19:55 29.06.2020
Պարետատան նիստից հետո տեղի ունեցած հերթական ճեպազրույցին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանել է նաև «Շանթ» հեռուստաընկերության հարցին:
Այն է՝ առողջապահության նախարարը երեկ գիտակցված լոքդաունի կոչ էր անում, այդ կոչը իրականում կիրառելի՞ է, երբ դիմակ կրելու առավել պարզ կոչը տեղ չի հասնում, առավել ևս երբ սահմանափակումները չեն գործում, երբ աշխատում են հիմնարկները, տրանսպորտը և այլն: Իրավիճակը չի հաստատո՞ւմ այն, որ կոչերն առանձնապես էֆեկտիվ չեն, և սահմանված կանոնները չպահպանելու դեպքերում՝ ընտանեկան հավաքներ, ուխտագնացություններ, գաղտնի հարսանիքներ և այլն, պետք է կտրուկ խստացնել պատժամիջոցները:
«Մենք համատարած լոքդաունի մտադիր ենք գնալ միայն ծայրահեղ դեպքում և միայն այն պայմաններում, երբ համոզված լինենք, որ գիտենք մեխանիզմները, թե մինչև ամենավերջին գյուղի ամենահեռավոր փողոցը ինչպես ենք դա պահելու, եթե պարզվի, որ այդպիսի երաշխիք չկա, լոքդաունը կարող է ավելի շատ պրոբլեմ բերել:
Բայց այսօր մենք համընդհանուր լոքդաունի պլան մշակում ենք և պետք է ամեն ինչ անենք, որպեսզի պատրաստ լինենք ըստ անհրաժեշտության գնալ նման քայլի, բայց կա ավելի հեշտ արդյունավետ լուծում, դա մեզնից յուրաքանչյուրի կողմից հակահամաճարակային կանոնների պահպանումն է»,- պատասխանեց վարչապետը:
Մանրամասները՝ տեսանյութում:
22:07 06.06.2025
Տեղ համայնքի անչափահաս բնակիչները, ովքեր մոլորվել էին, հայտնաբերվել են և այժմ գտնվում են ՀՀ-ում․ ԱԱԾԱԱԾ-ն հայտարարել է, որ Սյունիքի մարզից մոլորված անչափահասներն այժմ ՀՀ-ում են։ «Ի լրումն այսօր տարածած հաղորդագրության, հայտնում ենք, որ Սյունիքի մարզի Տեղ համայնքի անչափահաս բնակիչները, ովքեր մոլորվել էին, հայտնաբերվել են և այժմ գտնվում են Հայաստանի Հանրապետությունում: Լրացուցիչ տեղեկությունները կհաղորդենք հաջորդիվ»,- նշվում է հաղորդագրության մեջ: ...
21:52 06.06.2025
Դևիդ Բեքհեմն ասպետի կոչում կստանաԱնգլիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Դեյվիդ Բեքհեմին կշնորհվի ասպետի կոչում, հաղորդում է The Sun-ը։ Բեքհեմը ասպետական կոչում ստանալուց հետո կստանա Սըր Դեյվիդ կոչումը, իսկ նրա կինը՝ Վիկտորիան՝ Լեդի։ Կոչման մասին պաշտոնապես կհայտարարվի 2025 թվականի հունիսի վերջին։ Բեքհեմն իր կարիերայի մեծ մասն անցկացրել է «Մանչեսթեր Յունայթեդում»։ Ակումբի հետ միասին նա վեց անգամ հաղթել է Անգլիայի Պրեմիեր լիգան […] ...
21:44 06.06.2025
Թբիլիսիի հայկական թատրոնի վերակառուցված շենքը շահագործման կհանձնվի այս տարիԹբիլիսիում գտնվող Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանն այցելել է հայաշատ Հավլաբար թաղամաս, տեղում ծանոթացել Պետրոս Ադամյանի անվան պետական դրամատիկական թատրոնի շենքի վերակառուցման աշխատանքների ընթացքին։ Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Պատմական թատրոնը տարիներ շարունակ գտնվել է վթարային վիճակում, այն այժմ ամբողջությամբ վերանորոգվում և վերակառուցվում է՝ «Վրացական երազանք» կուսակցության պատվավոր նախագահ Բիձինա Իվանիշվիլիի անձնական նախաձեռնությամբ։ […] ...
21:35 06.06.2025
CNN. Թրամփի վարչակազմը պատրաստվում է կրճատել Կալիֆորնիայի դաշնային ֆինանսավորումըԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը պատրաստվում է զգալիորեն կրճատել Կալիֆորնիա նահանգի դաշնային ֆինանսավորումը։ Այս մասին հայտնել է CNN հեռուստաընկերությունը՝ հղում անելով աղբյուրներին։ Տվյալների համաձայն՝ արդեն հունիսի 6-ին դաշնային գործակալությունները կարող են սկսել չեղարկել որոշ սուբսիդիաներ և դրամաշնորհներ։ Աղբյուրները պնդում են, որ գործակալություններին հանձնարարվել է որոշել, թե որ ֆինանսավորման ծրագրերը կարող են դադարեցվել։ Միևնույն ժամանակ, աղբյուրի […] ...
21:29 06.06.2025
Ադրբեջանցիների հոգևոր առաջնորդը կրկին վիրավորել է հայոց եկեղեցուն ու ՎեհափառինԱդրբեջանցիների հոգևոր առաջնորդ Ալահշուքյուր Փաշազադեն կրկին անհիմն մեղադրանքներ է ներկայացրել Հայ առաքելական եկեղեցուն ու Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին երկրորդին: Նա հայտարարել է, որ քանի դեռ հայոց Վեհափառը չի վերանայել իր մոտեցումները, հրաժարվելու է նրա հետ հանդիպելուց: Իսկ արդյոք Վեհափառը Փաշազադեի հետ հանդիպելու այդքան մեծ ցանկություն է ունեցե՞լ, արդյոք նկատե՞լ են աշխարհի հոգևոր առաջնորդները Փաշազադեի այս […] ...