Լեհաստանում լռության օր է. վաղը տեղի կունենան նախագահական ընտրություններ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
13 05 2024
  • $
    387.64
  • RUBLE
    4.24
  • 417.91
WEATHER
+12.09 oC

Լեհաստանում լռության օր է. վաղը տեղի կունենան նախագահական ընտրություններ

14:14 27.06.2020

Լեհաստանում այսօր լռության օր է: Մինչ ընտրական տեղամասերի փակումը երկրում արգելվում է նախագահական ընտրություններին մասնակցող թեկնածուների օգտին ցանկացած քարոզչություն: Այս մասին հայտնել է RIA Novosti լրատվական գործակալությունը:

Լեհաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովից տեղեկացնում են, որ նախագահական աթոռի համար պայքարում է 11 թեկնածու: Հիմնական պայքարը ընթանում է գործող նախագահ Անջեյ Դուդայի և ընդդիմադիր գործիչ Ռաֆալ Տշասկովսկիի միջև:

Նշվում է նաև, որ ելնելով համաճարակաբանական վիճակից՝ երկրի երկու շրջաններում ընտրությունները կանցկացվեն փոստի միջոցով:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Թայլանդի ընտրական հանձնաժողովը հաստատել է Սենատի ընտրությունների անցկացման կարգը

20:53 13.05.2024

Թայլանդի ընտրական հանձնաժողովը հաստատել է Սենատի ընտրությունների անցկացման կարգը

Թայլանդի ընտրական հանձնաժողովը հաստատել է Սենատի ընտրությունների ընթացակարգը, որին կնախորդի թեկնածուների դիմումների գործընթացը մայիսի 20-24-ը։ Այս մասին հայտնել է Թայլանդի ընտրական հանձնաժողովը։ Թեկնածուների գրանցումից հետո քվեարկությունը նախ կկայանա շրջանների մակարդակով հունիսի 9-ին, այնուհետև մարզային և ազգային մակարդակներում՝ համապատասխանաբար հունիսի 16-ին և 26-ին: Ռազմական իշխանությունների կողմից 2017 թվականին ընդունված նոր սահմանադրության համաձայն՝ նոր Սենատը պետք է […] ...

Վրաստանի խորհրդարանը մայիսի 14-ին երրորդ և վերջնական ընթերցմամբ կընդունի «Oտարերկրյա գործակալների մասին» օրենքը 

20:41 13.05.2024

Վրաստանի խորհրդարանը մայիսի 14-ին երրորդ և վերջնական ընթերցմամբ կընդունի «Oտարերկրյա գործակալների մասին» օրենքը 

Վրաստանի խորհրդարանը մայիսի 14-ի լիագումար նիստում երրորդ և վերջին ընթերցմամբ կընդունի «Oտարերկրյա գործակալների մասին» օրենքը։ Այս մասին վրացի լրագրողների հետ մամուլի ասուլիսում հայտարարել է հանրապետության վարչապետ Իրակլի Կոբախիձեն։ «Վաղը Վրաստանի խորհրդարանը կգործի Վրաստանի բնակչության մեծամասնության ռացիոնալ կամքին համապատասխան և երրորդ ընթերցմամբ կընդունի օրենքը, որը վճռորոշ դեր կխաղա, այսպես կոչված, պարտադրված բևեռացման դադարեցման գործում»,- ասել է […] ...

ԱՄՆ-ում մահացության մակարդակը մինչև 2040 թվականը կգերազանցի ծնելիությունը․ Կոնգրես

20:27 13.05.2024

ԱՄՆ-ում մահացության մակարդակը մինչև 2040 թվականը կգերազանցի ծնելիությունը․ Կոնգրես

ԱՄՆ-ում մահացության մակարդակը մինչև 2040 թվականը կգերազանցի ծնելիությունը, իսկ առանց միգրանտների պատշաճ հոսքի, երկրի բնակչությունը կսկսի նվազել, ասվում է Կոնգրեսի բյուջետային գրասենյակի երկուշաբթի հրապարակած զեկույցում: «Գործակալության կանխատեսումների համաձայն՝ 2040 թվականից մահացությունը կգերազանցի ծնելիությունը: Արդյունքում, ներգաղթի բացակայության դեպքում, բնակչության թիվը կսկսի նվազել»,- ասվում է զեկույցում: Փաստաթղթի հեղինակները կարծում են, որ ԱՄՆ-ի ընդհանուր պետական ​​պարտքը 2054 թվականին […] ...

Իսպանիան կոչ է արել արգելել Իսրայելին մասնակցել Օլիմպիական խաղերին

20:20 13.05.2024

Իսպանիան կոչ է արել արգելել Իսրայելին մասնակցել Օլիմպիական խաղերին

Իսպանիայի ձախակողմյան Podemos կուսակցությունը կոչ է արել Իսրայելին արգելել մասնակցել Փարիզի Օլիմպիական խաղերին և կոչ է արել մյուս երկրներին բոյկոտել մրցույթը, երկուշաբթի օրը տեղի ունեցած մամուլի ասուլիսում ասել է կուսակցության խոսնակ Մարիա Թերեզա Պերեսը։ «Մենք դեմ ենք Իսրայելի մասնակցությանը Օլիմպիական խաղերին, միջազգային հանրությունը պետք է վետո դնի Իսրայելի նման պետությանը, և եթե դա տեղի չունենա, […] ...

Իրանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ իր միջուկային դոկտրինը ոչ մի փոփոխության չի ենթարկվել

20:10 13.05.2024

Իրանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ իր միջուկային դոկտրինը ոչ մի փոփոխության չի ենթարկվել

Իրանի միջուկային դոկտրինը չի փոխվել, քանի որ Թեհրանը դեմ է զանգվածային ոչնչացման զենքի արտադրությանը և տարածմանը: Այս մասին ամենշաբաթյա ասուլիսում հայտարարել է Հանրապետության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանանին։ «Իրանի դիրքորոշումը հստակ արտահայտվել է երկրի բարձրագույն ղեկավարության կողմից, և Իրանի միջուկային դոկտրինը որևէ փոփոխության չի ենթարկվել», -նրա խոսքերը մեջբերել է Tasnim գործակալությունը։ Ինչպես հիշեցրել […] ...

Եվրոպական հանձնաժողովի գործադիր փոխնախագահ Դոմբրովսկիսը Հայաստանում կմասնակցի ՎԶԵԲ տարեկան հանդիպմանը

19:30 13.05.2024

Եվրոպական հանձնաժողովի գործադիր փոխնախագահ Դոմբրովսկիսը Հայաստանում կմասնակցի ՎԶԵԲ տարեկան հանդիպմանը

Եվրոպական հանձնաժողովի գործադիր փոխնախագահ և առևտրի հարցերով ԵՄ հանձնակատար Վալդիս Դոմբրովսկիսը Երևանում մայիսի 15-ին և 16-ին կմասնակցի Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) տարեկան հանդիպմանը և գործարար համաժողովին՝ ներկայացնելով Եվրոպականն միությունը։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրել են Հայաստանում Եվրոպական Միության պատվիրակությունից, ԵՀ գործադիր փոխնախագահ Դոմբրովսկիսն իր առաքելության շրջանակում կմասնակցի «Կրիտիկական հումքի» վերաբերյալ պանելային քննարկմանը, ինչպես նաև ներկա […] ...

BACK_TO_TOP