Աբովյանի համայնքապատկան հողամասերի օտարման չարաշահումներին վերաբերող  քրգործով մեղադրանքներ են առաջադրվել 3 անձի – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
06 06 2025
  • $
    383.46
  • RUBLE
    4.83
  • 438.06
WEATHER
+26.09 oC

Աբովյանի համայնքապատկան հողամասերի օտարման չարաշահումներին վերաբերող  քրգործով մեղադրանքներ են առաջադրվել 3 անձի

20:02 27.06.2020

ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում 2019թ․ դեկտեմբերի 28-ին հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ Աբովյանի համայնքապետարանի, ՀՀ ԿԱ կադաստրի կոմիտեի Կոտայքի մարզային ստորաբաժանման և «Գեոդեզիա և քարտեզագրություն» ՊՈԱԿ-ի պաշտոնատար անձանց կողմից առերևույթ չարաշահումներ թույլ տալու դեպքի առթիվ, որով հետագա նախաքննության կատարումը ՀՀ գլխավոր դատախազի կողմից հանձնարարվել է ՀՀ ՀՔԾ քննիչների վարույթին։

Նախաքննության ընթացքում պարզվել է, որ Աբովյանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ համայնքին պատկանող 5,9 հա գյուղատնտեսական նշանակության հողամասը 2011թ․ սեպտեմբերի 7-ին ՀՀ ԿԱ կադաստրի կոմիտեի Կոտայքի մարզային ստորաբաժանումում գրանցվել է որպես Աբովյան համայնքի սեփականություն՝ «բնակավայրերի հասարակական կառուցապատման» նպատակային նշանակությամբ։ Հետագայում հողատարածքում կատարվել է պարսպապատում, կառուցվել է պահակատուն, որոնք ևս գրանցվել են որպես Աբովյան համայնքի սեփականություն:

2014թ․, սակայն, Աբովյանի քաղաքապետարանի լիազոր ներկայացուցիչ Մ․Հ-ն, պայմանագրային հիմունքներով իրենց հետ համագործակցող՝ չափագրմամբ և հաշվառմամբ զբաղվող ՍՊԸ-ի աշխատակիցներին ներկայացնելով հողատարածքը շինություններով ծանրաբեռնված չլինելու վերաբերյալ տեղեկատվություն, հորդորել է առանց ուսումնասիրություններ ու ստուգումներ կատարելու, տրամադրել եզրակացություն՝ հիշյալ 5,9 հա հողամասը շենք-շինություններով ծանրաբեռնված չլինելու և գյուղատնտեսական նպատակային նշանակություն ունենալու վերաբերյալ։ Ապա այն ստանալով՝ ներկայացրել է Կադաստրի Աբովյանի տարածքային ստորաբաժանում և վերագրանցել հողի նկատմամբ սեփականության իրավունքը՝ որպես գյուղատնտեսական նշանակության»: 2014թ․ սեպտեմբերի 29-ին հողամասը կադաստրային 420.500 ՀՀ դրամ արժեքով, Աբովյանի քաղաքապետարանի համապատասխան անձանց միջոցով կազմակերպված ձևական աճուրդի միջոցով օտարվել է մի քաղաքացու՝ որպես շինություններով չծանրաբեռնված հողատարածք:

Նախաքննության ընթացքում տվյալներ են ձեռք բերվել, որ նշված հողամասը փաստացի տնօրինել է Աբովյանի նախկին քաղաքապետ Կ․ Գ․-ն, իսկ գործարքներին ակտիվ մասնակցություն է ունեցել վերջինիս օգնական Մ․Հ․-ն:

Բացի այդ, պարզվել է, որ ՀՀ ԿԱ ԱԳԿՊԿ Կոտայքի մարզային ստորաբաժանման ղեկավար Դ․Գ․-ն 2014թ․ապրիլին, առանց իրավական հիմքի, ստորաբաժանման աշխատակցին հանձնարարել է Աբովյան համայնքին անհատույց սեփականության իրավունքով փոխանցված 10,05 հա բնակավայրերի նպատակային նշանակության» բնակելի կառուցապատման՝ խորհրդային տարիներից բազմաբնակարան շենքերի կառուցման նպատակով կատարված անավարտ շինություններով ծանրաբեռնված հողամասի նպատակային նշանակությունը փոխել «գյուղատնտեսականի»։ Դրա հիման վրա 2014թ․մայիսի 14-ին, հաշվի առնելով արդեն կադաստրային քարտեզում անհիմն կատարված փոփոխությունը՝ նշված հողամասի նկատմամբ գրանցվել է Աբովյան համայնքի սեփականության իրավունքը՝ որպես գյուղատնտեսական նշանակության:

Ապա Աբովյան համայնքի ավագանին, հաշվի առնելով քաղաքապետ Կ․ Գ․-ի առաջարկը, որոշում է կայացրել նշված 10.05 հա հողամասն աճուրդով օտարելու մասին` աճուրդի մեկնարկային գինը կադաստրային արժեքով մեկ հեկտարի համար 29.400.000 ՀՀ դրամի փոխարեն հաշվարկելով 67.500 ՀՀ դրամով:

Այնուհետև, Աբովյանի քաղաքապետ Կ․Գ․-ն, հանդիսանալով համայնքային հողերի աճուրդների կազմակերպիչ, ձևական աճուրդի միջոցով նշված հողամասը առուվաճառքի պայմանագրով ընդամենը 712.400 ՀՀ դրամով օտարել է ՍՊԸ-ին:

Նախաքննության ընթացքում տվյալներ են ձեռք բերվել նաև այն մասին, որ գնորդ ընկերությունը փաստացի պատկանել է Կ․Գ․-ին, 2015թ․մարտի 17-ին նշված ընկերության 50 տոկոս բաժնեմասերը գրանցվել են Կ․Գ․-ի հետ փոխկապակցված անձ Վ․Հ․-ի կնոջ անվամբ: Ընդ որում, 5.9 հա հողամասի մի մասը ևս փոխանցվել է Վ․ Հ․-ի որդուն:

2020թ․հունիսի 16-ին ՀՀ ԿԱ ԱԳԿՊԿ Կոտայքի մարզային ստորաբաժանման ղեկավար Դ․Գ․-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 3-րդ մասով, իսկ Աբովյան համայնքի նախկին ղեկավար Կ․Գ․-ին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով։ Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել ստորագրություն չհեռանալու մասին:

Նախաքննության ընթացքում պարզվել է, որ նշված 10.05 հա հողամասը գտնվում է ոչ թե տվյալ համայնքի համար սահմանված տարածագնահատման 8-րդ, այլ՝ 7-րդ գոտում, որտեղ պետական և համայնքային սեփականություն հանդիսացող (բացառությամբ գյուղատնտեսական նշանակության հողերի) հողամասերի օտարման նպատակով 1 հա հողամասի կադաստրային արժեքը կազմում է ոչ թե 29.400.000 ՀՀ դրամ, այլ՝ 45.240.000 ՀՀ դրամ: Այսինքն, ենթադրյալ հանցագործությամբ համայնքին պատճառվել է ոչ թե 294.757.600 ՀՀ դրամի, այլ 453.949.600 ՀՀ դրամի վնաս:

2020թ. հունիսի 25-ին վարույթն իրականացնող մարմնի կողմից Աբովյան համայնքի նախկին ղեկավար Կ․Գ-ին առաջադրված մեղադրանքը, վերոնշյալի հետ կապված, փոփոխվել է:

ՀՀ քրեական օրենսգրքի 38-309-րդ հոդվածի 3-րդ մասով և 38-308-րդ հոդվածի 2-րդ մասով մեղադրանք է առաջադրվել նաև Աբովյան համայնքի նախկին լիազորված անձ Մ․Հ-ին:

Հանցագործությամբ պատճառված 453.949.600 ՀՀ դրամ վնասից մեղադրյալներ Դ․Գ․-ի և Կ․Գ․-ի կողմից ՀՀ ՀՔԾ դեպոզիտային հաշվին է փոխանցվել 390.757.600 ՀՀ դրամ: Նախաքննության ընթացքում վերը նշված հողատարածքների վրա դրվել է արգելանք՝ դրանց հնարավոր օտարումը բացառելու նպատակով։

Պատշաճ դատախազական հոկողության պայմաններում քրեական գործով նախաքննությունը ՀՀ ՀՔԾ-ում շարունակվում է։ Ձեռնարկվում են քննչական և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ 5.9 հա հողամասի օտարման օրինականությունը պարզելու, 10.05 հա հողամասի օտարման գործընթացում ենթադրյալ չարաշահումների հանգամանքները, դրանց կատարմանը մասնակցություն ունեցող անձանց պարզելու ուղղությամբ:

 Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Արթուր Պողոսյանը ներկայացրել է Քննչական կոմիտեի 2024 թվականի բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը

18:53 06.06.2025

Արթուր Պողոսյանը ներկայացրել է Քննչական կոմիտեի 2024 թվականի բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը

Արթուր Պողոսյանը 2025 թվականի հունիսի 6-ին ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում ներկայացրել է ՀՀ քննչական կոմիտեի 2024 թվականի բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը: ՀՀ պետական բյուջեից 2024 թվականի համար Քննչական կոմիտեին հատկացվել է 18.9 մլրդ ՀՀ դրամ, որից կատարվել են շուրջ 16.8 մլրդ ՀՀ դրամի ծախսեր: Արթուր […] ...

Ինդոնեզիայում ներկայացվել է հայկական նորաձևության «Մշակութային վերածնունդ» նախագիծը

18:45 06.06.2025

Ինդոնեզիայում ներկայացվել է հայկական նորաձևության «Մշակութային վերածնունդ» նախագիծը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, Ինդոնեզիայում Հայաստանի դեսպանության և «Հովնանյան» բարեգործական հիմնադրամի աջակցությամբ Ինդոնեզիայի նորաձևության շաբաթվա շրջանակում (Indonesia Fashion Week /IFW/) «Տերյան մշակութային կենտրոնը» ներկայացրել է «Մշակութային վերածնունդ» խորագրով հայկական նորաձևության նախագիծը։ Հայաստանը մասնակցել է միջոցառմանը որպես հատուկ հյուր, ինչը բացառիկ հնարավորություն է ընձեռել ներկայացնելու հայկական մշակութային և նորաձևության ինքնատիպությունը միջազգային հարթակում։ IFW […] ...

Ալեն Սիմոնյանի ելույթը Հայ-ռուսական միջտարածաշրջանային համագործակցության 10-րդ համաժողովում

18:35 06.06.2025

Ալեն Սիմոնյանի ելույթը Հայ-ռուսական միջտարածաշրջանային համագործակցության 10-րդ համաժողովում

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի հետ հունիսի 6-ին մասնակցել է Հայ-ռուսական միջտարածաշրջանային համագործակցության 10-րդ համաժողովի բացմանը եւ հանդես եկել ելույթով: «Հարգելի՛ դեսպաններ, Համաժողովի հարգելի՛ մասնակիցներ, Տիկնա՛յք եւ պարոնա՛յք, Ուրախ եմ ողջունել ձեզ Երեւանում: Այսօր մենք հյուրընկալում ենք հոբելյանական 10-րդ Հայ-ռուսական միջտարածաշրջանային համաժողովը, որը կարեւոր հարթակ է մեր […] ...

ՃՏՊ Երևան-Գյումրի ավտոճանապարհին

18:28 06.06.2025

ՃՏՊ Երևան-Գյումրի ավտոճանապարհին

Հունիսի 6-ին՝ ժամը 16։38-ին, Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աշտարակ-Ագարակ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհի 27-րդ կմ-ին «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից […] ...

Կառուցապատողների և շինարարների հետ քննարկվել է քաղաքաշինական ծրագրերի իրագործման նոր մոդելի ներդրման գաղափարը

18:21 06.06.2025

Կառուցապատողների և շինարարների հետ քննարկվել է քաղաքաշինական ծրագրերի իրագործման նոր մոդելի ներդրման գաղափարը

Քաղաքաշինության կոմիտեն ֆինանսների նախարարության հետ համատեղ նախաձեռնել է հանդիպում կառուցապատողների և շինարարների հետ՝ քննարկելու պետություն-մասնավոր համագործակցությամբ քաղաքաշինական ծրագրերի իրագործման նոր մոդելի ներդրման գաղափարը։ Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանի և ֆինանսների նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանի գլխավորությամբ կայացած հանդիպմանը ներկա են եղել Հայաստանի շինարարների միության նախագահ Վահան Հարությունյանը, Ճարտարապետների պալատի նախագահ Ալեքսանդր Բադալյանը, Կառուցապատողների հայկական ասոցիացիայի նախագահ […] ...

Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյին

18:14 06.06.2025

Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր ընդունել է պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Ռուսաստանի Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի գլխավորած պատվիրակությանը։ Նախագահը ողջունել է Վալենտինա Մատվիենկոյին և պատվիրակության անդամներին՝ կարևորելով Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների շարունակական զարգացումն ու խորացումը՝ հիմնված պատմական կապերի, փոխադարձ հարգանքի և բարեկամության վրա։ Վալենտինա Մատվիենկոն շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար՝ վերահաստատելով Ռուսաստանի Դաշնության […] ...

BACK_TO_TOP