18:55 26.06.2020
Հայաստանի իշխանությունների խնդիրն է բալանս ապահովել առողջապահական, տնտեսական ու սոցիալական խնդիրների միջև։ Այս մասին պարետատան նիստին հետո ճեպազրույցի հարցերից մեկին պատասխանելիս նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նա նշեց, որ ապրիլին Հայաստանում 70 հազար աշխատատեղ է փակվել, ու եթե կարանտինային ռեժիմը պահպանվեր, Հայաստանը կարող էր սոցիալական կոլապսի առաջ կանգնել։ Ըստ Փաշինյանի՝ այդ պայմաններում անհրաժեշտ է միջոցներ ձեռնարկել կորոնավիրուսի հետ ապրելու համար։
Փաշինյանը պատմեց, որ ԱՀԿ ներկայացուցիչների այցի ժամանակ պարզել են, որ կանոնները ունիվերսալ են, ու խնդիրը դրանց պահպանման որակի մեջ է։ Նա բացատրեց, որ ԱՀԿ ներկայացուցիչները նույնիսկ որևէ նոր ռեկոմենդացիա չեն արել, ու միայն կանոնների համատարած պահպանման հարց կա։
Ըստ վարչապետի՝ մեծագույն խնդիրները բակերում, թաղերում, հոգեհանգիստների և հուղարկավորությունների ժամանակ են լինում։ Այդ պայմաններում, ինչպես նշեց Փաշինյանը, ոստիկանությունը և այլ կառույցներ պետք է վերահսկեն, բայց մարդիկ էլ իրենց հերթին պետք է դիտողություն անեն, եթե իրենց կողքին ինչ-որ մեկը դիմակ չի կրում։
19:54 06.06.2025
Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումըՀանրապետության տարածքում հունիսի 6-ի ցերեկը, 7-ին գիշերը և կեսօրից հետո, 9-11-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Հունիսի 8-ին, 9-11-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հյուսիսարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-22 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը հունիսի 6-ի ցերեկը, 7-11-ին աստիճանաբար կբարձրանա […] ...
19:50 06.06.2025
Բեռնատար ավտոմեքենայում հրդեհ է բռնկվելՀունիսի 6-ին՝ ժամը 16։18-ին, Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Աբովյան քաղաքում՝ հանրակացարանի մոտակայքում, այրվում է ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է «Howo» մակնիշի բեռնատարի շարժիչի հատվածում։ Ավտոմեքենայի վարորդը և ուղևորը հոսպիտալացվել են բժշկական կենտրոն: […] ...
19:46 06.06.2025
Ապարանում բախվել են «Renault»-ն ու «Toyota RAV4»-ը. կան տուժածներԱյսօր՝ հունիսի 6-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 16:30-ի սահմաններում Ապարան քաղաքի Խաչատուր Աբովյան-Ծաղկունյաց փողոցների խաչմերուկում բախվել են «Toyota RAV4» և «Renault» մակնիշի ավտոմեքենաները: Բախման հետևանքով «Toyota»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց, կոտրել բնակչի հողամասի փայտե ցանկապատը և հայտնվել բնակչի տակ հողամասում: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 հոգի, որոնցից մեկը 9 […] ...
19:40 06.06.2025
Քննարկվել են Հայաստանի և Վերականգնման վարկերի բանկի միջև համագործակցության հիմնական ուղղություններըՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն ընդունել է Վերականգնման վարկերի բանկի Արևելյան Եվրոպայի, Կենտրոնական Ասիայի և Կովկասի տարածաշրջանային տնօրեն Վերոնիկա Գարսիա Դել Արկոյի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հայաստանի և ՎՎԲ-ի միջև համագործակցության հիմնական ուղղությունները՝ հատկապես ընդգծելով Հայաստանում խոշոր ենթակառուցվածքային ծրագրերի իրականացման հարցում ՎՎԲ-ի աջակցությունը: Այս համատեքստում անդրադարձ է կատարվել «Ախուրյան գետի ջրային ռեսուրսների […] ...
19:30 06.06.2025
Էկոնոմիկայի նախարարի գլխավորությամբ կայացել է ՓՄՁ զարգացման ենթախորհրդի հերթական նիստըՀՀ էկոնոմիկայի նախարար, ՓՄՁ զարգացման ենթախորհրդի նախագահ Գևորգ Պապոյանի գլխավորությամբ հունիսի 6-ին կայացել է ՓՄՁ զարգացման ենթախորհրդի հերթական նիստը։ Նիստի ընթացքում քննարկվել են «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի և «ՀՀ հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծերը։ Օրակարգում ընդգրկված էր նաև ՀՀ հարկային օրենսգրքի 293-րդ հոդվածով սահմանված՝ հարկային մարմնի կողմից կազմակերպություններին […] ...