Մեղադրանք է առաջադրվել ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության փորձաքննությունների բաժանմունքի պետին  – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
07 06 2025
  • $
    383.46
  • RUBLE
    4.83
  • 438.06
WEATHER
+15.09 oC

Մեղադրանք է առաջադրվել ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության փորձաքննությունների բաժանմունքի պետին 

17:40 29.06.2020

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննված քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ հիմնավորվել է, որ ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության փորձաքննությունների բաժանմունքի պետ Արմեն Ամիրաղյանը պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ և կատարել առանձնապես ծանր հանցագործության կատարման գործիքների նախապես չխոստացված պարտակում:

Քրեական գործով պարզվել է, որ Արմեն Ամիրաղյանը 2020թ.-ի մարտի 24-ին որպես փորձագետ մասնակցել է Վանաձոր քաղաքում նույն օրը տեղի ունեցած առանձնապես ծանր հանցագործության դեպքի` հրազենի գործադրմամբ երկու և ավելի անձանց սպանության փորձի առթիվ նախապատրաստվող նյութերով քննիչի կողմից կատարվող դեպքի վայրի զննությանը:

Զննության ավարտից հետո դեպքի մասնակից Ա. Պ.-ի հայրը, որը մտերիմ հարաբերությունների մեջ է գտնվել Ա. Ամիրաղյանի հետ, վերջինիս տեղեկացրել է, որ կատարված հանցագործության ժամանակ կրակվել են նաև իր որդուն պատկանող որսորդական հրազեններից` միաժամանակ խնդրելով դրանց վրա կատարել ներգործություն, որպեսզի բացառվի դեպքի վայրից հայտնաբերված պարկուճների՝ նշված զենքերից կրակված լինելու հանգամանքի բացահայտումըԻր մտերիմի խնդրանքը չմերժելու անձնական շահագրգռվածությունից ելնելով` Ա. Ամիրաղյանը պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ և օրենքով սահմանված քրեադատավարական գործողություններ կատարելու փոխարեն խարտոցով ձևափոխել է հանցագործության գործիք հանդիսացած հրազենների զարկանները՝ այդպիսով կատարելով առանձնապես ծանր հանցագործության կատարման գործիքների նախապես չխոստացված պարտակում, որի հետևանքով նշված դեպքի առթիվ հարուցված քրեական գործով վարույթն իրականացնող մարմնի համար առաջացել են խոչընդոտներ՝ վտանգվել է գործով բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության օրենսդրական պահանջի ապահովման հնարավորությունը:

Արմեն Ամիրաղյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 308-րդ և 334-րդ հոդվածների 1-ին մասերով:

Քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է հսկողություն իրականացնող դատախազին` այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ:

 Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Տեղ համայնքի անչափահաս բնակիչները, ովքեր մոլորվել էին, հայտնաբերվել են և այժմ գտնվում են ՀՀ-ում․ ԱԱԾ

22:07 06.06.2025

Տեղ համայնքի անչափահաս բնակիչները, ովքեր մոլորվել էին, հայտնաբերվել են և այժմ գտնվում են ՀՀ-ում․ ԱԱԾ

ԱԱԾ-ն հայտարարել է, որ Սյունիքի մարզից մոլորված անչափահասներն այժմ ՀՀ-ում են։ «Ի լրումն այսօր տարածած հաղորդագրության, հայտնում ենք, որ Սյունիքի մարզի Տեղ համայնքի անչափահաս բնակիչները, ովքեր մոլորվել էին, հայտնաբերվել են և այժմ գտնվում են Հայաստանի Հանրապետությունում: Լրացուցիչ տեղեկությունները կհաղորդենք հաջորդիվ»,- նշվում է հաղորդագրության մեջ: ...

SHANTNEWS

22:00 06.06.2025

SHANTNEWS

Դևիդ Բեքհեմն ասպետի կոչում կստանա

21:52 06.06.2025

Դևիդ Բեքհեմն ասպետի կոչում կստանա

Անգլիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Դեյվիդ Բեքհեմին կշնորհվի ասպետի կոչում, հաղորդում է The Sun-ը։ Բեքհեմը ասպետական կոչում ստանալուց հետո կստանա Սըր Դեյվիդ կոչումը, իսկ նրա կինը՝ Վիկտորիան՝ Լեդի։ Կոչման մասին պաշտոնապես կհայտարարվի 2025 թվականի հունիսի վերջին։ Բեքհեմն իր կարիերայի մեծ մասն անցկացրել է «Մանչեսթեր Յունայթեդում»։ Ակումբի հետ միասին նա վեց անգամ հաղթել է Անգլիայի Պրեմիեր լիգան […] ...

Թբիլիսիի հայկական թատրոնի վերակառուցված շենքը շահագործման կհանձնվի այս տարի

21:44 06.06.2025

Թբիլիսիի հայկական թատրոնի վերակառուցված շենքը շահագործման կհանձնվի այս տարի

Թբիլիսիում գտնվող Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանն այցելել է հայաշատ Հավլաբար թաղամաս, տեղում ծանոթացել Պետրոս Ադամյանի անվան պետական դրամատիկական թատրոնի շենքի վերակառուցման աշխատանքների ընթացքին։ Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Պատմական թատրոնը տարիներ շարունակ գտնվել է վթարային վիճակում, այն այժմ ամբողջությամբ վերանորոգվում և վերակառուցվում է՝ «Վրացական երազանք» կուսակցության պատվավոր նախագահ Բիձինա Իվանիշվիլիի անձնական նախաձեռնությամբ։ […] ...

CNN. Թրամփի վարչակազմը պատրաստվում է կրճատել Կալիֆորնիայի դաշնային ֆինանսավորումը

21:35 06.06.2025

CNN. Թրամփի վարչակազմը պատրաստվում է կրճատել Կալիֆորնիայի դաշնային ֆինանսավորումը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը պատրաստվում է զգալիորեն կրճատել Կալիֆորնիա նահանգի դաշնային ֆինանսավորումը։ Այս մասին հայտնել է CNN հեռուստաընկերությունը՝ հղում անելով աղբյուրներին։ Տվյալների համաձայն՝ արդեն հունիսի 6-ին դաշնային գործակալությունները կարող են սկսել չեղարկել որոշ սուբսիդիաներ և դրամաշնորհներ։ Աղբյուրները պնդում են, որ գործակալություններին հանձնարարվել է որոշել, թե որ ֆինանսավորման ծրագրերը կարող են դադարեցվել։ Միևնույն ժամանակ, աղբյուրի […] ...

Ադրբեջանցիների հոգևոր առաջնորդը կրկին վիրավորել է հայոց եկեղեցուն ու Վեհափառին

21:29 06.06.2025

Ադրբեջանցիների հոգևոր առաջնորդը կրկին վիրավորել է հայոց եկեղեցուն ու Վեհափառին

Ադրբեջանցիների հոգևոր առաջնորդ Ալահշուքյուր Փաշազադեն կրկին անհիմն մեղադրանքներ է ներկայացրել Հայ առաքելական եկեղեցուն ու Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին երկրորդին: Նա հայտարարել է, որ քանի դեռ հայոց Վեհափառը չի վերանայել իր մոտեցումները, հրաժարվելու է նրա հետ հանդիպելուց: Իսկ արդյոք Վեհափառը Փաշազադեի հետ հանդիպելու այդքան մեծ ցանկություն է ունեցե՞լ, արդյոք նկատե՞լ են աշխարհի հոգևոր առաջնորդները Փաշազադեի այս […] ...

BACK_TO_TOP