանադրական դատարանի հետեւյալ դատավորների (անդամների) պաշտոնավարումը.

Հրանտ Արայի Նազարյան, որի Սահմանադրական դատարանի անդամի կամ դատավորի պաշտոնում պաշտոնավարման ընդհանուր տեւողությունը մինչև 2020 թվականի հունիսի 26-ը կազմել է առավել քան 24 տարի:

Ֆելիքս Պապինի Թոխյան, որի Սահմանադրական դատարանի անդամի կամ դատավորի պաշտոնում պաշտոնավարման ընդհանուր տևողությունը մինչեւ 2020 թվականի հունիսի 26-ը կազմել է առավել քան 22 տարի:

Ալվինա Բալաբեկի Գյուլումյան, որի Սահմանադրական դատարանի անդամի կամ դատավորի պաշտոնում պաշտոնավարման ընդհանուր տևողությունը մինչև 2020 թվականի հունիսի 26-ը կազմել է առավել քան 12 տարի:

ՀՀ Սահմանադրության 213 հոդվածի 3-րդ մասի համաձայն Սահմանադրական դատարանի երեք դատավորների թափուր տեղերի համար առաջադրումները պետք է կատարվեն հաջորդաբար Կառավարության, Հանրապետության նախագահի և դատավորների ընդհանուր ժողովի կողմից երկամսյա ժամկետում, որը սկսում է հոսել 2020թ. հունիսի 27-ից:

Տեղեկացնում ենք նաև, որ ՀՀ Սահմանադրության հոդված 213 4-րդ մասի համաձայն դադարել է Հրայր Վարդանի Թովմասյանի պաշտոնավարումը Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնում:

ՀՀ Սահմանադրության 13 հոդվածի 4-րդ մասի համաձայն Սահմանադրական դատարանի նախագահը պետք է ընտրվի Սահմանադրության 166-րդ հոդվածով սահմանված կարգով, ընտրությունը պետք է իրականացվի Սահմանադրական դատարանի դատավորների առաջացած թափուր տեղերը համալրելուց հետո:

Հաշվի առնելով այն փաստը, որ Սահմանադրական դատարանի նախագահ դեռևս ընտրված չէ, իսկ ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Ալվինա Բալաբեկի Գյուլումյանի՝ որպես ՀՀ սահմանադրական դատարանի անդամի (դատավորի) լիազորությունների ժամկետը ՀՀ Սահմանադրության հոդված 213 1-ին մասի ուժով ավարտվել է և պաշտոնավարումը դադարել է, ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահի պարտականությունները իրականացվելու են Սահմանադրական դատարանի դատավորներից տարիքով ավագ դատավորի կողմից:

2020թ. հունիսի 26-ի դրությամբ ՀՀ Սահմանադրական դատարանի տարիքով ավագ դատավորն Աշոտ Խաչատրյանն է` ծնված 1962թ. սեպտեմբերի 10-ին»:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Քննարկվել են Հայաստանի և Վերականգնման վարկերի բանկի միջև համագործակցության հիմնական ուղղությունները

19:40 06.06.2025

Քննարկվել են Հայաստանի և Վերականգնման վարկերի բանկի միջև համագործակցության հիմնական ուղղությունները

ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն ընդունել է Վերականգնման վարկերի բանկի Արևելյան Եվրոպայի, Կենտրոնական Ասիայի և Կովկասի տարածաշրջանային տնօրեն Վերոնիկա Գարսիա Դել Արկոյի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հայաստանի և ՎՎԲ-ի միջև համագործակցության հիմնական ուղղությունները՝ հատկապես ընդգծելով Հայաստանում խոշոր ենթակառուցվածքային ծրագրերի իրականացման հարցում ՎՎԲ-ի աջակցությունը: Այս համատեքստում անդրադարձ է կատարվել «Ախուրյան գետի ջրային ռեսուրսների […] ...

Էկոնոմիկայի նախարարի գլխավորությամբ կայացել է ՓՄՁ զարգացման ենթախորհրդի հերթական նիստը

19:30 06.06.2025

Էկոնոմիկայի նախարարի գլխավորությամբ կայացել է ՓՄՁ զարգացման ենթախորհրդի հերթական նիստը

ՀՀ էկոնոմիկայի նախարար, ՓՄՁ զարգացման ենթախորհրդի նախագահ Գևորգ Պապոյանի գլխավորությամբ հունիսի 6-ին կայացել է ՓՄՁ զարգացման ենթախորհրդի հերթական նիստը։ Նիստի ընթացքում քննարկվել են «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի և «ՀՀ հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծերը։ Օրակարգում ընդգրկված էր նաև ՀՀ հարկային օրենսգրքի 293-րդ հոդվածով սահմանված՝ հարկային մարմնի կողմից կազմակերպություններին […] ...

ԲԸՏՄ ղեկավարն աշխատանքային այցով Սյունիքում է

19:19 06.06.2025

ԲԸՏՄ ղեկավարն աշխատանքային այցով Սյունիքում է

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Հովհաննես Մարտիրոսյանը և նրա տեղակալ Լևոն Լևոնյանը հունիսի 6-ին աշխատանքային այցով մեկնել են Սյունիքի մարզ՝ տեղում ծանոթանալու Տեսչական մարմնի տարածքային ստորաբաժանման ընթացիկ աշխատանքներին և մարզում առկա ոլորտային հարցերին։ Հովհաննես Մարտիրոսյանը ԲԸՏՄ Սյունիքի տարածքային բաժնում աշխատակիցներին է ներկայացրել ՏԲ նորանշանակ պետ Նարեկ Դավթյանին։ Ոլորտային իրավախախտումների կանխարգելման, վերահսկողական միջոցառումների որակի բարձրացման […] ...

Վրացական գինու և մշակույթի օրը Երևանում

19:10 06.06.2025

Վրացական գինու և մշակույթի օրը Երևանում

Հայաստանում Վրաստանի մշակույթի օրերի շրջանակում այսօր Մաշտոցի պողոտայում՝ Դիանա Աբգարի անվան պուրակում, մեկնարկել է տոնական միջոցառում։ Միջոցառման ընթացքում ներկայացվել են վրացական գինին և ազգային խոհանոցը: Միջոցառմանը ներկա են եղել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, Վրաստանի մշակույթի փոխնախարար Գեորգի Միրցխուլավան, ՀՀ-ում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Շարվաշիձեն: Նրանք շրջել են […] ...

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության բյուջեի կատարողականը 2024 թ. կազմել է 97 տոկոս

19:00 06.06.2025

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության բյուջեի կատարողականը 2024 թ. կազմել է 97 տոկոս

2024 թվականին ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության բյուջեի կատարողականը կազմել է 97 տոկոս: Նախարարությունն իրականացրել է 17 ծրագիր, 102 միջոցառում: Կատարվել են 7,1 մլրդ դրամի վերաբաշխումներ, իրականացվել են 1 մլրդ 797 մլն դրամի գնումներ, որից 1 մլրդ 127 մլն դրամ՝ մեկ անձի հետ գնման եղանակով: Այս մասին հունիսի 6-ին ասել է ՀՀ ֆինանսների նախարար […] ...

Արթուր Պողոսյանը ներկայացրել է Քննչական կոմիտեի 2024 թվականի բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը

18:53 06.06.2025

Արթուր Պողոսյանը ներկայացրել է Քննչական կոմիտեի 2024 թվականի բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը

Արթուր Պողոսյանը 2025 թվականի հունիսի 6-ին ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում ներկայացրել է ՀՀ քննչական կոմիտեի 2024 թվականի բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը: ՀՀ պետական բյուջեից 2024 թվականի համար Քննչական կոմիտեին հատկացվել է 18.9 մլրդ ՀՀ դրամ, որից կատարվել են շուրջ 16.8 մլրդ ՀՀ դրամի ծախսեր: Արթուր […] ...

BACK_TO_TOP